Բեթի Քամիա
Նեթի Օլիվ Նամիսանգո Քամիա-Թրոմվե (անգլ.՝ Beti Olive Namisango Kamya-Turomwe, նոյեմբերի 30, 1955, Նակուրու, Քենիա, հայտնի է նաև որպես Բեթի Քամիա), ուգանդացի գործարար կին, քաղաքական գործիչ։ Ուգանդայի կառավարության կազմում զբաղեցնում է Կամպալա ինքնիշխան մայրաքաղաքի նախարարի պաշտոնը (2016 թվական, հունիսի 6)[1]։
Բեթի Քամիա | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 30, 1955 (69 տարեկան) |
Ծննդավայր | Նակուրու, Քենիա |
Քաղաքացիություն | Ուգանդա |
Կրթություն | Մակերերեի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Ուգանդայի խորհրդարանի անդամ |
Երկրում գրանցված քաղաքական կուսակցություններից մեկի՝ Ուգանդայի դաշնային միության (UFA) հիմնադիրն ու նախագահն է[2][3]։ 2011 թվականին մասնակցել է Ուգանդայի նախագահական ընտրություններին և 52782 ձայնով զբաղեցրել հինգերորդ տեղը։ 2006-2011 թվականներին Լուբագայի հյուսիսային ընտրատարածքից եղել է խորհրդարանի անդամ[4][5]։
Կենսագրություն
խմբագրելԲեթի Քամիան ծնվել է Քենիայի Նակուրու քաղաքում 1955 թվականին, ուգանդացի Ջորջ Ուիլսոն Քամիայի[6] և քենիացի Մարգարեթ Վաիրիմու Քամիայի ընտանիքում։ Եղել է ընտանիքի ինը երեխաներից չորրորդը։ 1961 թվականին նրանց ընտանիքը հաստատվել է Ուգանդայում[7]։
Սովորել է Կամպալայի ՄաքՔեյ հիշատակի դպրոցում և Արևմտյան Ուգանդայի Սուրբ Հելլեն տարրական դպրոցում։ Այնուհետև սովորել է Աղջիկների Վանյանգե դպրոցում O-Level և Բուդո Քինգս քոլեջում A-Level կրթության համար։ Մակերերեի համալսարանից ստացել է մարքետինգի բնագավառում առևտրի բակալավրի աստիճան[7]։
Գործունեություն
խմբագրել1980-ական թվականների կեսերին Ջինջա քաղաքում միացել է Ուգանդայի կաշի արդյունահանող ընկերությանը և մինչև 1988 թվականն աշխատել վաճառքի բաժնում։ Այնուհետև մինչև 1992 թվական Նյանզա տեքստիլ արդյունաբերական ընկերությունում եղել է վաճառքի տնօրեն։ Հետագայում ամուսնու հետ տեղափոխվել է Կամպալա։
1996-1999 թվականներին Կամպալայի Պորտ Բել արվարձանում աշխատել է Ուգանդայի գարեջրատուն ՍՊԸ-ում որպես մարքեթինգի մենեջեր, 1999-2004 թվականներին` Ուգանդայի վայրի բնության կրթության կենտրոնի (UWEC) գործադիր տնօրեն[8], 2001-2004 թվականներին, միաժամանակ եղել է քաղաքական ճնշման խմբի բարեփոխումների քաղաքական կուսակցության պաշտոնյա։ 2005-2010 թվականներին եղել է Ժողովրդավարական բարեփոխումների ֆորում կուսակցության նախագահ Կիզզա Բեսինջեի հատուկ պատվիրակը։ Ժողովրդավարական բարեփոխումների ֆորում կուսակցությունից ընտրվել է Լուբագայի հյուսիսային ընտրատարածքից խորհրդարանի ընտրված անդամ։ 2010 թվականի հունվարին հրաժարվել է Ժողովրդավարական բարեփոխումների ֆորում կուսակցությունից և ձևավորել Ուգանդայի դաշնային միություն կուսակցությունը՝ դառնալով դրա առաջին նախագահը[7]։
2016 թվականի հունիսի 6-ին նշանակվել է Կամպալա ինքնիշխան մայրաքաղաքի նախարարի պաշտոնում[9]։
Անձնական կյանք
խմբագրելՔամիան ամուսնացել է նախկին զինվորական Սպենսեր Թրվոմվեի հետ, որը մահացել է 2003 թվականին։ Զույգն ունի վեց երեխա[7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Uganda State House (2016 թ․ հունիսի 6). «Museveni's new cabinet list At 6 June 2016» (PDF). Daily Monitor. Kampala. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
- ↑ Wakabi, Michael (2013 թ․ հոկտեմբերի 5). «Can Beti Kamya Change Uganda This Time Around?». The EastAfrican. Nairobi. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 1-ին.
- ↑ Benon Herbert Oluka (2015 թ․ նոյեմբերի 9). «Uganda: Beti Kamya Didn't Expect to Win, but She Made Her Point». The Observer (Uganda) via AllAfrica.com. Kampala. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ Lumu, David (2014 թ․ օգոստոսի 13). «I Can Be VP In Museveni's Cabinet – Beti Kamya». New Vision (Kampala). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ Ssekika, Edward (2013 թ․ սեպտեմբերի 22). «I Will Be Back As MP – Beti Kamya». The Observer (Uganda). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 1-ին.
- ↑ Mugagga, Robert (2017 թ․ հուլիսի 24). «Mulumba: One of the men of 'swag' who ruled the 1970s». Daily Monitor. Kampala. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.(չաշխատող հղում)
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Administrator (2015 թ․ օգոստոսի 1). «Profile of Beti Olive Namisango Kamya». New Vision. Kampala. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ GFC (2016 թ․ հունիսի 6). «Distance between Uganda Wildlife Education Centre, Entebbe, Central Region, Uganda and Uganda Post Office, Kampala Road, Kampala, Central Region, Uganda». Globefeed.com (GFC). Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
- ↑ Uganda State House (2016 թ․ հունիսի 6). «Uganda's New Cabinet As At 6 June 2016». Scribd.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.