Բենին
Բենին, պետություն Արևմտյան Աֆրիկայում՝ Գվինեական ծոցի ափին։ Տարածքի մեծ մասը մինչև 500 մ բարձրության սարավանդ է, հարավում Մերձծովյան դաշտավայրն է, հյուսիս-արևմուտքում՝ Ատակորա լեռները։ Կլիման մերձհասարակածային է։ Խոշոր գետերն են Վեմեն և Մեկրուն։ Օգտակար հանածոներից աղքատ է։
Բենին République du Bénin | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Կարգավիճակ | ինքնիշխան պետություն և երկիր | ||||
Ներառում է | Alibori Department?, Atakora Department?, Atlantique Department?, Borgou Department?, Collines department?, Donga Department?, Kouffo Department?, Littoral?, Mono Department?, Ouémé Department?, Plateau Department? և Zou Department? | ||||
Պետական լեզու | ֆրանսերեն | ||||
Մայրաքաղաք | Պորտո Նովո | ||||
Պետական կարգ | ներկայացուցչական ժողովրդավարություն | ||||
Օրենսդիր մարմին | National Assembly? | ||||
Երկրի ղեկավար | Պատրիս Թալոն | ||||
Կառավարության ղեկավար | Պատրիս Թալոն | ||||
Մակերես | 112 622 կմ² | ||||
Ազգաբնակչություն | ▲11 175 692 մարդ (2017)[1] | ||||
Հիմն | Բենինի օրհներգ | ||||
Կարգախոս | Fraternité, Justice, Travail, Fraternity, Justice, Labour, Братство, справедливост, труд և Bratstvo, pravica, delo | ||||
Հիմնադրված է | օգոստոսի 1, 1960 թ. | ||||
Արժույթ | Արևմտյան Աֆրիկայի ԱՖՄ ֆրանկ | ||||
Կենտրոնական բանկ | Central Bank of West African States? | ||||
Ժամային գոտի | UTC+1 և Africa/Porto-Novo?[2] | ||||
Հեռախոսային կոդ | +229 | ||||
Ինտերնետ-դոմեն | .bj | ||||
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս | 0,525[3] | ||||
gouv.bj |
Պատմություն
խմբագրելXV–XVII դարերում երկրի տարածք են թափանցել եվրոպական (առաջինը՝ պորտուգալացի) ստրկավաճառներն ու վաճառականները։ XVII դարում այստեղ ձևավորվել է Դահոմեա պետությունը, որը 1890-ական թվականներին զավթել են ֆրանսիացի գաղութարարները։ Անկախություն է ձեռք բերել 1960 թ-ի օգոստոսին՝ Դահոմեայի Հանրապետություն անունով։ Այժմյան անունն ստացել է 1975 թ-ին։ Բնակչությունը կազմված է 4 հիմնական էթնիկ խմբերից (աջաներ, սոմբաներ, յորուբաներ, ֆուլբեներ)։
Տնտեսություն
խմբագրելԵրկրի տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է։ Արտահանության համար մշակում են կոկոսյան արմավենի, բամբակենի, կակաո, տեղական սպառման համար՝ եգիպտացորեն, սուրճ, յամս, բատատ, սորգո, գետնանուշ և այլն։ Վեմե գետի հովտում զբաղվում են նաև բրնձի մշակությամբ։ Կան արմավենու յուղի և բամբակազտիչ ձեռնարկություններ։ Զբաղվում են անասնապահությամբ, ափամերձ գոտում՝ ձկնորսությամբ։
Բենինում ապրող ժողովուրդներն ունեն ինքնատիպ մշակույթ, որի մեջ զգալի տեղ են գրավում երկրի պատմությունն արտացոլող լեգենդները։ Բենինի ժողովուրդները սեփական գիր չունեն։ Տարածված են թատերական ներկայացումները, որոնց հիմքում ընկած են կրոնական ծիսակատարությունները և կենցաղային պարերը։
Ծանոթագրություններ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենին» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 393)։ |