Բիա Դավու
Բիա Դավու (հուն․՝ Μπία Ντάβου, հոկտեմբեր 1932[2], Աթենք, Հունաստան[1] - օգոստոսի 12, 1996[2], Աթենք, Հունաստան[3]), հույն նկարչուհի։
Ծնվել է | հոկտեմբեր 1932[2] |
---|---|
Ծննդավայր | Աթենք, Հունաստան[1] |
Վախճանվել է | օգոստոսի 12, 1996[2] (63 տարեկան) |
Մահվան վայր | Աթենք, Հունաստան[3] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ամուսին | Pantelis Xagoraris?[4] |
Զավակներ | Zaphos Xagorares?[5] |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1932 թվականի հոկտեմբերին, Աթենքում։ 1952-1958 թվականներին նկարչություն է սովորել Կոստաս Իլիադիսի արվեստանոցում, որտեղ որոշ ժամանակ աշխատել է նաև որպես նրա օգնական։ Հետո շատ է ճանապարհորդել տարբեր երկրներում, ինչն էլ ձևավորել է Դավուի գեղարվեստական անհատականությունը։
Սկզբանական շրջանում նկարչուհին նկարել է կոմպոզիցիաներ, որոնցում ձգտել է աբստրակտ էքսպրեսիոնիզմի և ինֆորմալիզմի ոճին։ Նրա առաջին անհատական ցուցահանդեսը կայացել է Աթենքում՝ Nees Morfes պատկերասրահում, 1960 թվականին։ Դավուի կարիերայում որոշիչ շրջադարձ է կատարվել 1960-ականների վերջին, երբ նա աստիճանաբար հեռացել է եռաչափ կառուցվածքի և միջավայրի կտավից։ 1970-ականների սկզբից սկսել է հետաքրքրություն դրսևորել տեխնիկայի և ժամանակակից տեխնոլոգիաների վրա հիմնված լեզվական հաղորդակցության նոր ձևերի ստեղծմանը՝ ծանոթանալով մաթեմատիկայի և համակարգչային գիտության հետ։ Դավուն ստեղծել է իր կոմպոզիցիաները, մասնավորապես Serial Structures -ը՝ հիմնվելով բինարային համակարգի և Ֆիբոնաչիի հաջորդականության վրա[6]։
Եղել է 1975 թվականին Էմանուել Մավրոմատիսի կողմից հիմնադրված «Processes-Systems» արվեստի խմբի անդամ[7]։ Հունաստանում ներկայացրել է 12 անհատական ցուցահանդես՝ հիմնականում Desmos արվեստի պատկերասրահի հետ համագործակցությամբ։ Մասնակցել է նաև հունական վեց ցուցահանդեսների (Pan-Hellenics, 1957-1987), ինչպես նաև բազմաթիվ այլ միջազգային խմբակային ցուցահանդեսների և արվեստի տոնավաճառների, ինչպիսիք են Paris Biennale for Young Artists (1961), Biennale of Alexandria (Եգիպտոս, 1967), Europalia (Բրյուսել, 1982), Սան Պաուլոյի արվեստի բիենալեն (1987) և այլն[6]։
Եղել է Հունաստանի արվեստի պալատի և Հունաստանի գեղագիտական ընկերության անդամ։ 1962 թվականից ամուսնացած է եղել մաթեմատիկոս և նկարիչ Պանտելիս Կսագորարիսի (Pantelis Xagoraris) հետ[8] և ունեցել են որդի՝ Զաֆոս Խագորարիսին (Zafos Xagoraris)։
Մահացել է 1996 թվականի օգոստոսի 12-ին, Աթենքում։
Հիշատակ
խմբագրելՀույն նկարչուհու վերջին անհատական ցուցահանդեսը կայացել է նրա մահից անմիջապես հետո՝ 1996 թվականին, Աթենքում՝ House of Cyprus-ում։ Ժամանակակից արվեստի ազգային թանգարանը 2008 թվականին կազմակերպել է նկարչուհու խոշոր հետահայաց ցուցահանդեսը[9]։
Նկարչուհու որդին Աթենքի ժամանակակից արվեստի ազգային թանգարանին է հանձնել Բիա Դավուին և նրա ամուսնուն վերաբերող ավելի քան 2000 արխիվային փաստաթղթեր։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 http://dp.iset.gr/en/artist/view.html?id=573
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://www.emst.gr/en/exhibitions-en/bia-davou-a-retrospective
- ↑ 3,0 3,1 3,2 http://collection.emst.gr/en/artists/%ce%9d%cf%84%ce%ac%ce%b2%ce%bf%cf%85-%ce%9c%cf%80%ce%af%ce%b1/
- ↑ https://www.rizospastis.gr/story.do?id=3669721
- ↑ https://www.lifo.gr/team/arts/55381
- ↑ 6,0 6,1 «Davou Bia». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ Uses and Abuses of Culture: Greece 1974-2010
- ↑ «Pantelis Xagoraris». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Bia Davou − A Retrospective». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիա Դավու» հոդվածին։ |