Բիանկա (արբանյակ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բիանկա (այլ կիրառումներ)
Բիանկա (անգլ.՝ Bianca), Ուրան մոլորակի արբանյակն է, հայտնաբերվել է «Վոյաջեր-2» ԱՄԿ-ի լուսանկարների վրա 1986 թվականի հունվարի 23-ին։ Այն սկզբում ստացել է S/1986 U 9 ժամանակավոր անվանում[6]։ Հետագայում այն անվանվել է Կատերինի քրոջ անունով Շեքսպիրի Անսանձ կնոջ սանձահարումը պիեսից։ Ի սկզբանե այն պետք է անվանվեր Շեքսպիրի Միջամառային գիշերվա երազ պիեսի փերի Փիսբլոսոմի անունով, սակայն ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև անվանումային բախման պատճառով, Բիանկան անվանվեց ՄԱՄ-ի կողմից արբանյակի հայտնաբերումից մի քանի տարի անց։ Այն նույնպես անվանվում է Ուրան VIII[7]:
Բիանկա (S/1986 U 9; Ուրան VIII) | |
---|---|
«Վոյաջեր-2» ԱՄԿ-ի լուսանկարը, Բիանկան Ուրանի ուղեծրում | |
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 23 հունվար 1986 թ. (Բրեդֆորդ Սմիթ / «Վոյաջեր-2»-ի կողմից) |
Հեռավորությունը Ուրանից | 59 165,550 ± 0,045 կմ[1] |
Ուղեծրային տվյալներ | |
Մեծ կիսաառանցք | 59 165,550 ± 0,045 կմ[1] |
Էքսցենտրիսիտետ | 0,00092 ± 0,000118[1] |
Սիդերիկ պարբերություն | 0,434578986 ± 0,000000022[1] օր |
Թեքվածություն | 0,19308 ± 0,054°[1] (Ուրանի հասարակածի նկատմամբ) |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | 64 × 46 × 46 կմ (27 ± 2 կմ)[2] |
Հասարակածային շառավիղ | 25,7 ± 2 կմ[2][3][4] |
Մակերևույթի մակերես | ~8300 կմ² |
Ծավալ | ~71 000 կմ³ |
Զանգված | ~9,2 × 1016 կգ |
Միջին խտություն | ~1,3 գ/սմ³ ենթադրված[3] |
Հասարակածային մակերևութային ձգողություն | ~0,0086 մ/վ² |
2-րդ տիեզերական արագություն | ~0,022 կմ/վ |
Պտույտի պարբերություն | Սինքրոն[2] |
Առանցքի թեքում | 0,0°[2] |
Ալբեդո | 0,08 ± 0,01[5] |
Մթնոլորտային տվյալներ | |
Մթնոլորտի ջերմաստիճան | 64 Կ (−209 °C) |
Բիանկան պատկանում է Պորցիայի խմբին, որի մեջ նույնպես ներառված են Կրեսսիդան, Դեզդեմոնան, Ջուլիետը, Պորցիան, Ռոզալինդան, Կուպիդոնը, Բելինդան և Պերդիտան[5]։ Այս արբանյակները ունեն նման ուղեծրեր և ֆոտոմետրիկ առանձնահատկություններ[5]։ Բացի նրա ուղեծրից[1], 27 կմ շառավղից[2], և 0,08 մեծությամբ երկրաչափական ալբեդոյից[5] այս արբանյակի մասին այլևս ոչինչ հայտնի չէ։
Վոյաջեր-2 կայանի կատարած լուսանկարների վրա Բիանկան երևում է որպես երկարուկ մարմին, որի հիմնական առանցքը ուղղված է դեպի Ուրանը։ Բիանկայի երկարության և լայնության հարաբերությունը կազմում է 0,7 ± 0,2[2]: Մակերևույթի գույնը գորշ է[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Ջակոբսոն, Ռ. Ա. (1998). «Ուրանի ներքին արբանյակների ուղեծրերը դիտարկված Հաբլ տիեզերական աստղադիտակով և Վոյաջեր 2 կայանից». Աստղագիտական ամսագիր. 115 (3): 1195–1199. Bibcode:1998AJ....115.1195J. doi:10.1086/300263.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Կարկոշկա, Երիկ (2001). «Վոյաջերի տասնմեկերորդ հայտնագործությունը. Ուրանի արբանյակներ և առաջին ինը արբանյակների ֆոտոմետրիան». Իկարուս. 151 (1): 69–77. Bibcode:2001Icar..151...69K. doi:10.1006/icar.2001.6597.
- ↑ 3,0 3,1 «Մոլորակների արբանյակների ֆիզիկական տվյալները». ՌՇԼ (Արեգակնային համակարգի դինամիկան). 2008 թ․ հոկտեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ Ուիլիամս, Դևիդ Ռ. (2007 թ․ նոյեմբերի 23). «Ուրանի արբանյակների տվյալները». ՆԱՍԱ (Ազգային տիեզերական գիտական տվյալների կենտրոն). Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Կարկոշկա, Էրիկ (2001). «Հաբլ տիեզերական աստղադիտակից ստացված Ուրանի օղակների և 16 արբանյակների տարբերակող ֆոտոմետրիան». Իկարուս. 151 (1): 51–68. Bibcode:2001Icar..151...51K. doi:10.1006/icar.2001.6596.
- ↑ Սմիթ, Բ. Ա. (1986 թ․ հունվարի 27). «Ուրանի արբանյակները և օղակները». ՄԱՄ թերթիկ. 4168. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Մոլորակների և արբանյակների անունները և հայտնաբերողները». Մոլորակների անվանումների լրատու. ԱՄՆԵԾ Աստղաերկրաբանություն. 2006 թ․ հուլիսի 21. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 6-ին.