«Բեմական գեղեցկություն» (անգլ.՝ Stage Beauty), ռեժիսոր Ռիչարդ Էյրի գեղարվեստական ֆիլմ-մելոդրաման, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և ԱՄՆ-ի համատեղ արտադրություն։

Բեմական գեղեցկություն
անգլ.՝ Stage Beauty
Երկիր Միացյալ Թագավորություն
 ԱՄՆ
 Գերմանիա
Ժանրկենսագրական ֆիլմ, դրամա[1][2], ռոմանտիկ ֆիլմ, կինոկատակերգություն և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ
Թվական2004 և սեպտեմբերի 29, 2005[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌիչարդ Այր[1][4][2]
ՊրոդյուսերՌոբերտ Դե Նիրո և Ջեյն Ռոզենթալ
Սցենարի հեղինակՋեֆրի Հեթչեր
ԴերակատարներԲիլլի Քրուդալ[4][5][2], Քլեր Դեյնս[4][5], Ռուփերթ Էվերեթ[4][5], Թոմ Ուիլկինսոն[5], Ռիչարդ Գրիֆիտս[5], Բեն Չապլին[5], Էդուարդ Ֆոքս[5], Հյու Բոնևիլ[5], Էլիս Իվ[5], Սթիվեն Մարկուս[5], Զոի Թափեր և Թոմ Հոլանդեր[5]
ՕպերատորԷնդրյու Դան
ԵրաժշտությունՋորջ Ֆենթոն
ՄոնտաժԹարիք Անվար
Պատմվածքի վայրԼոնդոն և Անգլիա
Տևողություն109 րոպե

Սյուժե

խմբագրել

Անգլիա, 17-րդ դարի երկրորդ կես։ Դերասան Էդվարդ Քինասթոնը կանացի դերեր է խաղում շեքսպիրյան պիեսներում։ Սակայն Չարլզ II Ստյուարտի` կանանց թատրոնում խաղալու թույլտվության վերաբերյալ որոշումը նրան առանց աշխատանքի է թողնում։

Քանի դեռ թատրոնի երիտասարդ ու հաջողակ աստղ Նեդ (Էդվարդ) Քինասթոնը (Բիլլի Կրուդապ) փայլում է բեմահարթակներում` կանացի դերեր կատարելով, նրան սիրահարված հանդերձապահուհի Մարիան (Կլեր Դենս) երազում է բեմում հայտնվելու մասին` հիշելով իր կուռքի բոլոր շարժումներն ու ձևերը։ Սակայն Նեդը սովոր էր կանացի դերեր խաղալ նաև կյանքում. նա Մարիային վերաբերում է որպես ընկերոջ, ինչպես նաև` կանանց այդ ժամանակ պաշտոնապես արգելված էր բեմ բարձրանալ։

Մարիան խախտում է օրենքը` որպես ոմն Մարգարետ Հյուս մասնակցելով քիչ հայտնի թատրոնի բեմադրությանը և հաջորդ օրը հայտնի է դառնում որպես անգլիական բեմ բարձրացած առաջին կին։ Նրան հրավիրում են արքայական ընդունելության, որտեղ նա տպավորություն է թողնում, ինչի արդյունքում թագավորը հրամանագիր է արձակում, ըստ որի կանացի դերեր թույլատրվում էր խաղալ միայն կանանց։ Տղամարդկանց արգելվում է կանացի դերեր կատարել։ Այդպես Մարիան աստղ է դառնում, իսկ Նեդ Քինասթոնը կորցնում է դիրքը, մասնագիտությունը, հովանավորներին և միակ ընկերուհուն։

Արագորեն զարգացող իրադարձություններն ու հոգեկան տանջանքների ենթարկվող ու իրենց տեղը նոր թատերական իրականության մեջ գտնել փորձող դերասանների շուրջ հյուսվող ինտրիգներն ի վերջո հանգեցնում են նրան, որ խաղի համար նոր մոտեցում է պահանջվում, ինչի համար Նեդն ու Մարիան պարտավոր են օգնել իրար։

Դերերում

խմբագրել

Արտադրություն

խմբագրել

Ֆիլմի պատմական հիմքը կապված է անգլիական բեմում հանդես եկած առաջին դերասանուհու հետ, և չնայած որ նրա անունն անհայտ է, ընդունված է համարել, որ նա խաղացել է Դեզդեմոնայի դերը[6]։ Ֆիլմում այս փաստը որոշ փոփոխությունների է ենթարկվել։ Նելլ Գուինը ներկայացված է որպես թագավորի սիրուհի, որը հետագայում դերասանուհի է դառնում, սակայն իրականում նա արդեն թատրոնի ճանաչված դերասանուհի է եղել, երբ Չարլզ 2-րը հանդիպել է նրան։ Մարիայի ու Քինասթոնի` նատուրալիստական խաղի բացահայտման հերթականությունը անախրոնիզմ է, քանի որ նատուրիալիստական դրաման զարգացած չէր մինչև 19-րդ դարը։

