«Բելժեց» (լեհ.՝ Bełżec), Նացիստական Գերմանիայի համակենտրոնացման և մահվան ճամբար, որը գոյություն է ունեցել 1939-ից 1943 թվականներին օկուպացված Լեհաստանի Լյուբլինի վոևոդության Բելժեց գյուղի տարածքում։

Բելժեց
Տեսակմահվան ճամբարներ և Համակենտրոնացման ճամբար
Երկիր Լեհաստան
ՎայրGmina Bełżec?
Ղեկավար կազմակերպությունՍՍ
ՏնօրենChristian Wirth?
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Պատմություն

խմբագրել

Բելժեց գյուղը հայտնի է դեռևս 1515 թվականից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի նախաշեմին բնակչությունը կազմում էր 2000 մարդ, որոնցից 100-ը ազգությամբ հրեաներ էին[1]։ Լեհաստանի տարածքը Գերմանիայի և ԽՍՀՄ-ի միջև բաժանվելու ժամանակ, 1939 թվականին նացիստները Բելժեցում կառուցեցին աշխատանքային համակենտրոնացման ճամբար։ 1940 թվականի օգոստոսին ճամբարում կային 11 հազար կալանավորներ՝ գնչուներ, հրեաներ և այլ ազգերի ներկայացուցիչներ Ռադոմից, Լյուբլինից, Վարշավայից և նրանց հարակից բնակավայրերից։ Կալանավորների պարտականությունների մեջ էր մտնում կառուցել հակատանկային պատնեշներ գերմանախորհրդային սահմանի երկայնքով։

1941 թվականի նոյեմբերին սկսվեց մահվան ճամբարի շինարարությունը լեհ և հրեա կալանավորների կողմից։ Արդեն իսկ 1942 թվականի փետրվարին ավարտվեցին հիմնական օբյեկտների կառուցումը, որոնց մեջ էին մտնում գազի խցիկներն ու բարաքները։ Ճամբարը Բելժեց գյուղի կայարանից կես կիլոմետր հեռավորության վրա էր՝ Լյուբլին-Լվով երկաթգծի հարևանությամբ։ 1942 թվականի մարտի սկզբին ավարտվեցին գազի խցիկների փորձարկումները, որոնց ժամանակ կոտորվեցին բազմաթիվ հրեաներ Լյուբիչա-Կրուլևսկայա բնակավայրից, ովքեր կառուցել էին ճամբարը։ 1942 թվականի մարտին մահվան ճամբարն աշխատում էր ամբողջ հզորությամբ։ Արդեն մարտ ամսի ընթացքում գազի խցիկներում սպանվեցին շուրջ 80 հազար հրեաներ Լյուբլինի, Լվովի և Արևելյան Գալիցիայի այլ բնակավայրերի գետտոներից։ Օրական հինգ անգամ կալանավորների էշելոններ էին բերվում Բելժեց։

Բելժեց համակենտրոնացման ու մահվան ճամբարը գործունեություն ծավալեց մինչև 1943 թվականը։ Այդ ընթացքում երկու անգամ մեկական ամսով փակվեց՝ ապրիլից մայիս և հունիսից հուլիս։ Փակման պատճառը շինարարական աշխատանքներն էին. գազի խցիկները երեքից դարձան վեցը։ Իր ստեղծման պահից Բելժեց մահվան ճամբարում սպանվեցին 600 հազար հրեաներ և 2 հազար գնչուներ[2]։

Կալանավորների ոչնչացում

խմբագրել

Բելժեց համակենտրոնացման ճամբարի սպանությունների համակարգը նույնն էր, ինչպես որ այլ մահվան ճամբարներում՝ Մայդանեկ, Օսվենցիմ, Սոբիբոր, Տրեբլինկա։

