Բեքերել (չափման միավոր)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բեքերել (նշանակումը՝ Բք, Bq) - ռադիոակտիվ աղբյուրի ակտիվության չափման միավոր Միավորների միջազգային համակարգում։
Մեկ բեքերելը որոշվում է որպես այն աղբյուրի ակտիվությունը, որում մեկ վայրկյանի ընթացքում տեղի է ունենում միջինում մեկ ռադիոակտիվ տրոհում։ ՄՀ-ի մյուս չափման միավորներով բեքերելը արտահայտվում է հետևյալ կերպ՝
- Բք = վ-1։
Միավորը կոչվել է ֆրանսիացի գիտնական Անտուան Անրի Բեքերելի պատվին։
Բեքերելը շատ փոքր չափման միավոր է։ Ռադիոակտիվության չափման համար օգտագործվում են նաև արտահամակարգային միավորներ՝ կյուրին (Կի) և ռեզերֆորդը (Ռդ)՝
- 1 Կի = 3,7×1010 Բք (ճշգրիտ)
- 1 Բք ≈ 2,703×10−11 Կի
- 1 Ռդ = 1×106 Բք (ճշգրիտ) = 1 ՄԲք
- 1 Բք = 1×10−6 Ռդ (ճշգրիտ)։