Բիլի Միլիգան
Ուիլյամ Սթենլի Միլիգան (հայտնի որպես Բիլի Միլիգան, անգլ.՝ Wiliam Stanley Milligan, փետրվարի 14, 1955[1], Մայամի Բիչ, Մայամի Դեյդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ - դեկտեմբերի 12, 2014, Կոլումբուս[2]), ամենահայտնի մարդկանցից մեկը հոգեբուժության մեջ «անձի բազմակիություն» ախտորոշմամբ։ Հաշվում են Միլիգանի մեջ ապրող 24 տարբեր անձիք, որոնցից 10-ը հիմնական էին՝ հենց ինքը՝ Միլիգանը (որպես գլխավոր անձ), Արթուր Սմիթը, Ռեյջենը, Ալենը, Թոմին, Դեյվիդը, Քրիսթոֆերը, Ադալանան, Դենին։
Բիլի Միլիգան անգլ.՝ Billy Milligan | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 14, 1955[1] |
Ծննդավայր | Մայամի Բիչ, Մայամի Դեյդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ |
Մահացել է | դեկտեմբերի 12, 2014 (59 տարեկան) |
Մահվան վայր | Կոլումբուս |
Քաղաքացիություն | Բրազիլիա |
1970-ական թվականներին նրան առաջին անգամ դատեցին ԱՄՆ Օհայո նահանգում։ Միլիգանը մեղադրվում էր մի քանի կողոպուտների և 3 բռնաբարությունների համար։ Սակայն նրա պաշտպանները հայտարարեցին նրա խելագար լինելու փաստը և պնդում էին, որ այդ հանցագործությունները կատարվել էին նրա 2 այլընտրանքային անձանց կողմից՝ առանց նրա իմացության։ Արդյունքում նա արդարացվեց՝ հատուկ հոգեբուժական բուժման ուղարկվելու պայմանով։ Բիլլի Միլիգանը դարձավ առաջին մարդը, ով դատական պրոցեսի ընթացքում արդարացվեց «անձի բազմակիություն» ախտորոշմամբ։ 1988 թվականին՝ 10 տարի հոգեբուժական հաստատությունում անցկացնելուց հետո, Միլիգանը ճանաչվեց առողջացած և ազատվեց[3]։
Բիլլի Միլիգանի պատմությունը ներկայացված է Դենիել Քիզի «Բիլլի Միլիգանի մտքերը» և «Միլիգանի պատերազմները» վեպերում։
Վաղ ժամանակներ
խմբագրելՈւիլյամ Սթենլի Միլիգանը ընտանիքի 3 երեխաներից երկրորդն էր։ Արդեն երրորդ երեխայի ծնունդից հետո Միլիգանի հայրը գտնվում էր ծանր դեպրեսիայի մեջ։ Նա խնդիրներ ուներ ալկոհոլի հետ։ 1958 թվականին նա հոսպիտալացվեց ալկոհոլի կախվածության և դեպրեսիայի պատճառով։ Նույն տարվա վերջում նա ինքնասպանության ձախողված փորձեր է կատարում։ Մի քանի ամիս անց ինքնասպանության նոր փորձը պսակվում է հաջողությամբ։
Մի քանի տարի անց Բիլիի մայրը ամուսնանում է Չելմեր Միլիգանի հետ։ Ըստ Բիլիի վկայությունների, երբ նա 8 տարեկան էր, խորթ հայրը նրան փակում էր նկուղում և բռնաբարում էր։ Հենց այս մանկական տրավման էլ պատճառ դարձավ նրա առաջին անձանց առաջացման համար։ Չնայած Քիզը իր գրքում պնդում էր, որ Բիլիի առաջին անձերը առաջացել են ավելի վաղ՝ 3-4 տարեկանում։ Հետագայում Չելմեր Միլիգանը մեղադրվեց բռնաբարության հիմքով։
Ձերբակալություն և դատավարություն
խմբագրել1975 թվականին դեղատան զինված կողոպուտի համար Միլիգանը բանտարկվեց։ Երկու տարի անց նա ստացավ պայմանական վաղաժամկետ ազատում։ Եվ այդ նույն տարում նա նորից ձերբակալվեց։ Այս անգամ 3 կանանց բռնաբարելու մեղադրանքով։ Նրան մեղադրեցին 3 առևանգման, 3 կողոպուտի և 4 բռնաբարության կետերով։ Նրա պաշտպանության պատրաստման նպատակով անկացվեց դատահոգեբանական փորձաքննություն, որի արդյունքները նրա մոտ ախտորոշեցին սուր շիզոֆրենիա։ Դրանից հետո նա հետազոտվեց Կոլումբոսի հոգեկան առողջության կենտրոնի հոգեբան Դորոթի Թերների կողմից։ Վերջինս եկավ այն եզրակացության, որ Միլիգանը տառապում է «բազմակի անձիք» խանգարմամբ։ Միլիգանի պետական պաշտպանները հասան իրենց պաշտպանյալի ճանաչմանը որպես «անուղղելի», որի արդյունքում նրան հանձնեցին հոգեբուժական կլինիկա՝ «մինչև նրան կվերադառնար հոգեկան առողջ վիճակի»։ Ըստ դատարանի՝ նա չստացավ բավարար բժշկական օգնություն։
