Բենիտո Ռաման (հոլ.՝ Benito Raman,նոյեմբերի 7, 1994(1994-11-07)[1][2], Գենտ, Ֆլանդրիա, Բելգիա), բելգիացի ֆուտբոլիստ, «Սամսունսպոր» ակումբի հարձակվող: Հանդես է եկել Բելգիայի հավաքականում։

Բենիտո Ռաման
Քաղաքացիությունը  Բելգիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 7, 1994(1994-11-07)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր Գենտ, Ֆլանդրիա, Բելգիա
Հասակ 172 սանտիմետր
Քաշ 66 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Ակումբային կարիերա

խմբագրել

Իր հայրենի քաղաքի «Գենտ» ակումբի սան։ 2011 թվականի սեպտեմբերի 11-ին «Զյուլտե-Վարեգեմի» դեմ խաղում նորամուտն է նշել Բելգիայի առաջնությունում[3]։ Բարձր մրցակցության պատճառով հաճախ չի հայտնվել խաղադաշտում։ 2013 թվականին վարձավճարով տեղափոխվել է «Բերշոտ»։ Հունվարի 19-ին «Կորտրեյկ» ակումբի դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[4]։ Փետրվարի 16-ին «Աուդ-Հեվերլե Լյովենի» դեմ խաղում խփել է առաջին գոլը Բելգիայի առաջնությունում[5]։ 2013 թվականի երկրորդ կեսը նույնպես անցկացրել է վարձավճարով, այս անգամ «Կորտրեյկում»։ Հուլիսի 27-ին «Աուդ-Հեվերլե Լյովենի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր ակումբում[6]։ Օգոստոսի 17-ին «Շարլերուայի» դեմ խաղում առաջին գոլն է խփել «Կորտրեյկի» կազմում[7]։ Մրցաշրջանի մնացած հատվածում ցուցադրած վստահ խաղից հետո «Գենտի» ղեկավարությունը վերադարձրել է Ռամանին։ Նա հետաքրքրություն է առաջացրել նաև Միլանի «Ինտերի», գերմանական «Հոֆենհայմի» և անգլիական «Աստոն Վիլլայի» մոտ[8]։ 2014 թվականի օգոստոսի 3-ին «Մեխելենի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «Գենտի» կազմում[9]։ Հոկտեմբերի 29-ին «Վասլանդ-Բևերենի» դեմ խաղում դուբլ է ձևակերպել[10]։ 2015 թվականին օգնել է «Գենտին» պատմության մեջ առաջին անգամ հաղթել առաջնությունում և նվաճել Բելգիայի սուպերգավաթը: 2016 թվականի սկզբին վարձավճարով տեղափոխվել է «Սենտ-Տրյուդեն»։ Հունվարի 29-ին «Անդերլեխտի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[11]։ Ապրիլի 23-ին «Լոքերենի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «Սենտ Տրյուդենի» կազմում[12]։ Նույն թվականի ամռանը տեղափոխվել է Լիեժի «Ստանդարտ»՝ կնքելով քառամյա պայմանագիր[13]։ Տրանսֆերի արժեքը կազմել է 700 հազար եվրո։ Հուլիսի 31-ին «Վեստերլոյի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր ակումբում[14]։ Սեպտեմբերի 18-ին «Լոքերենի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «Ստանդարտի» կազմում[15]։ 2017 թվականի ամռանը Դյուսելդորֆից վարձավճարով տեղափոխվել է գերմանական «Ֆորտունա»։ Սեպտեմբերի 10-ին «Ունիոն Բեռլինի» դեմ խաղում նորամուտն է նշել Երկրորդ Բունդեսլիգայում[16]։ Հոկտեմբերի 2-ին «Դույսբուրգի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «Ֆորտունայի» կազմում[17]։ Մրցաշրջանի արդյունքներով օգնել է ակումբին դուրս գալ էլիտա, իսկ թիմի ղեկավարությունը գնել է նրա տրանսֆերը 1,5 միլիոն եվրոյով: Օգոստոսի 25-ին «Աուգսբուրգի» դեմ խաղում նորամուտն է նշել Բունդեսլիգայում[18]։ 2019 թվականի ամռանը տեղափոխվել է «Շալկե 04»՝ կնքելով հնգամյա պայմանագիր[19]։

