Բեսի Հեդ
Բեսի Հեդ (ծննդյան անունը՝ Բեսի Ամելիա Էմերի, վերցրել է ամուսնու ազգանունը (անգլ.՝ Bessie Head, Bessie Amelia Emery, հուլիսի 6, 1937[1][2][3][…], Պիտերմարիցբուրգ, Նատալ, Հարավաֆրիկյան Միություն[1] - ապրիլի 17, 1986[1][2][3][…], Սերովե, Բոտսվանա[1]), հարավաֆրիկացի և բոտսսվանացի գրող, ստեղծագործել է անգլերեն։
Բեսի Հեդ | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 6, 1937[1][2][3][…] |
Ծննդավայր | Պիտերմարիցբուրգ, Նատալ, Հարավաֆրիկյան Միություն[1] |
Վախճանվել է | ապրիլի 17, 1986[1][2][3][…] (48 տարեկան) |
Վախճանի վայր | Սերովե, Բոտսվանա[1] |
Մասնագիտություն | վիպասան, լրագրող, գրող և ուսուցչուհի |
Ազգություն | Coloured? |
Քաղաքացիություն | ՀԱՀ և Բոտսվանա |
Կրթություն | Միջազգային գրական ծրագիր |
Ուշագրավ աշխատանքներ | Maru? և When Rain Clouds Gather? |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1937 թվականի հուլիսի 6-ին Պիտերմարիցբուրգում սպիտակամորթ մորից և ոչ սպիտակամորթ հորից, ինչը այն ժամանակվա ՀԱՀ-ի օրենքներով անօրինական էր[4]։ Բեսիի մայրը՝ Բեսի Ամելիա Էմերին, եղել է հարուստ հարավաֆրիկյան ընտանիքից[5] և իր առաջին երեխայի մահվանից հետո որոշ ժամանակ անցկացրել է հոգեբուժարանում։ Վարկածներից մեկի համաձայն (գրողի ծննդի և կյանքի պայմանների մասին շատ տեղեկություններ մինչև վերջ պարզված չեն), մայրը նրան ունեցել է հոգեբուժարանի ստորին աշխատակիցներից մեկից։ Փաստացիորեն Բեսին չի ճանաչել իր ծնողներին։ Սովորել է ոչ սպիտակամորթ աղջիկների գիշերօթիկ դպրոցում գունավոր Դուրբանում[6]։ Առաջին պատմվածք-առակը գրել է 1951 թվականին։ Ավարտել է երկամյա ուսուցչական դասընթացներ։ 1950-ականներին և 1960-ականներին դասավանդել է Դուրբանում, Քեյփթաունում, Յոհանեսբուրգում, զբաղվել է լրագրությամբ, տպագրվել է «Drum» ընտանեկան հանդեսում, որը հասցեագրված էր սևամորթ հանրությանը։ 1960 թվականին ձերբակալվել է ապարտհեյդի դեմ հանդես եկող Pan Africanist Congress ազգային շարժման հետ կապերի համար, փորձել է ինքնասպան լինել, ուղարկվել է հոգեբուժարան։ Աշխատանք չի ունեցել, նրա տեղաշարժը երկրում սահմանափակվել է (իշխանությունները մերժել են անձնագիր տալ)։ 1961 թվականին ամուսնացել է, 1962 թվականին ծնվել է նրա որդին։ 1963 թվականին ամուսինները բաժանվել են (պաշտոնական ամուսնալուծությունը տեղի է ունեցել 1986 թվականին)։ 1964 թվականին արտագաղթել է Բեչուանալենդ (հետագայում՝ Բոտսվանա), բազմիցս փորձել է ստանալ Բոտսվանայի քաղաքացիություն, ինչը հաջողվել է միայն 1979 թվականին։ Ամեն տեղ աութսայդեր է մնացել, ունեցել հոգեկան խանգարման նոպաներ է, մի քանի անգամ տեղափոխվել է հիվանդանոց։ Կյանքի վերջին տարիներին շատ է խմել։
Մահացել է հեպատիտից քաղաքային հիվանդանոցում, երբ դեռ նոր էր սկսել հռչակ ձեռք բերել (այդ թվում՝ միջազգային) և հաղթահարել աղքատությունը[7][8]։
Ստեղծագործություն
խմբագրելԲեսի Հեդի ստեղծագործությունների մեծ մասի գործողությունը զարգանում է Սերովում. բացառություն է «Կարդինալներ» նովելներից բաղկացած վեպը, որը գրվել է դեռևս ՀԱՀ-ում, սակայն հրապարակվել է հետմահու։
Գրքեր
խմբագրել- Երբ հավաքվում են անձրևաբեր ամպերը / When Rain Clouds Gather (1968)
- Maru (1971)
- Իշխանության հարց / A Question of Power (1974, ներառվել է XX դարի 100 լավագույն աֆրիկյան գրքերի ցանկում)
- Անձրևի աստծուն սպասելիս / Looking for a Rain God (1977)
- The Collector of Treasures and Other Botswana Village Tales (1977, նովելներ)
- Serowe: Village of the Rain Wind (1981, նոն-ֆիքշն)
- A Bewitched Crossroad (1984)
- Պատմվածքներ քնքշության ու իշխանության մասին / Tales of Tenderness and Power (1989, նովելներ)
