Բերձորի ճակատամարտ (հոկտեմբեր, 1992)
Բերձորի ճակատամարտ, ռազմական գործողություն Արցախյան պատերազմի ընթացքում՝ 1992 թվականի հոկտեմբերի 1-19։ Նախաձեռնվել էր Ադրբեջանի ազգային բանակի կողմից Լաչինի միջանցքի վերահսկումը վերադարձնելու նպատակով։ Մինչ այդ հայկական կողմը ազատագրել է Բերձորը և մարդասիրական միջանցք բացել 1992 թվականի մայիսի 18-ին։
Թվական | 1992 թվականի հոկտեմբերի 1-19 |
---|---|
Մասն է | Արցախյան հակամարտություն |
Վայր | Բերձոր և Քաշունիք |
Արդյունք | Հայկական ուժերի հաղթանակ |
Հակառակորդներ | |
Արցախ | Ադրբեջան
|
Հրամանատարներ | |
Հրաչյա Անդրեասյան | Դադաշ Ռզաև |
Կողմերի ուժեր | |
| |
Ռազմական կորուստներ | |
հայտնի չէ | հայտնի չէ |
Ընդհանուր կորուստներ |
Թոփաղաջ լեռան վրա տեղակայված հենակետերով ադրբեջանական զինուժը վերահսկում էր Բերձորի (Լաչին) և Քաշունիքի (Կուբաթլու) տարածքները և ուներ դիրքային առավելություն Արցախի հայկական զինված ուժերի նկատմամբ։ Հոկտեմբերի 12-ի առավոտյան ՊԲ ջոկատները սկսել են ադրբեջանական զինուժի ճնշման գործընթացը, որը ավարտվել է նույն օրը ուշ գիշեր։ Թեժ մարտերի ընթացքում ՊԲ ուժերին հաջողվում է ազատագրել կարևորագույն դիրքեր և ադրբեջանցիներին ստիպել նահանջել Կուբաթլուի շրջանի խորքը։ Ռազմական գործողության ժամանակ Ադրբեջանի Զինված ուժերը ունեցել են զինտեխնիկայի և մարդկային զգալի կորուստներ, իսկ հայկական կողմը Հադրութ-Գորիս ուղղությամբ բացել է ՀՀ-ն ԼՂՀ-ին կապող ճանապարհ[1]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994, Հանրագիտարան, Երևան 2004 թ.: