Բեթի Նամբուզ
Բեթի Նամբուզ (անգլ.՝ Betty Nambooze Bakireke, հուլիսի 13, 1969[1], Մուկոնո, Կենտրոնական շրջան, Ուգանդա), ուգանդացի լրագրող և քաղաքական գործիչ։ Ուգանդայի խորհրդարանի անդամ է, ներկայացնում է երկրի հյուսիսային Մուկոնո շրջանը[2]։
Բեթի Նամբուզ | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 13, 1969[1] (55 տարեկան) |
Ծննդավայր | Մուկոնո, Կենտրոնական շրջան, Ուգանդա |
Քաղաքացիություն | Ուգանդա |
Կրթություն | Uganda Martyrs University?[1] և Law Development Centre?[1] |
Մասնագիտություն | լրագրող, քաղաքական գործիչ և փաստաբան |
Զբաղեցրած պաշտոններ | Ուգանդայի խորհրդարանի անդամ |
Կուսակցություն | Democratic Party? |
Վաղ տարիներ և կրթություն
խմբագրելԾնվել է Մուկոնո շրջանում, 1969 թվականի հուլիսի 13-ին։ Այցելել է տեղի միջնակարգ ծխական դպրոցը, որն ավարտել է 1986 թվականին[3]։ Այնուհետև սովորել է Օրենսդրության զարգացման կենտրոնում, որն ավարտել է 1998 թվականին՝ ստանալով իրավաբանի դիպլոմ։ 2010 թվականին Ուգանդայի Martyrs համալսարանի կողմից արժանացել է հասարակական գիտությունների մասնագետի դիպլոմի[2]։
Աշխատանքային փորձ
խմբագրելՆամբուզն առաջին անգամ ընտրվել է որպես խորհրդարանի անդամ 2010 թվականի մայիսին, այնուհետև վերընտրության ժամանակ հաղթել է այն ժամանակվա իշխող «Ազգային դիմադրության շարժման» ներկայացուցիչ Պետեր Բակալուբա Մուկասային[4]։ Ըստ նրա խորհրդարանական կենսագրության, 1993-2000 թվականներին աշխատել է որպես լուրերի մեկնաբան։ 2000-2004 թվականներին աշխատել է որպես արդարադատության ոլորտի ծառայող։ 2000-2009 թվականներին աշխատել է ռադիոյում։ 2005-2010 թվականներին եղել է Ուգանդայի դեմոկրատական կուսակցության մամուլի խոսնակը[2]։ 2016 թվականի փետրվարի 24-ին կարճ ընթացքով ձերբակալվել է խորհրդարանի անդամ Մոսես Կասիբանտեի հետ` ընտրակեղծիք բացահայտող փաստաթղթեր բացահայտելու պատճառով։ Նամբուզը ձերբակալվել է մի շարք առիթներով, սակայն նրան մեղադրանք չի առաջադրվել[5][6][7]
Անձնական կյանք
խմբագրել2002 թվականի նոյեմբերին Նամբուզն ամուսնացել է Հենրի Բակիրեկեի հետ, ում հանդիպել էր 1980-ական թվականներին, ավագ դպրոցում։ Նրանք միասին 26 երեխաների ծնողներ են, որոնց մի մասը կենսաբանական են, մի մասը` որդեգրած[3]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 https://flashugnews.com/betty-nambooze-biography-education-husband-ugandan-journalist-politician/
- ↑ 2,0 2,1 2,2 POU (2016 թ․ հունվարի 6). «Profile of Mrs. Bakireke Nambooze Betty, Member of Parliament for Mukono County North, Mukono District». Parliament of Uganda (POU). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
- ↑ 3,0 3,1 Kimbowa, Joseph (2012 թ․ դեկտեմբերի 4). «Nambooze, Bakireke love trek started in S.3». The Observer (Uganda). Kampala. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
- ↑ Edris Kiggundu, and Hussien Bogere (2010 թ․ մայիսի 26). «How Nambooze trounced NRM». The Observer (Uganda). Kampala. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
- ↑ Ifex Network (2017 թ․ մարտի 31). «Police attack journalists covering arrest of Ugandan opposition MP». Ifex.org Quoting Human Rights Network for Journalists - Uganda. Վերցված է 2018 թ․ հունիսի 23-ին.
- ↑ Thembo, Johnson (2017 թ․ ապրիլի 23). «Good vs Bad DP: MP Nambooze Arrested, Injured And Tortured in Masaka». Kampala: The Insider (Uganda). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
- ↑ Sabano, Jessica (2018 թ․ հունիսի 13). «Abiriga murder: MP Nambooze arrested». Daily Monitor. Kampala. Վերցված է 2018 թ․ հունիսի 23-ին.