Բիլեչա
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բիլեչա (այլ կիրառումներ)
Բիլեչա (բոս․՝ Bileća, սերբ.՝ Билећа), քաղաք Բոսնիա և Հերցեգովինայի հարավարևելքում։ Վարչական կենտրոնն է Սերբական Հանրապետության նույնանուն մարզի Տրեբինե բնակավայրը։ Գտնվում է Հերցեգովինա պատմական մարզի արևելքում, Չեռնոգորիայից ոչ այնքան հեռու։
Քաղաք | |||
---|---|---|---|
Բիլեչա | |||
բոս․՝ Билећа | |||
| |||
Երկիր | Բոսնիա և Հերցեգովինա | ||
Համայնք | Բիլեչա (համայնք) | ||
Մակերես | 633 կմ² | ||
ԲԾՄ | 617 մետր | ||
Բնակչություն | 13․284 մարդ (2008) | ||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | +387 (59) | ||
Փոստային դասիչ | 89230 | ||
Պաշտոնական կայք | opstinabileca.org | ||
| |||
Պատմություն
խմբագրելԲիլեչայում մարդու բնակության առաջին հետքերը թվագրվում են Նոր քարի դարին։ Բիլեչա քաղաքի մասին առաջին գրավոր վավերագրերը գտնվում են Դուբրովնիկում, սկսած 1261 թվականից (բոս․՝ Bilechia) անունով։ Քաղաքը հիշատակվում է 1388 թվականի սեպտեմբերի 8-ին՝ հենց այդ քաղաքում հերցոգ Վլատկա Վուլկովիչը Բիլեչայի ճակատամարտում հաղթեց թուրքական բանակին։ Մունիցիպալիտետը տնտեսական զարգացումը սկսեց միայն 19-րդ դարում, երբ այն մտավ Ավստրո-Հունգարիայի կազմի մեջ։ Բիչելայում առաջին տարրական դպրոցը բացվել է 1880 թվականին։
Բնակչություն
խմբագրելԸստ 2013 թվականի մարդահամարի արդյունքների քաղաքի բնակչությունը կազմում է 8220 մարդ, մարզի բնակչությունը 11.536 մարդ[1]։
Քաղաքի բնակչության ազգային կազմը ըստ 1991 թվականի տվյալների։
- Սերբեր — 5,619 (74,24 %)
- Բոսնիացիներ — 1,290 (17,04 %)
- Հարավսլավացիներ — 209 (2,76 %)
- Խորվաթներ — 39 (0,51 %)
- Այլազգիներ — 411 (5,45 %)
- Ընդհանուր — 7,568 (100 %)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Попис становништва, домаћинстава и станова у Босни и Херцеговини 2013 на територији Републике Српске — Прелиминарни резултати, Републички завод за статистику, Бања Лука, 2013» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.