Բեթթի Հոլբերտոն
Ֆրենսիս Էլիզաբեթ Հոլբերտոն (մարտի 7, 1917, Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - դեկտեմբերի 8, 2001[1], Ռոքվիլ, Մերիլենդ, ԱՄՆ), առաջին ունիվերսալ էլեկտրոնային թվային համակարգչի վեց յուրահատուկ ծրագրավորողներից մեկը, ENIAC: Հոլբերտոնն ստեղծել է խզման կետեր համակարգչի կարգաբերումներում[5]։
Բեթթի Հոլբերտոն | |
---|---|
Ծնվել է | մարտի 7, 1917 |
Ծննդավայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Մահացել է | դեկտեմբերի 8, 2001[1] (84 տարեկան) |
Մահվան վայր | Ռոքվիլ, Մերիլենդ, ԱՄՆ |
Գերեզման | Ivy[2] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Փենսիլվանիայի համալսարան |
Երկեր | ENIAC? |
Մասնագիտություն | համակարգչային գիտնական, ծրագրավորող և մաթեմատիկոս |
Աշխատավայր | Moore School of Electrical Engineering?, Remington Rand, Ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ և David Taylor Model Basin? |
Պարգևներ և մրցանակներ | |
Betty Holberton Վիքիպահեստում |
Վաղ կյանք և կրթություն
խմբագրելՀոլբերտոնը, ծն․ Ֆրենսիս Էլիզաբեթ Սնայդեր, ծնվել է Ֆիլադելֆիայում, Փենսիլվանիա, 1917 թվականին։
Հոլբերտոնը հաճախում էր լրագրության դասընթացների, քանի որ ուսումնական ծրագիրը թույլ էր տալիս նրան ճանապարհորդել[6]։ Լրագրությունը նաև այն ճյուղերից մեկն էր, որ 1940-ական թվականներին բաց էր կանանց համար[7] Փենսիլվանիայի համալսարան հաճախելու առաջին օրը Հոլբերտոնի մաթեմատիկայի դասախոսը հարցրեց նրան, թե արդյո՞ք ավելի լավ չի լինի, որ վերջինս մնա տանը և երեխաներ մեծացնի[7]։
Աշխատանք
խմբագրելԵրկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բալիստիկ հրթիռների հետագիծը հաշվարկելու համար վարձել էին նաև կանանց։ Մուրի ինժեներական դպրոցը վարձել էր Հոլբերտոնին` աշխատելու որպես "համակարգիչ", և նա ընտրվել էր մեկը վեց կանանցից` ծրագրավորելու ENIAC-ը։ Որակավորվելով որպես սուպերպրոֆեսիոնալներ՝ Հոլբերտոնը Քեյ Մաքնալթիի, Մերլին Ուեսքոֆի, Ռութ Լիչթերմանի, Բեթթի Ջին Ջեննինգսի և Ֆրեն Բիլասի հետ Բալիստիկ հետազոտությունների լաբորատորիայի (BRL), ԱՄՆ-ի բանակի համար ծրագրավորեցին ENIAC-ը՝ բալիստիկ հրթիռների հետագիծը էլեկտրոնային եղանակով կատարելու հաշվարկելու համար։
Սկզբում, քանի որ ENIAC-ը գաղտնի էր, այն ծրագրավորելու համար կանանց թույլատրվում էր աշխատել միայն նախագծերով և էլեկտրական սխեմաներով։ ENIAC-ի վրա աշխատելիս՝ Հոլբերտոնի մոտ շատ արդյունավետ գաղափարներ էին ծագում գիշերային ժամերին, որի պատճառով մյուս ծրագրավորողները կատակում էին, թե «նա ավելի շատ խնդիրներ է լուծում քնած ժամանակ, քան շատ մարդիկ արթուն ժամանակ»[8]։
