Բիգաս Լունա (իսպ.՝ Bigas Luna, ամբողջ անունը` Խոսեպ Խուան Բիգաս Լունա (իսպ.՝ Josep Joan Bigas Luna), մարտի 19, 1946(1946-03-19)[1][2][3][…], Բարսելոնա, Իսպանիա[4] - ապրիլի 6, 2013(2013-04-06)[5][1][2][…], Լա Ռիերա դե Գայա, Տեռագոնես), իսպանացի կինոռեժիսոր, սցենարիստ և նկարիչ։

Բիգաս Լունա
Ծնվել էմարտի 19, 1946(1946-03-19)[1][2][3][…]
ԾննդավայրԲարսելոնա, Իսպանիա[4]
Մահացել էապրիլի 6, 2013(2013-04-06)[5][1][2][…] (67 տարեկան)
Մահվան վայրԼա Ռիերա դե Գայա, Տեռագոնես
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ և դիզայներ
Պարգևներ
IMDbID ID 0000940

Կենսագրություն

խմբագրել

Իր ստեղծագործական կարիերան Բիգաս Լունան սկսել է 1960-ական թվականներին` որպես դիզայներ, որը մոտ էր կանգնած կոնցեպտուալ արվեստին։ Ամբողջ աշխարհում հայտնի էին արդյունաբերական դիզայնում նրա ավանգարդիստական նմուշները և կահույքի մաս կազմող իրերն ու առարկաները։ Նրա աշխատանքներից շատերը ցուցադրվել են Դալիի թատրոն-թանգարանում և Ֆիգերաս քաղաքում։ Բիգաս Լունայի առանձին ստեղծագործություններ արժանացել են «Արծաթե դելտա» մրցանակին։

1970-ական թվականների կեսերից Բիգաս Լունան սկսել է նկարահանել կարճամետրաժ ֆիլմեր։ Առաջին լիամետրաժ կինոնկարը «Կտածումը» (1978թ.) ֆիլմն էր, սակայն նրան համաշխարհային ճանաչում բերեց «Բիլբաո» (1978թ.) կինոնկարը, որը ցուցադրվել է նաև Կաննի կինոփառատոնում։ Բիգաս Լունան հրապուրվել է նոր տեխնոլոգիաներով, փորձարկումներ արել թվային կինեմատոգրաֆում։ Նրա ֆիլմերն աչքի էին ընկնում բարձրաճաշակ էրոտիկայով, որը հաճախ կապվում էր սննդամթերքների հետ։

Առաջինը Բիգաս Լունայի կողմից են բացահայտվել այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Արիադնա Խիլը, Պենելոպե Կրուսը, Խավիեր Բարդեմը, Ժորդի Մոլյան և ուրիշներ։ Նրա ֆիլմերում նկարահանվել են այնպիսի արտասահմանյան աստղեր, ինչպիսիք են Դենիս Հոպպերը, Ստեֆանիա Սանդրելլին, Անիտա Էկբերգը, Ֆրանչեսկա Ներին, Օլիվյե Մարտինեսը, Պիտեր Կոյոտին, Զելդա Ռուբինշտեյնը, Մարիա դե Մեդեյրուշը, Բենիսիո դել Տորոն, Ստեֆանո Դիոնիզին և այլք։

Անձնական կյանքը

խմբագրել

Բիգաս Լունան ամուսնացած էր պրոդյուսեր Սելիա Օրոսի հետ և ուներ երեք երեխա։ 1986 թվականին, Տառագոնայում կնոջ հետ ստեղծել էր գյուղատնտեսական ֆերմա և արտադրում էր գինի, խոզապուխտ և այլ մթերքներ[7]։

Բիգաս Լունան մահացել է 2013 թվականի ապրիլի 5-ին, լեյկոզից[8]։

Ֆիլմագրություն

խմբագրել

Ստորև ներկայացվում են Բիգաս Լունայի ֆիլմերը, որտեղ նա հանդես է եկել և որպես ռեժիսոր, և որպես սցենարիստ։

Թվական Անվանում Բնօրինակ անվանում
1978  Կտածումը Tatuaje
1978  Բիլբաո Bilbao
1979  Պուդել Caniche
1980  Քնքշորեն սիրող մայր Mater amatísima
1981  Վերածնվածը Reborn
1985  Լոլա Lola
1987  Ցավ Angustia
1990  Լուլուի տարիքները Las edades de Lulú
1992  Խոզապուխտ, խոզապուխտ Jamón, jamón
1993  Ոսկե ձվեր Huevos de oro
1994  Կրծքեր և լուսին La teta y la luna
1995  Լյումիեր և ընկերություն Lumière et compagnie
1996  Բամբոլա Bámbola
1997  Սպասավորուհին «Տիտանիկ»-ից La Femme de chambre du Titanic
1999  Մերկ մախան Volavérunt
2001  Ծովի շառաչը Son de mar
2006  Իմ անունը Խուանի է Yo soy la Juani
2010  Ուզում եմ գնալ Հոլիվուդ Di Di Hollywood
2015  Երկրորդ ծագումը Segon origen

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիգաս Լունա» հոդվածին։