Բինա Դաս (բենգալերեն՝ বীণা দাস, օգոստոսի 24, 1911(1911-08-24)[1], Krishnanagar, Presidency division, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - դեկտեմբերի 26, 1986(1986-12-26)[1], Rishikesh, Դեհրադուն, Գարհվալ, Ուտար Պրադեշ, Հնդկաստան), հնդիկ հեղափոխական և ազգայնական Արևմտյան Բենգալիայից։

Բինա Դաս
բենգալերեն՝ বীণা দাস
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 24, 1911(1911-08-24)[1]
ԾննդավայրKrishnanagar, Presidency division, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 26, 1986(1986-12-26)[1] (75 տարեկան)
Մահվան վայրRishikesh, Դեհրադուն, Գարհվալ, Ուտար Պրադեշ, Հնդկաստան
Քաղաքացիություն Հնդկաստան,  Բրիտանական Հնդկաստան և  Հնդկաստանի տիրապետություն
Մայրենի լեզուբենգալերեն
Կրոնհինդուիզմ
ԿրթությունSt. John's Diocesan Girls' Higher Secondary School? և Բեթունի քոլեջ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, գրող և ազատության մարտիկ
Ծնողներհայր՝ Beni Madhab Das?
ԿուսակցությունՀնդկական ազգային կոնգրես
Պարգևներ և
մրցանակներ
Պադմա Շրիի մրցանակ
ԱնդամությունԱզգային դրոշի ներկայացման կոմիտե[2]

Ընտանիք

խմբագրել

Բրահմոյի հետևորդ, հայտնի ուսուցիչ Բենի Մադհաբ Դասի և սոցիալական աշխատող Սարալա Դևիի դուստրն է։ Նրա ավագ քույրը` Կայնալի Դասը, ևս ազատության համար պայքարող է եղել։

Դպրոց և քոլեջ

խմբագրել

Եղել է Սուրբ Ջոնի թեմական օրիորդաց ավագ դպրոցի աշակերտ, ինչպես նաև՝ սովորել է Բեթուն քոլեջում։

Մասնակցություն հնդկական ազատագրական պայքարին

խմբագրել

Բինա Դասը եղել է Կալկաթայում գործող Շաթրի Սանղա կիսահեղափոխական կանանց կազմակերպության անդամ։ 1932 թվականի փետրվարի 6-ին Կալկաթայի համալսարանի Համագումարների դահլիճում մահափորձ է կատարել Բենգալիայի նահանգապետ Սթենլի Ջեքսոնի վրա։ Ռևոլվերը նրան տվել է ազատության մեկ այլ մարտիկ` Քամալա Դաս Գուպտան[3]։ Նա կրակել է հինգ անգամ, սակայն վրիպել է[4] և դատապարտվել է ինը տարվա խիստ ռեժիմի ազատազրկման[5][6]։

1939 թվականին վաղ ազատ արձակումից հետո Դասը միացել է Հնդկական ազգային կոնգրես կուսակցությանը։ 1942 թվականին մասնակցել է Օգոստոսյան շարժմանը և կրկին բանտարկվել է 1942-45 թվականներին։ 1946-47 թվականներին եղել է Բենգալիայի շրջանի օրենսդրական վեհաժողովի, 1947-51 թվականներին` Արևմտյան Բենգալիայի օրենսդրական վեհաժողովի անդամ։ 1947 թվականին ամուսնացել է Ջատիշ Բհաումիկի հետ, որը ևս ազատության համար պայքարող էր[7]։

Նրա քույրը գրել է «Բենգարելենը խոսում է» (տպագրված 1944 թվականին) գիրքն ու նվիրել է այն Բինային[8]։

Եղել է ազատության մարտիկ Սուհասինի Գանգուլայի ընկերը[9]։

Պարգևներ

խմբագրել

1960 թվականին արժանաել է Պադմա Շրի մրցանակի` իր «Սոցիալական աշխատանքի» համար[10]։

Իր ամուսնու մահից հետո նա միայնակ է ապրել Ռիշիկեշում և մահացել անհայտության մեջ։ Նրա մեռած մարմինը 1986 թվականի դեկտեմբերի 26-ին հայտնաբերվել է ճանապարհին, մասամբ նեխած վիճակում։ Նրան գտել են անցորդները։ Ոստիկանությունից մեկ ամիս է պահանջվել նրա ինքնությունը պարզելու համար[7]։

Աշխատանքներ

խմբագրել

Բինա Դասը երկու ինքնակենսագրական աշխատանք է գրել բենգալերենով[7]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. http://164.100.47.194/Loksabha/Debates/cadebatefiles/C14081947.html
  3. Kumar, Radha (1997). The History of Doing: An Illustrated Account of Movements for Women's Rights and Feminism in India 1800-1990 (անգլերեն). Zubaan. ISBN 9788185107769.
  4. Five shots fired at governor Glasgow Herald, 8 February 1932, p. 11
  5. Girl, would-be assassin, gets nine years in India at Reading Eagle, 15 February 1932
  6. «Bina Das, Forgotten female freedom fighters». dnaindia.com. 2017 թ․ ապրիլի 15. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
  7. 7,0 7,1 7,2 Sengupta, Subodh Chandra and Anjali Basu (ed.) (1988) Sansad Bangali Charitabhidhan (in Bengali), Kolkata: Sahitya Sansad, p.663
  8. Sengupta, Subodh; Basu, Anjali (2016). Sansad Bangali Charitavidhan (Bengali). Vol. 1. Kolkata: Sahitya Sansad. ISBN 978-81-7955-135-6.
  9. Chatterjee, India. «The Bengali Bhadramahila —Forms of Organisation in the Early Twentieth Century» (PDF). Manushi: 33–34. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 10-ին.
  10. «Padma Awards Directory (1954–2014)» (PDF). Ministry of Home Affairs (India). 2014 թ․ մայիսի 21. էջեր 11–37. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 22-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել