Բերդակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բերդակ (այլ կիրառումներ)
Բերդակ, միջնադարյան հայաբնակ գյուղ էր, որը այժմ վերածվել է գյուղատեղիի ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանի տարածքում, Տանակերտ գյուղից 1 կմ հարավ։
Գյուղատեղի | ||
---|---|---|
Բերդակ | ||
ադրբ.՝ Berdak | ||
Երկիր | Ադրբեջան | |
ԻՀ | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն | |
Շրջան | Օրդուբադի շրջան | |
Համայնք | Օրդուբադի շրջան | |
Բնակչություն | 0 մարդ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Նկարագրություն
խմբագրելԳտնվում էր պատմական Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Գողթն գավառում։ Ավերակներից երևում էր որ Բերդակը միջին մեծության գյուղ էր։ Ընդգրկել էր շուրջ 55-60 բնակելի և այլ շինություններ։ Գյուղի կենտրոնում վեր էր խոյանում փոքրիկ բլուր, որի գագաթնամասը հարթ էր։ Բլուրը շրջապատված էր գեղեցկատես այգիներով։ Այն հնում եղել էր բերդ, այդ իսկ պատճառով էլ տեղացի և շրջակա գյուղերի բնակրությունը գյուղը անվանում էին Բերդակ։
Հուշարձաններ
խմբագրելԳյուղատեղի կենտրոնում վեր էր խոյանում վաղեմի բերդատեղի բլուրը[1], որի վրա կառուցվել էր Սուրբ Հովհաննես եկեղեցին։ Այժմ վեր է ածվել փլատակների[2]։
Սուրբ Հովհաննես եկեղեցի
խմբագրելՍուրբ Հովհաննեսը փոքր ծավալի միանավ, թաղածածկ դահլիճով եկեղեցի էր։ 20-րդ դարի սկզբներին գտնվում է կիսավեր վիճակում, քանդված էր եկեղեցու ամբողջ ծածկը, որմերի վերին հատվածները։ Եկեղեցու հետագա ճակատագիրն անհայտ է, հավանաբար այն արդեն ամբողջողվին ոչնչացված է։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Արգամ Այվազյան, «Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ», Երևան, 1995 թվական, էջ 67-68։
- ↑ Արգամ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները։ Համահավաք ցուցակ (խմբ. խմբ. Բ. Ա. Ուլուբաբյան), Երևան, «Հայաստան», 1986 — 43, էջեր 43 — 224 էջ։