Բենուա Մաժիմել
Բենուա Մաժիմել (ֆր.՝ Benoît Magimel, մայիսի 11, 1974[1][2][3][…], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի դերասան։
Բենուա Մաժիմել ֆր.՝ Benoît Magimel | |
---|---|
Ծնվել է | մայիսի 11, 1974[1][2][3][…] (50 տարեկան) |
Ծննդավայր | Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ազգություն | սպիտակ մարդ |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Ընտրանի | Դաշնակահարուհի[5], A Single Girl?[5], Headwinds?[5], Le Roi danse?[5], Փոքրիկ գաղտնիքներ[5], Երիտասարդ արյուն (ֆիլմ, 2015), Intimate Enemies?, My Way?, The Connection? և Life Is a Long Quiet River? |
Համատեղ ապրող(ներ) | Ժուլիետ Բինոշ |
Երեխա(ներ) | Hana Magimel? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելԲենուա Մաժիմել ծնվել է բանկային ծառայողի ընտանիքում։ 12 տարեկանում նա հաջողությամբ անցնում է քասթինգը և ստանու, Էթենա Շատիլյեի «Կյանքը երկար հանդարտ գետ է» ֆիլմի երկու գլխավոր դերերից մեկը։Սոցիալական կատակերգությունը որը պատմում է 12 տարեկան երեխաների մասին, ովքեր ծննդաբերության ժամանակ խառնվել էին և մեծացել ոչ իրենց հարազատ ծնողների մոտ, սիրվեց հանդիսատեսի և քննադատների կողմից և աևժանացավ 4 «Սեզար»-ների։ Այս դերին հաջորդեցին Քրիստինա Լիպինսկու «Հայրիկը գնացել է, մայրիկը նույնպես» (1989) կատակերգությունում և հեռուստատեսային սերիալում ստացած դերերը, ինչպես նաև այլ հեռուստահաղորդումներում ելույթները։
1993 թ. Մաժիմլեը կրկին նկարահանվեց Քրիստինա Լիպինսկու ֆիլմերից մեկում՝ «Գողացված տետրերը» ռոմանտիկ դրամայում, որը պատմում էր Համաշխարհային երկրորդ պատերազմի մասին և որում նկարահնավում էր նաև Էլոդի Բուշեն։ Այս դերին հաջորդեին հեռուստատեսային շատ դերեր։ 1995 թ. Բանուա Մաժիմելը ստանում է երկրորդ պլանի դեր Մաթյո Կասովիտցի «Ատելություն» ֆիլմում Վենսան Կասելի և Սվիդա Տագմաուի մասնակցությամբ։ Այդ ֆիլմը ստանում է մրցանակ լավագույն ռեժիսյուրայի համար Կաննի կինոփառատոնում և երեկ «Սեզար»-ներ, որոնցից մեկը որպես տարվա լավագույն ֆիլմ։
1996 թ. Մաժիմելը ստանում է էպիզոդիկ դեր Անդրե Տեշեինեյի «Գողորը» ֆիլմում Կատրին Դենյովի և Դանիել Օթոյի մասնակցությամբ։Այդ ֆիլմում Ջիմի Ֆոնտանի դերը համար Բանուա Մաժիմելը առաջադրվում է «Սեզար» մրցանակաբաշխությանը որպես լավագույն դերասան և Միշել սիմոնի անվան մրցանակին։ Ալֆրեդ դը Մյուսեի գլխավոր դերը Դիանա Կյուրիի «Դարի երեխաները» (1999) ֆիլմում խաղալուց հետո, Մաժիմելը խաղում է փառամոլ Լուի Արև արքայի (Լյուդովիկոս 14) դերը «Պարում է թագավորը» (2000) ֆիլմում, որի համար 3 ամիս սովորել է Բարոկկո ժամանակաշրջանի պարերը։ Մաժիմելի դերասանական կարիերայում նոր շրջան է սկսվում Էլֆրիդե Ելինեկի սիրավեպի հիման վրա Միխայել Հանեկեի «Դաշնակահարուհի» ֆիլմում ստացած գլխավոր դերում։ Ֆիլմում իր գործընկերուհի Իզաբել Հյուպպերը դաշնամուրի ուսուցչուհու դերի համար 2001 թ. ստանում է Կաննի կինոփառատոնի մրցանակը։
Դաշնակահարուհի ֆիլմի մեծ հաջողությունի հետո Մաժիմլեը նկարահանվում է ֆրանսիացյի ռեժիսոր Կլոդ Շաբրոլի երկու ֆիլմերում։ «Չարի ծաղիկը» թրիլլերում իր գործընկերուհիներն են լինում Սյուզն Ֆլոն և Նատալի Բայը, որի հետ նա արդեն նկահանվել էր «Մատֆեյից» ֆիլմում։ Ռուտ Ռենդելի «Հարսնացուի քույրը» վեպի էկրանավորման ժամանակ նրա գործընկերուհին է դառնում Լաուրա Սմեթը։Եվրոպական հասարակությանը շատ հայտնի է «Կարմիր գետերը » ֆիլմի շարունակություն հանդիսացող «Կարմիր գետերը 2․ Ապոկալիպսիի հրեշտակները» ֆիլմը, որտեղ Մաժիմելը հանդես է գալիս Ժան Ռենոյի հետ, ով խաղում էր դերից հրաժարված Վանեսա Կասելյայի փոխարեն։ 2005 թվականին Մաժիմլեը նկարահանվում է Ժերեր Պիրեսայի «Երկնքի ասպետները» արկածային ֆիլմում և Լիոնել Բաիլուի «Ազնիվ խաղը» ֆիլմում՝ Մարիոն Քոտիարի մասնակցությամբ, ինչպես նաև Նիկոլ Հարիսայի «Ինչպես է խոսում Շառլը»-ում Ժան Պյեր Բակրի մասնակցությամնբ։