Ձեռքբերումներ

խմբագրել

  Բելգիա «Գենտ»

  • Բելգիայի ֆուտբոլի առաջնություն՝ 2014/2015
  • Բելգիայի Սուպերգավաթի գավաթակիր՝ 2015

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Зюлте-Варегем VS. Гент 1:3» (անգլերեն). soccerway.com. 2011-09-11. Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2014-11-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Кортрейк VS. Беерсхот 4:0» (անգլերեն). soccerway.com. 2013-01-19. Արխիվացված է օրիգինալից 2014-11-05-ին. Վերցված է 2014-11-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Ауд-Хеверле Лёвен VS. Беерсхот 1:1» (անգլերեն). soccerway.com. 2013-02-16. Արխիվացված է օրիգինալից 2014-11-05-ին. Վերցված է 2014-11-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Кортрейк VS. Ауд-Хеверле Лёвен 1:0» (անգլերեն). soccerway.com. 2013-07-27. Արխիվացված է օրիգինալից 2014-11-05-ին. Վերցված է 2014-11-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Шарлеруа VS. Кортрейк 1:2» (անգլերեն). soccerway.com. 2013-08-17. Արխիվացված է օրիգինալից 2014-11-05-ին. Վերցված է 2014-11-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Raman: Inter, Hoffenheim, Aston Villa en Club Brugge». Արխիվացված է օրիգինալից 2014-11-05-ին. Վերցված է 2014-11-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Гент VS. Мехелен 3:1» (անգլերեն). soccerway.com. 2014-08-03. Արխիվացված է օրիգինալից 2016-08-23-ին. Վերցված է 2014-11-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Гент VS. Васланд-Беверен 4:1» (անգլերեն). soccerway.com. 2014-10-29. Արխիվացված է օրիգինալից 2014-10-27-ին. Վերցված է 2014-11-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «Сент-Трюйден VS. Андерлехт 1:2» (անգլերեն). soccerway.com. 2016-01-29. Արխիվացված է օրիգինալից 2016-04-22-ին. Վերցված է 2016-07-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. «Сент-Трюйден VS. Локерен 2:2» (անգլերեն). soccerway.com. 2016-04-23. Արխիվացված է օրիգինալից 2017-10-25-ին. Վերցված է 2016-07-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. «Benito Raman trekt voor vier seizoenen naar Standard - Het Nieuwsblad». Արխիվացված է օրիգինալից 2019-04-10-ին. Վերցված է 2016-07-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. «Вестерло VS. Стандард Льеж 2:2» (անգլերեն). soccerway.com. 2016-07-31. Արխիվացված է օրիգինալից 2016-09-18-ին. Վերցված է 2016-10-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. «Локерен VS. Стандард Льеж 0:1» (անգլերեն). soccerway.com. 2016-09-18. Արխիվացված է օրիգինալից 2016-10-26-ին. Վերցված է 2016-10-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. «Фортуна Дюссельдорф VS. Унион Берлин 3:2» (անգլերեն). soccerway.com. 2017-09-10. Արխիվացված է օրիգինալից 2017-10-25-ին. Վերցված է 2017-10-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  17. «Фортуна Дюссельдорф VS. Дуйсбург 3:1» (անգլերեն). soccerway.com. 2017-10-02. Արխիվացված է օրիգինալից 2017-10-25-ին. Վերցված է 2017-10-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  18. «Фортуна Дюссельдорф VS. Аугсбург 1:2» (em). soccerway.com. 2018-08-25. Արխիվացված է օրիգինալից 2018-10-20-ին. Վերցված է 2018-10-20-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  19. «FC Schalke 04 sign Benito Raman from Fortuna Düsseldorf». Schalke 04. 2019-07-05. Արխիվացված է օրիգինալից 2019-07-05-ին. Վերցված է 2019-07-06-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենիտո Ռաման» հոդվածին։