- A Woman Alone: Autobiographical Writings (1990, ինքնակենսագրական երկ)
- A Gesture of Belonging: Letters from Bessie Head, 1965—1979 (1991, նամակներ)
- The Cardinals (1993)
- Imaginative Trespasser. Letters between Bessie Head, Patrick and Wendy Cullinan 1963—1977 (2005, նամակներ)
Ճանաչում և պարգևներ
խմբագրելԲեսի Հեդի արխիվը պահվում է Բոտսվանայի թագավորի Համա III-ի անվան թանգարանում[9]։ 2003 թվականին գրողը հետմահու պարգևատրվել է Հարավային Աֆրիկայի Իհամանգա ազգային շքանշանով[10]։ 2007 թվականին Բոտսվանայում ստեղծվել է Բեսի Հեդի ժառանգության հիմնադրամը, սահմանվել է մրցանակ իր անունով[11]։ Պիտերմարիցբուրգի գրադարանը կոչվել է Բեսի Հեդի անունով։ Նրա ստեղծագործությունները բազմիցս վերահրատարակվել են, թարգմանվել բազմաթիվ լեզուներով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Lewis, Desiree (2003). Margaret J. Daymond; Dorothy Driver; Sheila Meintjes (eds.). Bessie Head. Feminist Press at CUNY. էջ 290. ISBN 9781558614079. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 7-ին.
{{cite book}}
:|work=
ignored (օգնություն) - ↑ «Bessie Head (1937-1986) • BlackPast». BlackPast (ամերիկյան անգլերեն). 2011 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2019 թ․ մայիսի 7-ին.
- ↑ Mary Ellen Snodgrass, "Head, Bessie (Bessie Amelia Emery Head)", Encyclopedia of the Literature of Empire, Infobase Publishing, 2010, pp. 131-132.
- ↑ «Head, Bessie: Introduction | Encyclopedia.com». www.encyclopedia.com. Վերցված է 2019 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «Bessie Head | Encyclopedia.com». www.encyclopedia.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 30-ին.
- ↑ "Museum publishes Catalogue of the Bessie Head Papers", Bessie Head Heritage Trust.
- ↑ «Profile of Bessie Head». S A National Orders. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ Bessie Head Literature Awards.
Գրականություն
խմբագրել- Brown, Coreen, The Creative Vision of Bessie Head. Rosemont Publishing & Printing Corp., Massachusetts; Associated University Presses, New Jersey, London & Ontario. 2003.
- Curry, Ginette. "Toubab La!": Literary Representations of Mixed-race Characters in the African Diaspora.Cambridge Scholars Pub., Newcastle, England.2007 [1].
- Giffuni, C. "Bessie Head: A Bibliography," A Current Bibliography on African Affairs, Vol. 19(3), 1986–87.
- Microsoft Encarta 98 Encyclopedia, 1993–97
- Ibrahim, Huma. Bessie Head: Subversive Identities in Exile (1996), Charlottesville: University Press of Virginia. 0-8139-1685-2
- Eilersen, Gillian Stead. Bessie Head: Thunder Behind Her Ears - Her Life and Writings (Studies in African Literature) (1995), Cape Town: James Currey, 0-85255-535-0; (1996) London: Heinemann
Արտաքին հղումներ
խմբագրել- Postcolonial Studies @ Emory
- Բեսի Հեդի ժառանգությունը կայք
- Elinettie Kwanjana Chabwera, "Bessie Head: Race and Displacement in When Rain Clouds Gather, Maru and A Question of Power", Leeds African Studies Bulletin 66 (2004), pp. 58–62.
- Elinettie Kwanjana Chabwera, "Madness and Spirituality in Bessie Head’s A Question of Power", Leeds African Studies Bulletin, 71 (2009/10), pp. 59–70.
- Natasha Lloyd-Owen, "Pleasure, Autonomy and the Myth of the Untouchable Body in Bessie Head’s Maru", Leeds African Studies Bulletin, 73 (2011), pp. 46–52.
- Gillian Stead Eilersen, "Endpiece: A skin of her own", New Internationalist, Issue 247, September 1993.