ENIAC-ը ներկայացվել է 1946 թվականի փետրվարի 15-ին Փենսիլվանիայի համալսարանում[9][10]։ Նրա գինը մոտ $487,000 էր, որը համարժեք էր 2019 թվականի $7,195,000-ին[10]։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Հոլբերտոնն աշխատել է Ռեմինգթոն Ռենդում և Ստանդարտների ազգային բյուրոյում։ 1959 թվականին նա եղել է ծրագրավորման հետազոտությունների մասնաճյուղի ղեկավար՝ Դեյվիդ Թեյլորի մոդելային ավազանի կիրառական մաթեմատիկայի լաբորատորիայում։ Նա օգնել է զարգացնել UNIVAC-ը՝ նախագծելով կառավարման վահանակներ, որոնց շնորհիվ թվային ստեղները տեղադրում էին ստեղնաշարի կողքին, և համոզել է ինժեներներին Univac-ի սև գույնը փոխարինել մոխրագույն-բեժ երանգով, որն էլ դարձավ համակարգիչների ունիվերսալ գույնը[11]։
Նա մեկն էր նրանցից, ով գրել է ծրագրավորման առաջին գեներատիվ համակարգը (SORT/MERGE): Երկուական համակարգի ֆունկցիաների համար որոշումների ծառ մշակելու նպատակով Հոլբերտոնն օգտագործել է խաղաքարտերը և գրել է ծածկագիր, ըստ անհրաժեշտության տվյալները կարդալու և գրելու նպատակով, տասը ժապավենային սկավառակներից բաղկացած խումբն օգտագործելու համար[12]։ Նա գրել է վիճակագրական վերլուծության առաջին փաթեթը, որն օգտագործվել է ԱՄՆ-ում 1950 թվականի մարդահամարն անցկացնելու համար։
1953 թվականին նա դարձել է առաջադեմ ծրագրավորման ղեկավար Մերիլենդ նահանգի նավատորմի կիրառական մաթեմատիկական լաբորատորիայում, որտեղ մնացել է մինչև 1966 թվականը[8]։ Հոլբերտոնն աշխատել է Ջոն Մոքլիի հետ, որպեսզի մշակեն C-10 հրահանգը BINAC-ի համար, որը համարվում է բոլոր ժամանակակից ծրագրավորման լեզուների նախատիպը։ Նա նաև մասնակցել է Գրեյս Հոփփերի հետ Կոբոլ և FORTRAN ծրագրավորման լեզուների վաղ ստանդարտների մշակմանը[13]։ Ավելի ուշ, որպես Ստանդարտների ազգային բյուրոյի աշխատակից, նա շատ ակտիվ էր Fortran լեզվի ստանդարտի առաջին երկու տարբերակների մշակման գործընթացում ("FORTRAN 77" and "Fortran 90"):
Ժառանգություն
խմբագրելՀոլբերտոնի դպրոցը, որը Սան Ֆրանցիսկոյում ծրագրային ապահովման ինժեներների համար նախատեսված դպրոցն է, հիմնադրվել է նրա պատվին 2015 թվականին [1]:
Մահ
խմբագրելՆա մահացել է 84 տարեկանում 2001 թվականի դեկտեմբերի 8-ին Ռոքվիլ քաղաքում, Մերիլենդ, սրտի հիվանդության, շաքարախտի և ինսուլտից ստացած բարդությունների պատճառով` մի քանի տարվա տառապանքից հետո[8][14]։ Նրան փրկել են ամուսինը` Ջոն Վաուգ Հոլբերտոնը և իր դուստրերը` Պամելան և Պրիսցիլան[8]։
Մրցանակներ
խմբագրել1997 թվականին ENIAC-ը ծրագրավորող վեց յուրահատուկ կանանցից միակն էր, ով ստացավ «Համակարգչային տեխնոլոգիաների կանանց ասոցիացիայի» կողմից տրվող Ada Lovelace Award բարձրագույն մրցանակը[15]։
1997 թվականին նա ստացել է նաև IEEE Computer Pioneer Award մրցանակը IEEE Computer Society-ից `միաձուլման գեներատոր ստեղծելու համար, ինչից էլ, ըստ IEEE-ի, նրա մոտ առաջացավ հատուկ ծրագրի օգնությամբ մեքենայական լեզվի վերահաղորդման մասին առաջին միտքը:"[15]
1997 թվականին ENIAC-ը ծրագրավորող վեց յուրահատուկ կանանց հետ նա ընդգրկվեց «Կանայք տեխնոլոգիայի մեջ» փառքի միջազգային սրահում[15]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Միջազգային տիպօրինակ անունների նույնացուցիչ — 2012.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ Frances Snyder Holberton — IEEE Computer Society.