Բենուա Մաժիմլեը ապրում է Փարիզում։ 1993-2003 թվականների նա մոտ հարաբերություններ ուներ Ժուլիետ Բինոշ դերասանուհու հետ, որի հետ նա ծանոթացել էր «Դարի երեխաները» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Նրանք ամուսնացած են, ունեն 2 երեխա՝ Աննան և Ջինան։ Աննան ծնվել է 1999 թվականին իսկ Ջինան 2011։
Ֆիլմագրություն
խմբագրել- 1988՝ Կյանքը երկար հանդարտ գետ է/La vie est un long fleuve tranquille
- 1989՝ Հայրիկը գնաց, մայրիկը նույնպես / Papa est parti, maman aussi
- 1993՝ Գողացված տետրը / Le cahier volé
- 1995՝ Միայնակ աղջիկը / La fille seule
- 1996՝ Ատելություն/ La haine
- 1996՝ Գողերը / Les voleurs
- 1999՝ Դարի երեխաները / Les enfants du siècle
- 2000՝ Մատֆեյից / Selon Matthieu
- 2000՝ Թագավորը պարում է / Le roi danse
- 2001՝ / Nid de guêpes
- 2001՝ Դաշնակահարուհին / La pianiste
- 2001՝ Լիզա/ Lisa
- 2003՝ Չարի ցաղիկը/ La fleur du mal
- 2003՝ Տարօրինակ այգիները/ Effroyables jardins
- 2004՝ Կարմիր գետերը 2։ Ապոկալիպսիս հրեշտակները/ Les rivières pourpres II — Les anges de l’apocalypse
- 2004՝ Հարսնացուի ընկերուհին / La demoiselle d’honneur
- 2005՝ Փորձանք/ Trouble
- 2005՝ Երկնքի ասպետները/ Les Chevaliers du ciel
- 2006՝ Ազնիվ խաղ / Fair Play
- 2006՝ Ինչպե՞ս է խոսում Շառլին / Selon Charlie
- 2007`Եղբայրություն ֆրանսիական ձևով / Truands
- 2007՝ Մոտիկ թշնամիները / L’ennemi intime
- 2007՝ Երկուս մասի բաժանված աղջիկը / La fille coupée en deux
- 2007՝ 24 չափում/ 24 mesures
- 2008՝ Ինձու՝ հրեշը ստվերում / Inju, la bête dans l'ombre
- 2008՝ Երկուսը դատարկ Փարիզում
- 2008՝ Կղզու հնարավորությունը/ La possibilité d’une île
- 2010՝ Առանց հանցանշանների / Sans laisser de traces
- 2010՝ Փաստաբան/ L’avocat
- 2010՝ Փոքրիկ գաղտնիքներ / Les petits mouchoirs
- 2010՝ Ընկեր / Mon pote
- 2011՝ Հատուկ նշանակության ջոկատ / Forces spéciales
- 2011՝ Հանդիպակաց քամին/ Des vents contraires
- 2012՝ Իմ ճանապարհը/ Cloclo
- 2013՝ Հանուն կնոջ/ Pour une femme
- 2014՝ Ֆրանսիական տրանզիտ / La French
- 2015՝ Երիտասարդ արյուն / La Tête haute
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 Notable Names Database — 2002.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.lesgensducinema.com/affiche_acteur.php?mots=Beno%EEt+Magimel&nom_acteur=MAGIMEL%20Benoit&ident=42374&debut=0&record=2&from=ok
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Record #5132257 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․) — [Dublin, Ohio]: OCLC, 2003.
- ↑ http://www.culture.gouv.fr/Nous-connaitre/Organisation/Conseil-de-l-Ordre-des-Arts-et-des-Lettres/Arretes-de-Nominations-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres/Nomination-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres-juillet-2013
- ↑ 7,0 7,1 https://www.academie-cinema.org/personnes/benoit-magimel/
- ↑ https://academiedeslumieres.com/discover-2022-winners-list/
- ↑ https://www.vanityfair.fr/ecrans/article/cesar-2023-palmares-complet
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենուա Մաժիմել» հոդվածին։ |