Բելիսարիոս[3] (հուն․՝ Βελισάριος, 500-565), զորավար Բյուզանդական կայսրությունում։ Բելիսարիոսին հաջողվեց գրավել հյուսիսային Աֆրիկան, հաջող պատերազմել պարսիկների դեմ Հայաստանում և օստգոթերի դեմ Իտալիայում։ Հայազգի Նարսես զորավարի հետ միասին համարվում է Բյուզանդական կայսրության մեծագույն զորավարներից մեկը։