Բեբե Մանգա

մակոսա ժանրի կամերունցի երգչուհի

էլիզաբեթ Բեսեմ Այամո Մանգա (անգլ.՝ Elizabeth Bessem Ayamo Manga, 1951[1], Մամֆե, Հարավարևմտյան շրջան, Կամերուն[1] - հուլիսի 1, 2011(2011-07-01)[1], Դուալա[1]), հայտնի է որպես Բեբե Մանգա, կամերունցի մակոսա ժանրի երգչուհի, որի ամենահայտնի երգն է «Ami O»-ն։ Բեբե Մանգան համարվում է 1980-ականների մակոսա ժանրի ամենանշանավոր երգիչներից մեկը[2]։

Բեբե Մանգա
Ի ծնե անունէլիզաբեթ Բեսեմ Այամո Մանգա
Ծնվել է1948 նոյեմբերի 27
Մամֆե, Մանյու, Կամերուն
Երկիր Կամերուն
Մահացել է1 հուլիսի 2011(2011-07-01) (տարիքը 62)
Դուալա, Կամերուն
ԺանրերՄակոսա
ՄասնագիտությունԵրգչուհի
Գործիքներվոկալ
Գործունեություն1975-2011
ԿապվածԷբանդա Մանֆրեդ, Մանու Դիբանգո, Թոմ Յոմս

Վաղ կյանք

խմբագրել

Ծնվել է հարավ-արևմտյան Կամերունի Մանյու վարչական շրջանի Մամֆե քաղաքում։ Փղոսկրե ափի (Կոտ դ'Իվուար) լրագրողների կողմից Բեբե Մանգան իր յուրահատուկ, արտահայտիչ ձայնի շնորհիվ արժանացել է բարձր գնահատանքի։

Վաղ կարիերա

խմբագրել

Բեբե Մանգան իր կարիերան սկսել է 1975 թվականին, երգելով Կոտ դ'Իվուարի Աբիջան քաղաքի գիշերային ակումբներից մեկում, որը կոչվում էր «Կիթառի ձայն» (ֆր.՝ Son de Guitare): Նրա ընկերները համոզեցին ակումբի մենեջերին, որ Բեբեն ունի լավ ձայն և կարող է երգել։ Բեբեին լսելուց հետո մենեջերը, հիացմունքից գլուխը կորցրած, անմիջապես վարձեց նրան։ այսպես Մանգան սկսեց իր պրոֆեսիոնալ կարիերան։ Այդ ժամանակվանից սկսած Բեբե Մանգան սկսեց իր համերգային շրջագայությունները կատարել Աֆրիկայի արևմտյան ափի պետություններով մեկ՝ Գաբոն, Սենեգալ, Զաիր, Տոգո, Բուրկինա Ֆասո, Գանա, Լիբերիա, Կոտ դ'Իվուար, Կոնգոյի Հանրապետություն, Բենին, Մարոկկո և այլն։ Նա եղավ նաև Կարիբյան կղզիներում (Գուադալուպե, Հայիթի, Մարտինիկա), Կոլումբիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում[3][4]։

Բեբե Մանգան միջազգային ճանաչում և հռչակ ձեռք բերեց 1980 թվականին, երբ կատարեց Էբանդա Մանֆրեդի «Amie» (ֆրանսերեն՝ «ընկեր») ռադիոհիթը։ Բեբե Մանգայի տարբերակը «Amio» անվամբ, նրան արժանացրեց հեղինակավոր «Maracas D’or» մրցանակի և երաժշտության պատմության մեջ ամուր տեղ ապահովեց նրա համար, որպես Կամերունի ամենահզոր ձայներից մեկը, որը ներշնչանքի աղբյուր դարձավ այնպիսի երգչուհիների համար, ինչպիսիք են Ռուտ Կոտոն և Ջեքի Բիհոն։ Հետագայում՝ 1990-ական թվականների վերջերին, նա ձայնագրեց մեկ այլ, միջազգային համբավ վաստակած երգ՝ «Mota Benamaa», որն ահազանգում էր օգնել աշխարհի կարիքավոր երեխաներին։ 2005 թվականին Աբիջանում անցկացված «Top D'Or» մրցույթի ժամանակ, նրա օգտին գրանցվեցին ամենաշատ քվեները՝ որպես բոլոր ժամանակների աֆրիկացի լավագույն արտիստ[5][5]։ Բեբե Մանգայի երգերը ներառված են Մանու Դիբանգոյի «Manu Safari» ալբոմում[6]։ Նա կատարել է նաև զուգերգեր այլ տաղանդավոր արտիստների հետ, ինչպես Թոմ Յոմսն է և այդ երգերը դարձել են հիթեր։ Բեբե Մանգայի լավագույն երգերից որոշները ներկայացված են «BEST OF BEBE MANGA» կայքում[7]։

2011 թվականի հուլիսի 1-ին, Դուալայում գտնվող իր տանը սրտամկանի ինֆարկտ ստանալուց հետո Բեբե Մանգան հիվանդանոցի ճանապարհին մահանում է։ Նա 62 տարեկան էր[8][9]։ Թաղված է Կամերունի Մանյու վարչական շրջանի Տինտո քաղաքի գերեզմանատանը՝ ազգականների կողքին։

Հիշատակ

խմբագրել

Վերջին երկու տասնամյակների ընթացքում «Amio»-ն կատարվել է բազմաթիվ երաժիշտների կողմից, բազմաթիվ լեզուներով՝ Եվրոպայում, Կարիբյան ավազանի երկրներում, Լատինական և Հյուսիսային Ամերիկայում, Աֆրիկայում։ Երգը կատարած երաժիշտներից են Անդրե Աստասին, Հենրի Սալվադորը՝ 1982 թվականի ֆրանսիական երգի աստղը, Մանյու Դիբանգոն 1993 թվականին, Մոնիկա Սեկան, Մայանկա Բելը և ուրիշներ[10]։

Սկավառակագրություն

խմբագրել

Ալբոմներ

խմբագրել
  • Ami-Oyomiya (1982 թվական)
  • Beko (1982 թվական)
  • Djoudjou Dada (1982 թվական)
  • Temps Futur (2000 թվական)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Deutsche Nationalbibliothek Record #135402816 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Music of Cameroon January 2007, Peuplesawa.com
  3. Simon Broughton, Mark Ellingham & Richard Trillo: World Music: Africa, Europe and the Middle East. Rough Guides, 1999. 1-85828-635-2
  4. BBC, July 2007: Brenda Fassie dies Արխիվացված 2011-08-24 Wayback Machine
  5. 5,0 5,1 Meet Bebe Manga The Woman Who’s Married To Music Post News line, 11 August 2005
  6. RFI Musique, 17 December 1998: Happy Birthday Manu! Արխիվացված 2009-02-23 Wayback Machine
  7. LATE MS ELIZABETH BESSEM MANGA, SINGER, MUSICIAN, DIVA!, 2014: Sakers Pride
  8. Bonaberi.com, July 2, 2011: La chanteuse camerounaise Bebey Manga est décédée
  9. Top Medias, July 2, 20100: Bébé Manga est morte d'un arrêt cardiaque Արխիվացված 2011-07-09 Wayback Machine
  10. last-memories.com, July 2, 2011: Bébé Manga Memorial Website

Արտաքին հղումներ

խմբագրել