Բիվեր
Բիվեր (անգլ.՝ Beaver Island, իսպ.՝ Isla San Rafael), կղզի Ֆոլկլենդյան կղզեխմբում։ Բիվերը գտնվում է Ատլանտյան օվկիանոսի հարավային շրջանում։
Բիվեր | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Վարչատարածքային միավոր | Ֆոլկլենդյան կղզիներ |
Մասն է | Ֆոլկլենդյան կղզիներ |
Երկարություն | 9,9 կմ |
Լայնություն | 8,4 կմ |
Մակերես | 48,56 կմ² |
Արևմուտքից սահմանակից է Ուեդդելի կղզուն, իսկ հարավից՝ Նյու Այլենդին (անգլ.՝ New Island, իսպ.՝ Isla de Goicoechea)։ Զբաղեցնում է 48,56 կմ² մակերես։ Կղզու ամենաբարձր կետը համարվում է 234 մ-ը[1]։
Այստեղ հանդիպող կենդանատեսակներից են Պապուական պինգվինը (լատին․՝ Pygoscelis papua), Հարավամերիկյան գորշ աղվեսը, Lama guanicoe, Caracara plancus, ծովային բազմաթիվ թռչուններ։
Կղզին անվանակոչվել է ի պատիվ «Beaver» կետորսանավի, որը եղել է առաջին կետորսական նավը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Բիվերի ամենաբարձր կետը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 10-ին.