Բերտրան Տավեռնիե
Բերտրան Տավեռնիե (անգլ.՝ Bertrand Tavernier, ապրիլի 25, 1941[1][2][3][…], 6th arrondissement of Lyon, Լիոն[4] - մարտի 25, 2021[5][4][6], Sainte-Maxime[7][4]), ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիստ, դերասան, պրոդյուսեր[9]։
Բերտրան Տավեռնիե ֆր.՝ Bertrand Tavernier | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 25, 1941[1][2][3][…] |
Ծննդավայր | 6th arrondissement of Lyon, Լիոն[4] |
Մահացել է | մարտի 25, 2021[5][4][6] (79 տարեկան) |
Մահվան վայր | Sainte-Maxime[7][4] |
Կրթություն | Անրի IV լիցեյ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, գրող, դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և ռեժիսոր |
Ամուսին | Կոլո Տավեռնիե |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0851724 |
Կենսագրություն
խմբագրելՏավեռնիեն ծնվել է Լիոնում, հրատարակիչ, էսսեիստ Ռենե Տավեռնիեի ընտանիքում։ 13-14 տարեկանից ցանկացել է ռեժիսոր դառնալ։ Նրա կինոգործունեության վրա իրենց ազդեցությունն են ունեցել Ջոն Ֆորդը, Ուիլյամ Վելմանը, Ժան Ռենուարը, Ժան Վիգոն և Ջեք Բեքերը, ինչպես նաև 1968 թվականի Ֆրանսիայի գործադուլը։ Առաջին ռեժիսորը, ում հետ Տավեռնիեն աշխատել է Ժան-Պիեռ Մելվիլն էր։ Հետագայում նրա He associated wit առաջին ֆիլմը («Ժամագործը», 1974) արժանացել է Լուի Դելյուկի և Արծաթե արջ ժյուրիի հատուկ մրցանակի Բեռլինի միջազգային 24-րդ կինոփառատոնում։
«Կյանքից բացի, ուրիշ ոչինչ» ոչ անգլալեզու ֆիլմի համար 1990 թվականին Տավեռնիեն արժանացել է Բրիտանական կինոակադեմիայի մրցանակի և Ֆրանսիական կինոակադեմիայի երկու «Սեզար» մրցանակի։
1995 թվականին L'Appât ֆիլմն արժանացել է Ոսկե արջ մրցանակի Բեռլինի 45-րդ միջազգային կինոփառատոնում։ Չորս տարի հետո «Ամեն ինչ սկսվում է այսօր» ֆիլմը Բեռլինի 49-րդ միջազգային կինոփառատոնում արժանացել է տարվա ֆիլմ մրցանակին։
2010 թվականի Կաննի միջազգային կինոփառատոնում «Մոնպանսյեի իշխանուհին» առաջադրվել է «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի համար։
1965-1980 թվականներին ամուսնացած է եղել սցենարիստ Կոլո Օ'Հագենի հետ, և նրանք ունեն երկու երեխա։ Որդին՝ Նիլս Տավեռնիեն (1965, սեպտեմբերի 1) ռեժիսոր և դերասան է, դուստրը՝ Տիֆանի Տավեռնիեն (1967) վիպասան, սցենարիստ և ռեժիսորի օգնական է[10]։
Ֆիլմեր
խմբագրել- Համբույրներ («Հուդայի համբույրը» նովելը, 1963)
- Հաջողություն և սեր («Անսպասելի հաջողություն» նովելը, 1964)
- Սենպոլցի ժամագործը (1974)
- Թող սկսվի տոնը (1975)
- Դատավորն ու մարդասպանը (1976)
- Շփացած երեխաներ (1977)
- Մահվան ռեպորտաժ (1980)
- Մեկշաբաթյա արձակուրդ (1980)
- Հաշվեհարդար (1981)
- Ֆիլիպ Սուպո (1982, հեռուստաֆիլմ, վավերագրական)
- Կինոկիտրոն (1983, կարճամետրաժ)
- 8-րդ սերունդ (1983, կարճամետրաժ)
- Միսիսիպիի բլյուզը (1983)
- Կիրակին՝ քաղաքից դուրս (1984)
- Միսիսիպիի բլյուզը (1983)
- Կեսգիշերին մոտ (1986)
- Բեատրիսի չարչարանքները (1987)
- Լիոն. հայացք ներսից (1988, հեռուստաֆիլմ, վավերագրական)
- Կյանքից բացի, ուրիշ ոչինչ (1989)
- Հոր կարոտը (1990)
- Ընդդեմ մոռացման («Աուն Սան Սուու Կիին, Միանմա» նովելը, 1991)
- Անանուն պատերազմ (1992, վավերագրական)
- Լ. 627 (1992)
- Դ’Արտանյանի դուստրը (1994)
- Խայծ (1995)
- Նամակը (1996, հեռուստաֆիլմ)
- Կապիտան Քոնանը (1996)
- Շրջանցիկ ուղու մյուս կողմը (1997, հեռուստաֆիլմ, վավերագրական)
- Ամեն ինչ սկսվում է այսօր (1999)
- Թյեի երեխաները (2001, հեռուստաֆիլմ)
- Խորտակված կյանքի պատմություններ. Լիոնի կրկնակի ցավը (2001, վավերագրական), Անցաթուղթ (2001)
- Սուրբ Լոլա (2004), Էլեկտրական մշուշում (2009)
- Իշխանուհի դը Մոնպանսյե (2010)
Մրցանակներ
խմբագրել- «Սենպոլցի ժամագործը» ֆիլմը 1974 թվականին Բեռլինի կինոփառատոնում արժանացել է «Արծաթե արջ» ժյուրիի հատուկ մրցանակի
- «Թող սկսվի տոնը» ֆիլմը լավագույն ռեժիսոր անվանակարգում արժանացել է «Սեզար» մրցանակի, 1976
- «Դատավորն ու մարդասպանը» ֆիլմը լավագույն սցենար անվանակարգում արժանացել է «Սեզար» մրցանակի, 1977
- «Կիրակին քաղաքից դուրս» ֆիլմը 1984 թվականին Կաննի կինոփառատոնում լավագույն ռեժիսոր անվանակարգում արժանացել է մրցանակի
- «Կիրակին քաղաքից դուրս» ֆիլմը 1985 թվականին արժանացել է «Սեզար» մրցանակի
- «Կյանքը և ուրիշ ոչինչ» օտարալեզու ֆիլմը 1990 թվականին արժանացել է «BAFTA» մրցանակի
- «Խայծ» ֆիլմը Բեռլինի կինոփառատոնում արժանացել է «Սպիտակ արջ» մրցանակի, 1995
- «Կապիտան Կոնանը» ֆիլմը լավագույն ռեժիսոր անվանակարգում արժանացել է «Սեզար» մրցանակի, 1997
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 GeneaStar
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Fichier des personnes décédées mirror
- ↑ 5,0 5,1 5,2 Le Monde (ֆր.) / J. Fenoglio — Paris: Société éditrice du Monde, 1944. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
- ↑ 6,0 6,1 6,2 Who's Who in France (ֆր.) — Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
- ↑ 7,0 7,1 7,2 Le Figaro, Figaro (ֆր.) / A. Brézet — Paris: Société du Figaro, 1826. — ed. size: 322497 — ISSN 0182-5852; 2496-8994
- ↑ https://web.archive.org/web/20180325232354/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-1989.84.0.html
- ↑ Maslin, Janet (1982 թ․ դեկտեմբերի 20). «Clean Slate (1981) 'Coup De Torchon,' Life in a French Colony». Նյու Յորք Թայմս. Վերցված է 2012 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ Բերտրան Տավեռնիեի մասին Ոսկե ծիրան կինոփառատոնի կայքում(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
խմբագրել- Senses of Cinema: Great Directors Critical Database
- Emily Zants (1999). "Bertrand Tavernier: Fractured Narrative and Bourgeois Values", The Scarecrow Press, Inc., Lanham, MD, and London. The Table of Contents and Introductory Chapter Արխիվացված 2011-07-10 Wayback Machine
- An interview with Bertrand Tavernier: "My job is to dream and invent, and out of this produce something that will change the world"
- Bertrand Tavernier speaks with the World Socialist Web Site
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերտրան Տավեռնիե» հոդվածին։ |