Բեթի Ֆրիդան
Բեթի Ֆրիդան (Բեթի Նաոմի Գոլդշտեյն, անգլ.՝ Betty Friedan, փետրվարի 4, 1921[1][2][3][…], Պերորիա, Իլինոյս, ԱՄՆ[4] - փետրվարի 4, 2006[5][1][2][…], Վաշինգտոն, ԱՄՆ[6]), ամերիկյան ֆեմինիզմի առաջնորդներից մեկն է։
Բեթի Ֆրիդան անգլ.՝ Betty Friedan | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 4, 1921[1][2][3][…] |
Ծննդավայր | Պերորիա, Իլինոյս, ԱՄՆ[4] |
Մահացել է | փետրվարի 4, 2006[5][1][2][…] (85 տարեկան) |
Մահվան վայր | Վաշինգտոն, ԱՄՆ[6] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Սմիթ Քոլեջ[7], Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Esalen Institute? և Peoria High School? |
Երկեր | The Feminine Mystique?[8], The Second Stage?[9] և The Fountain of Age?[10] |
Մասնագիտություն | լրագրող, գրող, կանանց իրավունքների պաշտպան, սոցիոլոգ և հոգեբան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Phi Beta Kappa |
Betty Friedan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է հրեական ընտանիքում։ Ֆրիդանը հանդես էր գալիս կանաց իրավահավասարության համար, տղամարդկանց հավասար աշխատավարձից մինչև երկրի քաղաքական կյանքի մասնակցույթուն, և հղիության ընդհատման արգելքի վերացման։
Դեռ երիտասարդ տարիներին նա ակտիվ էր հրեական և մարքսիստական շրջաններում։ Ավելի ուշ նա գրել է, թե ժամանակ առ ժամանակ ինչպես էր մեկուսացված զգում հրեական հասարակությունից, ինչպես նաև, որ «Անարդարության նկատմամբ կիրքը... հակասեմականության անարդարության իմ զգացումներից» (անգլ.՝ «passion against injustice...originated from my feelings of the injustice of anti-Semitism»)։ Նա հաճախել է Պեորիայի միջնակարգ դպրոցը և ակտիվ մասնակցություն է ունեցել դպրոցական թերթի գրման գործում։ Երբ թերթում սյունակ գրելու խնդրանքը մերժվեց, նա և նրա վեց ընկերները հրապարակեցին «Tide» գրական ամսագիրը, որտեղ քննարկվում էր ընտանեկան կյանքը։
1938 թվականին նասովորել է Սմիթի կանանց քոլեջում (անգլ.՝ Smith College)։ Ոսման առաջին տարում նա կրթաթոշակ է ստացել` ուսման մեջ առաջադիմության համար։ Երկրորդ կուրսում նա տարվել է պոեզիայով և մի շարք բանաստեղծություններ է հրապարակել։ 1941 թվականին նա դարձել է քոլեջի թերթի գլխավոր խմբագիրը։ Նրա ղեկավարությամբ խմբագրվոող հոդվածները դարձան ավելի քաղաքական` զբաղեցնելով ուժեղ հակապատերազմյան դիրքորոշում։
1966 թվականին Ֆրիդանը ստեղծել է ԱՄՆ-ի կանանց ազգային կազմակերծությունը և դարձել նախագահ։
Ստեղծագործություն
խմբագրելԲեթի Ֆրիդան հայտնիություն է ձեռք բերել 1963 թվականին՝ «Կանացիության գաղտնիքը»(«The Feminine Mystique») գրքի հրապարակումից հետո։ Գրքում ասվում էր, որ «կանացիություն» հասկացությւոնը հնարել են տղամարդիկ, որպեսզի արդարացնեն տնային տնտեսուհու և մոր դերը, որը ժամանակակից աշխարհում տրվում է կնոջը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118535528 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.nytimes.com/2006/02/05/national/05friedan.html?ex=1296795600&en=30472e5004a66ea3&ei=5090
- ↑ 6,0 6,1 6,2 Union List of Artist Names — 2011.
- ↑ Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 400.
- ↑ https://openlibrary.org/works/OL2643704W/The_Feminine_Mystique
- ↑ https://openlibrary.org/works/OL2643702W/The_second_stage
- ↑ https://openlibrary.org/works/OL2643700W/The_fountain_of_age
- ↑ https://www.womenofthehall.org/inductee/betty-friedan/
Գրականություն
խմբագրել- Horowitz, Daniel Betty Friedan and the Making of The Feminine Mystique: The American Left, the Cold War and Modern Feminism. — Amherst, MA: University of Massachusetts Press[en], 2000. — ISBN 9781558492769
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեթի Ֆրիդան» հոդվածին։ |