Բաքվի Հայոց կուլտուրական միություն
Բաքվի Հայոց կուլտուրական միություն, հասարակական կազմակերպություն։
Բաքվի Հայոց կուլտուրական միություն | |
---|---|
Տեսակ | հասարակական կազմակերպություն |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Հիմնադրված | 1906 |
Լուծարված | 1918 |
Գլխադասային գրասենյակ | Բաքու, Բաքվի նահանգ |
Հիմնադրվել է 1906 թվականին՝ հասարակական-քաղաքական գործիչ Կոստանդին Խատիսյանի ջանքերով, որը և եղել է միության առաջին նախագահը։ Նպատակն էր ընդարձակել հանրակրթական և մասնագիտական դպրոցների ցանցը, նպաստել ինքնուրույն և թարգմանական գրականության հրատարակությանը, հայոց լեզվի, բեմարվեստի, երաժշտության, կերպարվեստի և ճարտարապետության զարգացմանը։
Միությունը կազմակերպել է համերգներ, ներկայացումներ, ստեղծել երգչախմբեր, թատերախմբեր, նպաստել Բաքվի հայկական թատրոնի գործունեությանը։ Գեղարվեստական հանձնախմբի նախաձեռնությամբ Մայիլյանների մեծ թատրոնում Հարավային Կովկասում առաջին անգամ բեմադրվել է (1912) Տիգրան Չուխաճյանի «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» կոմիկական օպերան։ Միությունը դադարել է գործելուց 1918 թվականին[1]։
Տես նաև՝
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- ↑ Հայ Սփյուռք հանրագիտարան, Երևան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2003, էջ 26։