Բեթթի (երգչուհի)
Էլիզաբեթ Դանիելյան (մարտի 7, 2003, Հայաստան), ավելի հայտնի է որպես Բեթթի, հայ պատանի երգչուհի։ Նա ներկայացրել է Հայաստանը 2014 թվականի նոյեմբերին Մալթայում անցկացված Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթին, որտեղ կատարել է իր «People of the Sun» (Արևի մարդիկ) երգը։
Բեթթի | |
---|---|
Ի ծնե անուն | Էլիզաբեթ Դանիելյան |
Ծնվել է | մարտի 7, 2003 (21 տարեկան) Երևան, Հայաստան |
Երկիր | Հայաստան |
Ժանրեր | էլեկտրոփոփ |
Մասնագիտություն | Երգչուհի |
Գործիքներ | Վոկալ, կիթառ |
Գործունեություն | 2014-ներկա |
Կայք | betty.am |
Կարիերա
խմբագրել2014-ներկա։ Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթ
խմբագրել2014 թվականի սեպտեմբերի 14-ին երգչուհին մասնակցելով Մանկական Եվրատեսիլ 2014 թվականի երգի մրցույթի Հայաստանի ազգային ընտրությանը, ժյուրիի և հեռուստադիտողի քվեարկության արդյունքում իր «People of the Sun» երգով ճանաչվում է հաղթող և ստանում է հնարավորություն ներկայացնելու Հայաստանը Մալթայի Մարսա քաղաքում անցկացված Մանկական Եվրատեսիլ 2014-ին[1]։ Նա մրցույթում հանդես գալով 12-րդ համարի ներքո, քվեարկության արդյունքում հավաքում է 146 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։ Նա ստանում է ամենամեծ թվով առավելագույն 12 միավորները՝ 6 անգամ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Kröger Degerfeldt, Alexandro (2014 թ․ սեպտեմբերի 14). «Betty wins in Armenia!». EBU. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 14-ին.