Կլինիկայում գտնվելու ընթացքում Միլիգանը հայտնեց իր մեջ ապրող 10 տարբեր անձանց առկայության մասին։ Հետագայում նրան հետազոտող հոգեբույժների կողմից հայտնաբերվեցին նաև 14 այլ անձեր, որ Միլիգանի կողմից գնահատվում էին որպես «տհաճ»։
Այլընտրանքային անձիք
խմբագրելՄիլիգանի մոտ այս անձիք առաջին անգամ հայտնվեցին 3-4 տարեկանում։ Դրանց թիվը աճեց 8-9 տարեկանում, երբ փոքրիկ Բիլիին բազմիցս բռնաբարել և ծեծի էր ենթարկել խորթ հայրը։ Բազային էին համարվում դրանցից 10-ը։ Նրա մեջ ապրող անձերը իշխանության հասան իրական Բիլիի անձի հանդեպ և սկսեցին կառավարել նրան, երբ 16 տարեկանում նա կատարեց առաջին ինքնասպանության փորձը։ Սա հոգեբանության մեջ դիտվում է որպես պաշտպանական մեխանիզմ անձի անվտանգությունը պաշտպանելու համար։
- Բիլլի - Ուիլյամ Սթենլի Միլիգանը, ով հիմնական անհատականությունն էր, հակված էր ինքնասպանության։
- Արթուր Սմիթ - 22 տարեկան, նրբանկատ, կրթված անգլիացի։ Գիտության և բժշկության էքսպերտ, առավել մասնագիտացած արյունաբանության մեջ։ Ինքնուրույն սովորում էր արաբերեն՝ եգիպտական բուրգերի մակագրությունները ուսումնասիրելու համար։ Տրամաբանության և դեդուկցիայի մեթոդի կիրառմամբ նա եկավ այն եզրակացության, որ Բիլիի մարմնում նա միակը չէ և բացահայտեց մնացածներին։ Ռեյջենի հետ միասին իր վրա վերցրեց մնացածի հանդեպ պատասխանատվությունը, նա հաստատեց վարքի նորմերը յուրաքանչյուրի համար։ Ծխում էր գլանակ, աթեիստ էր։
- Ռեյջեն Բադասկովինիչ - հարավսլավացի, 23 տարեկան։ Անգլերեն խոսքում նկատվում է սլավոնական առոգանություն։ Դալտոնիկ էր, այդ պատճառով նկարում էր միագույն նկարներ։ Կոմունիստ, էքսպերտ զենքերի և ռազմամթերքի մեջ։ Պատասխանատու էր ֆիզիկական առողջության համար։ Օժտված էր շատ մեծ ֆիզիկական ուժով շնորհիվ նրա, որ գիտեր թե «ինչպես կառավարել ադրենալինի հոսքը»։ Ռեյջենի թույլ կողմն էին երեխաները և կանայք։ Նա օգնում է նրանց նույնիսկ նրանց համար սննդի և իրերի գողության դիմելով։ Նա Արթուրի հետ միասին պատասխանատու է հիմնական գործողությունների համար։
- Ալեն - 18 տարեկան, խարդախ, մանիպուլացնող մարդ, ագնոստիկ, ուներ հռետորական խոսք։ Առավել հաճախ նա էր շփվում արտաքին աշխարհի հետ։ Նկարում էր դիմանկարներ։ Միակ աջլիկը բոլորի մեջ և միակը, որ ծխախոտ էր ծխում։
- Թոմի - 16 տարեկան։ Նրա խոսքերով իրեն հաճախ շփոթում էին Ալենի հետ։ Նա ինքնուրույն գլուխ էր հանում էլեկտրականությունից, էլեկտրական սարքերի աշխատանքի սկզբունքներից։ Սովորել էր կառավարել անոթները և մկանները։ Նվագում է սաքսաֆոն։ Նկարում էր բնանկարներ։
- Դեննի - 14 տարեկան, վախենում է մարդկանցից՝ առավել ևս տղամարդկանցից։ Նա վախենում է հողից, որովհետև Չելմեր Միլիգանը բազմիցս ստիպել էր նրան գերեզման փորել և թաղել էր նրան այնտեղ, թողնելով միայն անցք շնչելու համար։
- Քրիսթին - երեքամյա անգլուհի։ Նա Բիլիի առաջին անձանցից մեկն էր և առաջիններից, որ իմացավ մնացածների գոյության մասին։ Նա ունի դիսլեքսիա, բայց Արթուրն սովորեցնում է նրան գրել և կարդալ։ Ռեյջենը նրա հանդեպ տածում է նուրբ զգացմունքներ և կապվածություն։ Նա ընտանիքի «սիրելին» է։
- Դեվիդ - 8 տարեկան, «ցավից պաշտպանող»։ Նա զբաղցենում է գիտակցությունը, որպեսզի չզգացվի ցավը։