  1. Սելեկցիա՝ կանանց, տղամարդկանց ու երեխաների առանձնացում միմյանցից։
  2. Կալանավորներին ասվում էր, որ նրանք ժամանել են տարանցիկ ճամբար, որտեղից ուղարկելու են աշխատանքային ճամբարներ և, հիգինայից ելնելով նրանք պետք է մերկանային, որպեսզի ախտահանվեին ու լոգանք ընդունեին (գազի խցիկների մուտքին գրված էր «Լոգարան» և այն կառուցված էր լոգարանի տեսքով, որտեղ զոհերին խեղդամահ էին անում Ցիկլոն B գազով)։
  3. Դեպի գազի խցիկներ գնալու ճանապարհին խոշտանգումներ, ծաղրուծանակ։

Ճամբարի ոչնչացում

խմբագրել

Մինչև 1943 թվականի գարունը բոլոր սպանվածների մարմինները հանվեցին փոսերից, նույնիսկ հակատանկային խրամատներից, որոնք այդպես էլ չօգտագործվեցին, և այրեցին դրանք։ Ճամբարի տարածքում տնկվել են ծառեր և թփեր, իսկ մի հատվածում գյուղատնտեսական ֆերմա է։

1945 թվականի հունվարի 12-ին մահվան ճամբարն ազատագրվեց ԽՍՀՄ Կարմիր բանակի կողմից։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Slownik historyczny miejscowosci wojewodztwa zamojskiego
  2. «Система уничтожения - Белжец - Образование - Яд Вашем». yadvashem.org. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 7-ին.

Գրականություն

խմբագրել
  • Wolfgang Benz, Barbara Distel (Hrsg.): Der Ort des Terrors. Geschichte der nationalsozialistischen Konzentrationslager. Bd. 8: Riga. Warschau. Kaunas. Vaivara. Płaszów. Klooga. Chelmno. Belzec. Treblinka. Sobibor. C. H. Beck, München 2008, ISBN 978-3-406-57237-1
  • Yitzhak Arad: Belzec, Sobibor, Treblinka. The Operation Reinhard Death Camps, Indiana University Press, Bloomington 1987, ISBN 0-253-34293-7.
  • Eugen Kogon, Hermann Langbein, Adalbert Rückerl (Hrsg.): Nationalsozialistische Massentötungen durch Giftgas. Fischer Taschenbuch. Frankfurt am Main 1986, ISBN 3-596-24353-X.
  • Robert Kuwałek: Das Vernichtungslager Bełżec. Aus dem Poln. übers. von Steffen Hänschen. Mit einem Vorw. von Ingo Loose. Metropol Verlag, Berlin 2013, ISBN 978-3-86331-079-0.
  • Adalbert Rückerl (Hrsg.): Nationalsozialistische Vernichtungslager im Spiegel deutscher Strafprozesse. Belzec, Sobibor, Treblinka, Chelmno. Deutscher Taschenbuch Verlag, München 1977, ISBN 3-423-02904-8.
  • Günter Schlusche: Erfassung einer Todeszone. Denkmal, Friedhof und Museum in Belzec/Polen. Planung: Solyga, Andrzej; Pidek, Zdislaw; Roszczyk, Marcin (Architekten); Fotos: Krynski, Wijciech, Warschau. In: Bauwelt, 2005, Jg.: 96, Nr. 22, S. 22–27.
  • Peter Witte, Stephen Tyas: A New Document on the Deportation and Murder of Jews during „Einsatz Reinhardt“ 1942. In: Holocaust and Genocide Studies, Vol. 15, No. 3, Winter 2001, ISBN 0-19-922506-0 (Höfle-Zahlen)
  • Jan H. Fahlbusch, Im Zentrum des Massenmordes. Ernst Zierke im Vernichtungslager Belzec, In: Andreas Mix (Ed.), KZ-Verbrechen. Beiträge zur Geschichte der nationalsozialistischen Konzentrationslager. Metropol-Verlag, Berlin 2007.
  • Nikolaus Wachsmann: KL: Die Geschichte der nationalsozialistischen Konzentrationslager. Siedler Verlag, München 2016, ISBN 978-3-88680-827-4.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելժեց» հոդվածին։