Ներքին տեսարանները նկարահանվել են Գրինվիչի Արքայական հին նավատորմային քոլեջում և Սարիի Shepperton Studios-ում։ Ըստ ֆիլմի DVD ձևաչափի թողարկման նախագծի դիզայներ Ջիմ Քլեյի` քանի որ Լոնդոնում շատ քիչ են պահպանվել Ստյուարտների վերականգնման ճարտարապետության օրինակներ, ինքն ստիպված է եղել օգտագործել իր երևակայությունը` տեսարաններում շինություններն ու ծառուղիները ստեղծելու համար։

Նկարահանող խմբի մի քանի անդամներ նշել են, որ ֆիլմը նկարահանվել է Մեծ Բրիտանիայի ամռան ամենաշոգ ընթացքում, և ջերմաստիճանը լույսերի տակ հասնում էր մինչև 46 °C-ի` դժվարացնելով խաղը։

Հագուստները նախագծվել են Թիմ Հաթլիի կողմից։ Հագուստի արտադրության համար ներգրավվել է հագուստի ձևավորման 12 տուն, այդ թվում` The Royal Shakespeare Company-ն, Ազգային թատրոնը և Angels & Bermans-ը, ինչպես նաև` իտալական Sartoria Farani, Tirelli Costumi, Costumi d'Arte, E. Rancati, G.P. 11 և L.C.P. di Pompei տները։

Ֆիլմի պրեմիերան կայացել է Տրիբեկա կինոփառատոնին, 2004 թվականի մայիսին, Մեծ Բրիտանիայում դրա ընդհանուր թողարկումից առաջ։ Նյու Յորքում թողարկվելուց առաջ այն ցուցադրվել է Դովիլ կինոփառատոնի, Տորոնտոյի կինոփառատոնի և Ֆրանսիայում բրիտանական կինոյի Դինարդ կինոփառատոնի ժամանակ։

Քննադատություն

խմբագրել

Rotten Tomatoes ագրեգատոր կայքում ֆիլմն ունի 63% դրական վարկանիշ` հիմնված 127 գրախոսությունների վրա, ինչև նշանակում է 10-ից 6.53 գնահատական[7]։ Metacritic կայքում ֆիլմը 100 առավելագույնից ունի 64 գնահատականը` հիմնված 38 քննադատության վրա, որոնք «հիմնականում դրական ակնարկներ» են[8]։

Variety պարբերականի գրախոս Դեյվիդ Ռունին ֆիլմն անվանում է «ինտելեկտուալ և զվարճացնող վերամշակում... հմուտ խաղով, գեղեցիկ նկարահանված»[9]։

Rolling Stone-ում Փիթեր Թրավերսը ֆիլմը 4 հնարավորից 3 է գնահատում և այն անվանում «անպարկեշտ զվարճանք... գենդերային դերային խաղը այն արդիական է դարձնում նաև այստեղ և հիմա[10]»։

Entertainment Weekly-ի գրախոս Օուեն Գլեիբերմանը ֆիլմը C+ է գնահատել և նկարագրել այն որպես բարձր ոգիների, կենսական նպատակների ու կարկատած վարպետության տարօրինակ միախառնում[11]»։

Պարգևներ և առաջադրումներ

խմբագրել

Ֆիլմը հաղթել է Քեմբրիջի կինոփառատոնի Հանդիսատեսի կողմից ճանաչված լավագույն ֆիլմ անվանակարգում, National Board of Review-ն ֆիլմին շնորհել է Լավագույն նկարահանված ֆիլմ մրցանակը, Phoenix Film Critics Society-ի կողմից այն կոչվել է տարվա ամենադիտված ֆիլմ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0368658/
  2. 2,0 2,1 2,2 http://www.filmaffinity.com/en/film707315.html
  3. Lexicon of international films (գերմ.)Zweitausendeins.
  4. 4,0 4,1 4,2 4,3 http://stopklatka.pl/film/krolowa-sceny
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 http://www.imdb.com/title/tt0368658/fullcredits
  6. "English Renaissance and Restoration Theatre" by Peter Thomson, The Oxford Illustrated Guide to Theatre, edited by John Rusell Brown, Oxford University Press, 1995, pp. 206–207.
  7. «Stage Beauty (2019)». Rotten Tomatoes. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  8. «Stage Beauty Reviews». Metacritic. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  9. Rooney, David (2004 թ․ մայիսի 9). «Stage Beauty». Variety. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 6-ին.
  10. Travers, Peter (2004 թ․ հոկտեմբերի 6). «Stage Beauty». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 6-ին.
  11. Gleiberman, Owen (2004 թ․ հոկտեմբերի 6). «Stage Beauty (2004)». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 6-ին.