Բաքվի պետական համալսարան
Բաքվի պետական համալսարան, (ադրբ.՝ Bakı Dövlət Universiteti) բարձրագույն ուսումնական հաստատություն, Կիրովի անվան համարվում է Ադրբեջանական Հանրապետության մայր բուհը։
Բաքվի պետական համալսարան ադրբ.՝ Bakı Dövlət Universiteti | |
---|---|
Տեսակ | համալսարան |
Հիմնադրված է | 1919 |
Ռեկտոր | Elchin Babayev? |
Երկիր | Ադրբեջան |
Տեղագրություն | Բաքու |
Կայք | bsu.edu.az |
Baku State University Վիքիպահեստում |
Հիմնադրում
խմբագրելՀիմնադրվել է 1919 թվականին, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։ Կոչվել է Բաքվի, 1924 թվականից՝ Ադրբեջանի, իսկ 1934 թվականից՝ Ադրբեջանի Սերգեյ Կիրովի անվան համալսարան։
Ունի ցերեկային, երեկոյան և հեռակա բաժիններ՝ ֆիզիկայի, մեխանիկա-մաթեմատիկական, քիմիական, կենսաբանական, երկրաբանա–աշխարհագրական, պատմության, բանասիրական, իրավաբանական, արևելագիտության, գրադարանային, ժուրնալիստիկայի ֆակուլտետներով (1970), բուհերի դասախոսների կատարելագործման ֆակուլտետ և ասպիրանտուրա։
Դասավանդումը՝ ադրբեջաներեն և ռուսերեն։ 1955 թվականից հրատարակում է «Գիտական տեղեկագիր»։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաքվի պետական համալսարան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 78)։ |