- ↑ https://www.witi.com/halloffame/
- ↑ Abbate, Janet (2012), Recoding Gender: Women's Changing Participation in Computing, MIT Press, էջ 32, ISBN 9780262018067
- ↑ «Betty Holberton Video». ovguide.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 5-ին.
- ↑ 7,0 7,1 Gay, Martin (2018 թ․ ապրիլի 10). Recent Advances and Issues in Computers. Greenwood Publishing Group. ISBN 9781573562270 – via Google Books.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Lohr, Steve (2001 թ․ դեկտեմբերի 17). «Frances E. Holberton, 84, Early Computer Programmer». NYTimes. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին. «Frances Elizabeth Holberton, one of the first computer programmers, whose contributions to software over the years ranged from an early data-sorting program to helping develop the business programming language Cobol, died on Dec. 8 at a nursing home in Rockville, Md. She was 84.»
- ↑ «ENIAC Programmers Project». ENIAC Programmers Project.
- ↑ 10,0 10,1 «On Computers: historical development of computers». internetlooks.com.
- ↑ Levy, Claudia (2001 թ․ դեկտեմբերի 15). «Frances Holberton, 84; Pioneer Programmer of Early Computers». Los Angeles Times.
- ↑ Beyer, Kurt (2012). Grace Hopper and the Invention of the Information Age. London, Cambridge: MIT Press. էջ 198. ISBN 9780262517263.
- ↑ Fritz, W. Barkley (1996). «The Women of ENIAC» (PDF). IEEE Annals of the History of Computing. 8 (3): 17. doi:10.1109/85.511940.
- ↑ «Computer pioneer Betty Holberton dies at 84». Government Computer News. 2002 թ․ հունվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 7-ին. «Frances "Betty" Snyder Holberton, a pioneer in programming languages and other aspects of computing, died Dec. 8 in Rockville, Md. She was 84.»
- ↑ 15,0 15,1 15,2 «ENIAC Programmers Project - Email List». 2008 թ․ դեկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 12-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Programmed to Succeed: Betty Holberton». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հունվարի 9. Վերցված է 2006 թ․ մարտի 7-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) at the Association for Women in Computing website - Computer pioneer Betty Holberton dies at 84 Արխիվացված 2008-12-02 Wayback Machine, Government Computer News, January 5, 2002
- Two oral history interviews with Frances E. Holberton. Charles Babbage Institute, University of Minnesota, Minneapolis. UNIVAC Conference (17–18 May 1990) as well as interview by James Baker Ross (14 April 1983). In the latter, Holberton discusses her education from 1940 through the 1960s and her experiences in the computing field. These include work with the Eckert-Mauchly Computer Corporation, David Taylor Model Basin, and the National Bureau of Standards. She discusses her perceptions of cooperation and competition between members of these organizations and the difficulties she encountered as a woman. She recounts her work on the ENIAC and LARC computers, her design of operating systems, and her applications programming.
- Frances E. Holberton Papers, circa 1950s-1980s. Charles Babbage Institute, University of Minnesota.
Լրացուցիչ ընթերցանություն
խմբագրել- Stanley, Autumn (1933). «Chapter 5 Daughters of the Enchantress of Numbers and Grandma COBOL». Mothers and Daughters of Invention: Notes for a Revised History of Technology. The Scarecrow Press Inc. էջ 460. ISBN 978-0-8135-2197-8.
- Ceruzzi, Paul E. (2003). «Chapter 3 The Early History of Software, 1952-1968». A History of Modern Computing. MIT Press. էջեր 89–90. ISBN 978-0-262-53203-7.
- Norberg, Arthur (2002). «Part 4 Software as Labor Process». History of Computing - Software Issues. Springer. էջ 159. ISBN 978-3-540-42664-6.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեթթի Հոլբերտոն» հոդվածին։ |