Բենիգնո Ակինո Կրտսեր
Բենիգնո Սիմեոն «Նինոյ» Ակինո-կրտսեր (թագալերեն Benigno Simeon "Ninoy" Aquino, Jr.; նոյեմբերի 27, 1932[1][2][3][…], Concepcion, Տարլակ, Կենտրոնական Լուսոն, Ֆիլիպիններ[2] - օգոստոսի 21, 1983[1][2][3][…], Ninoy Aquino International Airport[2]), ֆիլիպինցի քաղաքական գործիչ, Բենիգնո Ակինո-ավագի որդին։
Բենիգնո Ակինո Կրտսեր | |
![]() | |
Կուսակցություն՝ | Ֆիլիպինների լիբերալ կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Ֆիլիպինների համալսարան, Ատենեո դե Մանիլա համալսարան, San Beda University? և Saint Joseph's College of Quezon City? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և լրագրող |
Ազգություն | Kapampangan people? |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | նոյեմբերի 27, 1932[1][2][3][…] |
Ծննդավայր | Concepcion, Տարլակ, Կենտրոնական Լուսոն, Ֆիլիպիններ[2] |
Վախճանի օր | օգոստոսի 21, 1983[1][2][3][…] (50 տարեկան) |
Վախճանի վայր | Ninoy Aquino International Airport[2] |
Թաղված | Manila Memorial Park Sucat |
Քաղաքացիություն | ![]() |
Հայր | Benigno Aquino, Sr.?[2] |
Մայր | Aurora Aquino?[4] |
Ամուսին | Կորասոն Ակինո[2] |
Զավակներ | Բենիգնո Ակինո III[2], Քրիս Ակինո[2], Ballsy Aquino-Cruz?, Pinky Aquino-Abellada? և Viel Aquino-Dee? |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |
Սենատոր, Տարլակ նահանգի նահանգապետը, Ազատամտական կուսակցության գլխավոր քարտուղարը, ինչպես նաև նախագահ Ֆերդինանդ Մարկոսի ընդդիմության առաջնորդը։ Վերջինիս կառավարման ընթացքում որոշ ժամանակ անցկացրել է բանտում, իսկ հետո ստիպված է եղել լքել հարենիքը։ Սպանվել է Մանիլայի միջազգային օդանավակայանում (որը հետագայում անվանակոչվել է իր պատվին) ԱՄՆ-ից հայրենիք արտագաղթելու ժամանակ։ Հանցագործության կասկածանքը ընկավ Մարկոսի վրա, ով 1986 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, որոնք ի վերջո վերաճեցին ազգային շարժման, լքեց Ֆիլիպինները, և նախագահի պաշտոնը զբաղեցրեց Բենիգնոյի այրի կին Կորասոն Ակինոն։ 2004 թվականին Բենիգնո Ակինոյի մահվան օրը հռչակվեց ազգային և ոչ աշխատանքային օր։ 2010 թվականի հունիսի 30-ից 2016 թվականի հունիսի 30-ը Ֆիլիպինների նախագահը եղել է նրա որդի Բենիգնո Ակինո III-ը։
![](http://up.wiki.x.io/wikipedia/commons/thumb/7/74/PH_Peso_500.jpg/200px-PH_Peso_500.jpg)
Անձնական կյանքը
խմբագրել1954-ի հոկտեմբերի 11-ին նա ամուսնացել է Կորասոն Ակինոյի հետ, ում հետ նա ունի հինգ երեխաներ․[6]
- Մարիա Ելենա (Բոլսի, ծնվել է 1955-ի օգոստոսի 18-ին), ամուսնացել է Էլդոն Քրազի հետ, ունենալով Ջասթին Բենիգնո (Ջիգգի) և Էլդոն Կրտսեր (Ջոնթի) որդիներին
- Ավրորա Կորասոն (Փինկի, ծնվել է 1957-ի դեկտեմբերի 27-ին), ամուսնացել է Մանուել Աբելլադայի հետ, ունենալով որդուն՝ Մանուելին և դստերը՝ Նինային
- Բենիգնո Սիմեոն III (Նոյնոյ, ծնվել էէ 1960-ի փետրվարի 8-ին), Ֆիլիպինների 15-րդ նախագահը
- Վիկտորիա Էլիսա (Վիել, ծնվել է 1961-ի հոկտեմբերի 27-ին), ամուսնացել է Յոզեֆ Դիի հետ, ունենալով որդուն՝ Ֆրանսիսին (Կիկո), դստերը՝ Ջասինտա Պատրիկիային (Ջիա)
- Քրիստինա Բերնադետտե (Քրիս, ծնվել է 1971-ի փետրվարի 14-ին), նախկինում ամուսնացած է եղել Ջեյմս Յափի հետ (բաժանվել է 2010-ին), ունենալով Ջոշուա Ֆիլիպ Ակինո Սալվադոր (Ջոշ) և Ջեյմս Ակինո Յափ Կրտսեր (Բիմբի) որդիներին
1981-ի հունիսին Փաթ Ռոբերտսոնի հետ հարցազրույցում 700 ակումբում Ակինոն ասաց, որ մեծացել է կաթոլիկ։ Ըստ նրա, իր կրոնական զարթոնքը սկսվել է ավետարանական քրիստոնյա Չարլզ Քոլսոնի1976-ին հեղինակախ Ծնվել նորից գիրքը կարդալուց հետո, Մարկոսի վարչակարգի ներքո մեկուսացման ընթացքում[7]։
Ֆիլմերում
խմբագրելՆա պատկերվել է Ամադո Քոտեզի 1994-ի Մայոր Կեսար Կլիմակո ֆիլմում։ Նրա եղբորորդին ապագա Սենատոր Բամ Ակինոն պատկերել է նրան պրոդյուսեր Յունիթելի և ռեժիսոր Ջան Ռեյեսի Նինոյի վերջին ճամփորդությունը փաստագրական ֆիլմում։ Նա նաև աչքի է ընկեր Վտանգավոր կյանք ֆիլմում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 Notable Names Database — 2002.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ Geni(բազմ․) — 2006.
- ↑ https://bantayogngmgabayani.org/bayani/ninoy-aquino/
- ↑ "Philippines Civil Registration (National), 1945–1984; pal:/MM9.3.1/TH-1-17858-47868-26 — FamilySearch.org". familysearch.org.
- ↑ «Ninoy Aquino Jr. Sought Freedom, He Found It In CHRIST!», The 700 Club Asia, The 700 Club, event occurs at 6:13, August 20, 2015, Վերցված է 23 November 2016-ին