Բերոն ջրվեժ
Բերոն (անգլ.՝ Barron Falls; աբոր․ Դին-դին)՝ բազմասանդղակավոր ջրվեժ Ավստրալիայի Հյուսիսային Քվինսլենդ տարածքում (Աթերտոն պլատո, Քվինսլենդ նահանգ, Ավստրալիա)։ Գտնվում է Բերոն-Գորջ ազգային պարկի տարածքում՝ Բերոն գետի վրա։
Տեսակ | ջրվեժ |
---|---|
Երկիր | Ավստրալիա |
Վարչատարածքային միավոր | Shire of Mareeba? |
Վայր | Ատերտոն |
Մասն է | Barron River? |
Բարձրություն (ԲԾՄ) | 289 մետր |
Ջրվեժի միջին լայնությունը կազմում է 137 մ, անձրևների ժամանակ այն կարող է մեծանալ մինչև 259 մ, ջրի անկման ընդհանուր բարձրությունը կազմում է 125 մ, այդ թվում հիմնական մասինը՝ 107 մ։ Չորային ժամանակահատվածում ջրվեժը վերածվում է մի քանի բարակ հոսքերի։ Դա հատկապես ավելի նկատելի է դարձել գետի վրա 1963 թ ՀԷԿ կառուցելուց հետո[1]։
Քուրանդա քաղաքից ջրվեժ հեռավորությունը ուղիղ գծով կազմում է մեկ կիլոմետրից քիչ ավել և այնտեղ կարելի է հասնել Քենեդիի խճուղով։ Ջրվեժի մոտակայքում առկա է երկաթե և կախովի ճոպանուղիներ[1][2]։
Տուրիստական նշանակություն
խմբագրելԲերոն ջրվեժը 1890-ականներից սկսած մեծ պահանջարկ ունեցող տուրիստական ուղղություն է։ Զբոսաշրջիկներին հետաքրքրում է տեսարժան վայրերով հարուստ բնությունը[3]։
Անվան ծագումը
խմբագրելՋրվեժը իր անվանումը ստացել է Բրիսբենի 1860-ականների ոստիկանապետ Թոմաս Հենրի Բոումեն Բերոնի պատվին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Водопад Бэррон». www.world-of-waterfalls.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 19-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Barron Falls Station». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 5-ին.(անգլ.)
- ↑ https://www.wettropics.gov.au/barron-falls-lookout.html
Գրականություն
խմբագրել- Джули Кармоди, Брюс Придо. «Sustainable Nature Based Tourism: Planning and Management. Report on Visitation and Use at Barron Falls, Far North Queensland, 2009/2010» (PDF). www.wettropics.gov.au (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 19-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) на сайте wettropics.gov.au (март 2011), изд. Школы бизнеса при Университете Джеймса Кука[en], Кэрнс, ISBN 978-1-921359-89-7
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերոն ջրվեժ» հոդվածին։ |
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |