Բեքդելի թեստը թեստ է, որը հնարավոր է անցնել, եթե ինչ-որ հորինված գործ ունի ամենաքիչը երկու անվանված կին հերոս, ովքեր մեկ անգամ խոսակցություն են ունենում բացի տղամարդուց որևէ այլ թեմայով։ Այն օգտագործվում է, որպես կանանց ակտիվ ներկայության ցուցանիշ և գենդերային անհավասարությանը ուշադրություն դարձնելու համար ֆիլմերում և այլ հորինված գործերում։ Թեստը նաև հայտնի է որպես Բեքդել-Ուոլիսի թեստ[1]։ Թեստի հեղինակն է ամերիկացի կոմիքսների նկարիչ Էլիսոն Բեքդելն է, որի Dykes to Watch Out For կոմիքսում 1985 թվականին այն առաջին անգամ հայտնվեց։ Բեքդելը նաև շնորհակալություն է հայտնել գաղափարի համար իր ընկեր Լիզ Ուոլիսին և Վիրջինիա Վուլֆի գրվածքներին[2][3]։

Գենդերների պատկերում հանրաճանաչ հորինվածքներում

խմբագրել
 
Կանանց և տղամարդկանց դերերը ֆիլմերում՝ չորս ուսումնասիրությունների համաձայն

1950 թվականից 2006 թվականներին լույս տեսած ֆինանսապես ամենահաջող ֆիլմերից 855–ում միջին հաշվով երկու անգամ ավելի շատ տղամարդկանց դերեր կային քան կանանց։ 2014 թվականին կատարված հետազոտության համաձայն 2010 թվականից 2013 թվականներին նկարահանված 120 ֆիլմերում անվանված դերերի միայն 31%-ն են կանայք և միայն 23%-ն ունեն կին պրոտագոնիստ կամ համապրոտագոնիստ։ Ռեժիսորների 7%-ը կանայք էին[4]։ Ըստ մեկ այլ ուսումնասիրության 2007 թվականից 2014 թվականներին նկարահանված ֆիլմերի խոսող դերերի միայն 30%-ն են կանայք[5]։

Բեքդելի թեստը

խմբագրել

 

Բեքդելի թեստն առաջին անգամ հայտնվեց 1985 թվականին Dykes to Watch Out For կոմիքսում։ Երկու կին քննարկում էին ֆիլմ դիտելու մասին․ առաջինը բացատրում է երկրորդին, որ կտեսնի ֆիլմ միայն, եթե այն

  1. Ունի երկու կամ ավել անվանված կին հերոս
  2. ովքեր իրար հետ խոսում են
  3. բացի տղամարդուց ուրիշ ինչ որ բանի մասին[6][7][8]

Երկրորդ կինը ասում է, որ կանոնները խիստ են, բայց լավը։ Չգտնելով ֆիլմեր, որոնք հետևում են այդ կանոններին՝ կանայք վերադառնում են տուն[9]։ 2010-ական թվականներից այն սկսվել է բնութագրվել, որպես «ստանդարտ, որով ֆեմինիստ քննադատները քննադատում են ֆիլմեր, սերիալներ, գրքեր և այլն»[10][11]։ Թեստը մատնանշում է ոչ թե կանանց բացակայությունը ֆիլմերում, այլ նրանց պատմությունների և մտահոգությունների մակերեսությունը։ 2013 թվականին չորս Շվեդական կինոթատրոններ և Սկանդինավյան Viasat Film հեռուստատեսությունը սկսեց ընդգրկել Բեքդելի թեստը իրենց որոշ վարկանիշերի մեջ[12]։

Կիրառություն

խմբագրել

2015 թվականի տվյալներով Bechdeltest.com վեբկայքի 6500 ֆիլմերից 58%-ը անցել են Բեքդելի թեստը, 10%-ը ձախողել են կանոններից մեկը, 22%-ը ձախողել են երկուսը և 10%-ը ձախողել են երեքը[13]։ Գրող Չառլզ Սթրոսը ասել է, որ անցնող ֆիլմերի կեսը անցնում են միայն այն պատճառով, որ կանայք խոսում են ամուսնության կամ երեխաների մասին[14]։

Ֆինանսական ասպեկտներ

խմբագրել

Ֆիլմերը, որոնք անցել են Բեքդելի թեստը վաստակել են ընդհանուր $4.22 միլիարդ ԱՄՆ-ում, իսկ ֆիլմերը որոնք չեն անցել՝ $2.66 միլիարդ։ Ըստ 2014 թվականին կատարած ուսումնասիրության, որը հիմնված է 1990 թվականից 2013 թվականներին լույս տեսած 1615 ֆիլմերի հիման վրա, եկավ այն եզրակացությանը, որ թեստն անցած ֆիլմերի բյուջեների միջինը 35%-ով ավելի քիչ էր քան մյուսներինը[15]։

Սահմանափակումներ

խմբագրել

Ինչ-որ գործ կարող է անցնել թեստը, բայց ընդգրկել սեքսիստական բովանդակություն, կամ հակառակը[16]։

Քննադատում

խմբագրել

Բեքդելի թեստի ամենամեծ քննադատումներից մեկը՝ ֆիլմի որակի անտեսումն է։ Լավ ֆիլմերը հաճախ ձախողում են թեստը, իսկ վատ ֆիլմերը՝ անցնում։ Էնդի Զայսլերը նշել է, որ թեստը անցնող ֆիլմերի ֆեմինիստ լինելու սխալ ենթադրության պատճառով շատ ստեղծագործներ կխուսափեն քննադատումից բավական կին դեր և խոսակցություն ավելացնելով, սակայն նաև շարունակելով կանանց անիրական պատկերումը[17]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Alison Bechdel Would Like You to Call It the "Bechdel–Wallace Test," ThankYouVeryMuch». 2015 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
  2. «Bechdel-Test: Frauen spielen keine Rolle». Kurier. 2012 թ․ օգոստոսի 8. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 19-ին.
  3. Woolf, Virginia. Thomas, Stephen (ed.). «A Room of One's Own: Chapter 5». The University of Adelaide Library. University of Adelaide Press. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 24-ին.
  4. Sakoui, Anousha; Magnusson, Niklas (2014 թ․ սեպտեմբերի 22). «'Hunger Games' success masks stubborn gender gap in Hollywood». Chicago Tribune. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 22-ին. With reference to: Smith, Stacy L.; Pieper, Katherine. «Gender Bias Without Borders: An Investigation of Female Characters in Popular Films Across 11 Countries». See Jane (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 16-ին.
  5. Smith, Stacy L.; Choueiti, Marc; Pieper, Katherine; Gillig, Traci; Lee, Carmen; Dylan, DeLuca. «Inequality in 700 Popular Films: Examining Portrayals of Gender, Race, & LGBT Status from 2007 to 2014». USC Annenberg School for Communication and Journalism. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
  6. Bechdel, Allison. Dykes to Watch Out For. Firebrand Books (October 1, 1986). ISBN 978-0932379177
  7. "The Rule" comic page posted on Alison Bechdel's online photostream
  8. Alisonbechdel.blogspot.com
  9. Martindale, Kathleen (1997). Un/Popular Culture: Lesbian Writing After the Sex Wars. Albany, NY: State Univ. of New York Press. էջ 69. ISBN 0791432890.
  10. Morlan, Kinsee (2014 թ․ հուլիսի 23). «Comic-Con vs. the Bechdel Test». San Diego City Beat. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 15-ին.
  11. Steiger, Kay (2011). «No Clean Slate: Unshakeable race and gender politics in The Walking Dead». In Lowder, James (ed.). Triumph of The Walking Dead. BenBella Books. էջ 104. ISBN 9781936661138. Վերցված է 2014 թ․ ապրիլի 20-ին.
  12. «Swedish cinemas take aim at gender bias with Bechdel test rating». The Guardian. Associated Press. 2013 թ․ նոյեմբերի 6. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 8-ին.
  13. «Statistics». bechdeltest.com. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 13-ին.
  14. Power, Nina (2009). One-dimensional woman. Zero Books. էջեր 39 et seq. ISBN 1846942411. Վերցված է 2014 թ․ ապրիլի 20-ին.
  15. Hickey, Walt (2014 թ․ ապրիլի 1). «The Dollar-And-Cents Case Against Hollywood's Exclusion of Women». FiveThirtyEight.
  16. Wilson, Sarah (2012 թ․ հունիսի 28). «Bechdel Rule still applies to portrayal of women in films». The Oklahoma Daily.
  17. We Were Feminists Once: From Riot Grrrl to CoverGirl¨, the Buying and Selling of a Political Movement. PublicAffairs. 2016. էջեր 55-57. ISBN 9781610395892.