- Քրիսթոֆեր- Քրսիթինի քույրը, 13 տարեկան։
- Ադալանա- 19 տարեկան, նույնասեռական։ Կարգուկանոն է հաստատում ընտանիքում, բանաստեղծություններ է գրում։ Հենց նա էր զբաղվում բռնաբարություններով, որպեսզի ստանար սեր, ջերմություն։ Նրան ընդունված էր համարել «տհաճ», որի համար նրան շատ հազվադեպ են թույլատրում գալ գիտակցական դաշտ և կառավարել։
Ըստ Բիլիի մնացած 13 անձերն էին հիմնական պատասխանատվություն կրում հանցագործությունների, ասոցիալ վարքի, կանոնների խախտման համար։ Նրա մեջ ապրող անձանցից շատերը մեծ տաղանդով օժտված երաժիշտներ և նկարիչներ էին, ընդ որում յուրաքանչյուրը մասնագիտացած էր նկարչության և երաժշտության առանձին ճյուղերում։ Նրանք տարբերվում էին նաև ինտելեկտի գործակիցներով։
IQ թեստի տվյալները՝
- Արթուր- հրաժարվեց անցնել թեստը, քանի որ դա նրա արժանապատվությունից ցածր է։ Ինտելեկտուալ ոլորտը շատ զարգացած է և հենց սա է նրան թույլ տալիս դոմինանտ դիրք գրավել մնացածի նկատմամբ։
- Ռեյջեն - խոսք՝ 114, վարք՝ 120, ընդհանուր մակարդակ՝ 119
- Ալեն - խոսք՝ 105, վարք՝ 130, ընդհանուր մակարդակ՝ 120
- Թոմի - խոսք՝ 81, վարք՝ 96, ընդհանուր մակարդակ՝ 87
- Դենի - խոսք՝ 69, վարք՝ 75, ընդհանուր մակարդակ՝ 71
- Դեվիդ - խոսք՝ 68, վարք՝ 72, ընդհանուր մակարդակ՝ 69
- Քրիսթեն- չափազանց փոքր է թեսթի անցկացման համար
- Քրիսթոֆեր- խոսք՝ 98, վարք՝ 108, ընդհանուր մակարդակ՝ 102
- Ադալանա- «դուրս չեկավ» թեստն անցնելու համար
Գործունեությունը կալանքից ազատվելուց հետո
խմբագրելՕհայո նահանգի հոգեբանուժական կենտրոնում 10 տարի ինտենսիվ բուժում անցկացնելուց հետո, Բիլի Միլիգանը ճանաչվեց առողջ ու «ամբողջական» և ազատվեց։ Հայտնի է, որ դրանից հետո նա ապրում էր Կալիֆորնիայում, ուներ սեփական կինոստուդիա և պատրաստվում էր նկարահանել կարճամետրաժ ֆիլմ։ Դրանից հետո տվյալներ Բիլի Միլիգանի կյանքի մասին համարյա չկան, նրա բոլոր հին ծանոթները կորցրել էին նրա հետ կապը։ Բիլի Միլիգանը մահացավ 2014 թվականի դեկտեմբերի 16-ին, քաղցկեղից, 59 տարեկանում[4]։
Նրա փաստաբանը գրում էր, որ Բիլիի տանը պատերը պատված էին հրաշալի ֆրեսկոներով, մաթեմատիկական բանաձևերով և որ մարդկային հնարավորություններից վեր է իմանալ ամեն ինչ Բիլի Միլիգանի մասին։
2016 թվականի տվյալներով շարունակվում են Բիլի Միլիգանի կյանքի մասին պատմող «Մարդաշատ սենյակ» ֆիլմի նկարահանումները։ Ֆիլմի սցենարը գրվել է դեռևս 1994 թվականին Թոդ Գրաֆի կողմից։ Գլխավոր դերը ստանձնելու համար հետաքրքրություն էին ներկայացրել Ջոնի Դեփը, Բրեդ Փիթը և այլք։ Նրանից մի քանիսի հետ զրուցել էր հենց ինքը՝ Միլիգանը։ 2015 թվականի մարտին հայտնի դարձավ, որ գլխավոր դերը իրականացնելու է Լեոնարդո դի Կապրիոն։
2016 թվականին Սանկտ Պետերբուրգի թատրոններից մեկը ներկայացրեց «Բիլի Միլիգան» ներկայացումը Ուլիյամ Սթենլի Միլիգանի կյանքի դոկումենտալ նյութերի հիման վրա։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Maureen Kocot Notorious Milligan, Who Claimed Multiple Personalities Led Him To Crime, Dies At Central Ohio Nursing Home Արխիվացված 2014-12-17 Wayback Machine 16.12.2014
- ↑ «30 years later, multiple-personality case still fascinates». A news article. The Columbus -Dispatch. 2007. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
- ↑ Billy Milligan | 1955-2014: Man with Famous Insanity Plea Dies, The Columbus Dispatch, 16.12.2014