Բիբիգոն (մուլտֆիլմ)
Բիբիգոն (ռուս.՝ Бибигон), խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ, որը նկարահանվել է 1981 թվականին, ըստ Կոռնեյ Չուկովսկու «Բիբիգոնի արկածները» հեքիաթի, որը պատմում է ինքը` հեղինակը։ Երաժշտությունը վերցվել է Սերգեյ Պրոկոֆևի «Մանկական ալբոմ»-ից։
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ և մուլտֆիլմ |
---|---|
Ժանր | հեքիաթ |
Հիմնված է | Բիբիգոն |
Ռեժիսոր | Բորիս Աբլինին և Սերգեյ Օլիֆիրենկո |
Սցենարիստ | Ալեքսանդր Տիմոֆեևսկի և Բորիս Աբլինին |
Երաժշտություն | Սերգեյ Պրոկոֆև |
Օպերատոր | Vladimir Sidorov? |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 18 րոպե |
Թվական | 1981 |
Սյուժե
խմբագրելՀեքիաթը պատմում է փոքրիկ տղա Բիբիգոնի մասին, որն անագե զինվորիկի հասակ ուներ։ Նա ապրում էր Պերեդելկինա ամառանացում, որտեղ ծանոթանում է երկու աղջիկների` Տատայի և Լենայի հետ։ Նրանք շատ էին սիրում Բիբիգոնին. չէ՞ որ վերջինս քաջ և խիզախ էր, զվարճալի և ուրախ, հմուտ և բարի, ոչ մեկից չէր վախենում և նույնիսկ ագռավին, որը նրա համեմատ ուղղակի հսկա էր, կարող էր հերոսաբար քշել։
Նկարահանող խումբ
խմբագրել- Սցենարի հեղինակներ` Ալեքսանդր Տիմոֆեևսկի, Բորիս Աբլինին
- Կինորեժիսորներ` Բորիս Աբլինին, Սերգեյ Օլիֆիրենկո
- Բեմադրող նկարիչ` Ելենա Բոգոլյուբովա
- Կինոօպերատոր` Վլադիմիր Սիդորով
- Նկարիչ-մուլտիպլիկատոր` Սերգեյ Օլիֆիրենկո
- Հնչյունային օպերատոր։ Վլադիմիր Կուտուզով
- Խմբագիր` Նատալյա Աբրամովա
- Դերերը հնչյունավորել են`
- Մարգարիտա Կորաբելնիկովա` Բիբիգոն
- Ալեքսանդր Օչերետյանսկի` սարյակ (լուսագրերում նշված է` «Ա. Օչարետյանսկի»)
- Տատյանա Շատիլովա
- Նինա Շմելկովա
- Տիկնիկները և դեկորները պատրաստել են`
- Վլադիմիր Աբբակումով
- Վիկտոր Գրիշին
- Նատալյա Բարկովսկայա
- Նատալյա Գրինբերգ
- Պավել Գուսև
- Սվետլանա Զնամենսկայա
- Ալեքսանդր Գորբաչով
- Միխայիլ Կոլտունով
- Վալենտին Լադիգին
- Օլեգ Մասաինով
- Նինա Մոլևա
- Գալինա Ֆիլիպպովա
- Վալերի Պետրով
- Մարինա Չեսնոկովա
- Ալեքսանդր Շիրչկով
- Սեմյոն Էտլիզ
- Նկարահանող խմբի տնօրեն` Գրիգորի Խմարա
Պարգևներ
խմբագրել- 1982-Հինգերորդ համամիութենական կինոփառատոն (Տալլին)-«Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի երկրորդ մրցանակ` «Բիբիգոն», «Իվաշկան պիոներական պալատից», «Երրորդ մոլորակի գաղտնիքը», «Վագրիկն արևածաղկի վրա», «Խալիֆ արագիլը» մուլտֆիլմերի ծրագրի համար[1]։
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Սարյակի անվանակոչության դրվագում (հունիսի 4-ին) նվագարկիչից հնչում է Գարրի Տիերնիի «Ռիո-Ռիտա» կոմպոզիցիան։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ КИНО: Энциклопедический словарь, М. Советская энциклопедия, с.83.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Բիբիգոն» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Բիբիգոն». Կադրեր մուլտֆիլմից
- «Բիբիգոն» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում