Բլենիմյան պալատ
Բլենիմյան պալատ (անգլ.՝ Blenheim Palace[1]) խոշորագույն պալատական համալիր Վուդսթոքում, Օքսֆորդշիր դքսություն, Անգլիա։ Պալատը կառուցվել է 1705-1722 թվականներին, Անգլիայի համար եզակի բարոկկո ոճով[2]։ Հանդիսանում է Մալբորոների դքսության հիմնական բնակավայրը և Անգլիայի միակ ոչ թագավորական, ոչ եպիսկոպոսական պալատն է, որը դասվում է պալատների շարքին։ 1987 թվականին ՅՈՒՆԵՍԿՈ –ի կողմից ճանաչվել է համաշխարհային ժառանգության հուշարձան[3]։ 1874 թվականին այս պալատում է ծնվել Մալբորոների տոհմի ներկայացուցիչ Ուինսթոն Չերչիլը։
Բլենիմյան պալատ | |
Blenheim Palace* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | ii, iv |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա |
Կոորդինատներ | 51°50′31″ հս․ լ. 1°21′41″ ամ. ե.HGЯO |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1987 (11-րդ նստաշրջան) |
Համար | 425 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 425 ռուս.. • անգլ.. • ֆր. |
Շինարարության պատմություն
խմբագրելԲլենիմյան պալատը հանդիսացել է Մալբորոների առաջին դուքսի՝ Ջոն Չերչիլի նստավայրը։ Այն բանից հետո, երբ վերջինիս զորքերը հաղթանակ են տանում ֆրանսիացիների նկատմամբ Բլենհեյմի ճակատամարտում, Անգլիայի թագուհին որոշում է պարգևատրել ազգային հերոսին և հայտարարում է, որ պալատի կառուցման ֆինանսական ծախսը կհոգա թագավորական գանձարանը։
Լեդի Մալբորոն ձգտում է ստեղծել արտասովոր մի շինություն, ուստի ձեռնամուխ է լինում մասնակցելու նախագծի աշխատանքներին։ Պալատի կառուցման ծախսերն աստիճանաբար ավելանում են, մինչդեռ լեդի Մալորոյի պահանջներն ավելին են լինում, քան ճարտարապետական լուծումները։ Ճարտարապետ Վեբրուն ցանկանում էր, որ պալատը լինի ոչ միայն նստավայր, այլ նաև պատմական հուշակոթող՝ ի նշան Բլենհեմյան ճակատամարտում տարած հաղթանակի։ Հետագայում Մալբորո ամուսինների ազդեցությունը թագուհու վրա աստիճանաբբար նվազում է։ Նրանց միչև տեղի ունեցած վիճաբանության արդյունքում Մալբորոներն ստիպված են լինում իրենք հոգալ պալատի կառուցման հետագա ծախսերը։ Կառուցողական առանձին աշխատանքներ ավարտին են հասցվում նույնիսկ դուքսի մահից հետո։ XVIII դարի վերջում դուքս Մալբորոյի ծոռը հրավիրում է տվյալ ժամանակաշրջանում հայտնի զբոսայգիներ կառուցող Լանսել Բրաունին, որպեսզի վերջինս աշխատի պալատի զբոսայգու արտաքին տեսքի վրա՝ վերածելով այն պեյզաժի[4]։ Բրաունը զբոսայգում կառուցում է որսորդական հսկայական ջրամբար, ինչպես նաև՝ հսկայական լաբիրինթոս, որն այսօր էլ գրավում է մեծ թվով այցելուների։
XIX դարի երկրորդ կեսին գրեթե անհնար էր հոգալ պալատի ծախսերը, քանի որ այն արագորեն դատարկում էր ընտանիքի բյուջեն։ Պալատը պահելու նպատակով Մալբորոները վաճառում էին զարդեղեն, թանկարժեք իրեր, եզակի գրադարանն ու կտավները, որոնց թվում էին Վան Դեյքի ու Ռուբենսի կտավները[5]։ Իրավիճակը շարունակվում է մինչև XIX դարավերջ, որից հետո ընտանիքը կարողանում է վերականգնել ֆինանսական կայունությունը։
Ներքին հարդարանք
խմբագրելՊալատի ներքին հարդարանքը մրցում է արտաքին շքեղ տեսքի ու մոնումենտալության հետ։
Սրահները զարդարված են պատմական տարբեր իրադարձությունների պատկերազարդումներով։ Առանձին սրահներում տեղակայված են Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի թանգարանները։ Մալբորոների ընտանիքը (XI Մալբորո դուքսն ու նրա ընտանիքը) զբաղեցնում են պալատի միայն արևելյան հատվածը։ Պալատի մնացած հատվածները բաց են ազատ այցելության համար։
Գլխավոր մասնաշենք
խմբագրելՊալատի գլխավոր մասնաշենքի հատակագիծը նախագծվել է ուղղանկյուն ձևի, որի մեջ մտնում են երկու ներքին բակեր։ Հարավային ճակատի հակադիր կողմում գտնվում են հիմնական կացարանները, արևելյան հատվածում՝ դուքսի և դքսուհու մասնավոր շքեղ կացարանները, մինչդեռ արևմտյան հատվածում ձգվում է երկար պատկերասրահը, որը սկզբնապես նախագծվել էր որպես պատկերասրահ սակայն այժմ գործում է որպես գրադարան։ Արևելյան հատվածում են գտնվում նաև խոհանոցը և կենցաղային գործերի համար նախատեսված մյուս սենյակները, իսկ արևմտյան հատվածում գտնվում են ձիարանները և ներքին ձիարշավային դպրոցը։
Մեծ բակը
խմբագրելՊալատի երեք թևերը միասին կազմում են «Մեծ բակը» (Great Court): Փոքրիկ քաղաքից նայելիս պալատի քանդակազարդ տանիքները հիշեցնում են Վերածննդի ոճով կառուցված հսկայական հուշակոթողների, որոնք վեհաշուք կերպով նայում են ներքևում գտնվող այցելուներին։ Քանդակների մեջ առանձնանում է հատկապես Միքելանջելոյի ոճով կառուցված «Բրիտանիա» քանդակը[6], որը պահում է ֆրանսիացի շղթայված գերիներին։ Իսկ ավելի ցածր տանիքների վրա առանձնանում է անգլիական առյուծի արձանը, որը խժռում է ֆրանսիական աքլորին։
Գլխավոր սրահը
խմբագրելՊալատի գլխավոր սրահի առաստաղը նկարազարդել է Ջեյմս Թորնևիլը 1716 թվականին։ Այն պատկերում է Բրիտանիայի առջև ծնկի եկած ու նրան Բլենհեմյան ճաակատամարտի քարտեզը ցույց տվող Մալբորոյին։
Պալատի բազմաթիվ ննջարանները կառուցվել են նախապես հատուկ մշակված դասակարգման՝ ստանալով համապատասխան կարգի տառը։ Որքան ավելի կարևոր նշանակություն է ունեցել սենյակը, այնքան ավելի շքեղ է եղել դրա ներքին հարդարանքը։ Պալատն աչքի է ընկնում նաև մեծ ու շքեղ աստիճաններով։
Պալատն այսօր
խմբագրելՊալատը այժմ էլ համարվում է դուքս Մալբորոների տունը։
Գրականություն
խմբագրել- Vanderbilt Balsan, Consuelo (1953). The Glitter and the Gold. New York: St. Martin's Press. ISBN 978-1250017185.
- Cooper, Dana (2014), Informal Ambassadors: American Women, Transatlantic Marriages, and Anglo-American Relations, 1865–1945., The Kent State University Press – via Project MUSE
{{citation}}
: Unknown parameter|subscription=
ignored (|url-access=
suggested) (օգնություն) - Cropplestone, Trewin (1963). World Architecture. London: Hamlyn.
- Dal Lago, Adalbert (1966). Ville Antiche. Milan: Fratelli Fabbri Editori.
- Downes, Kerry (1987). Sir John Vanbrugh: A Biography. London: [Sidgwick & Jackson.
- Downes, Kerry (1979). Hawksmoor. London: Thames & Hudson.
- Girouard, Mark (1978). Life in the English Country House. New Haven: Yale University Press.
- Green, David (1982). Blenheim Palace. Oxford: Alden Press.
- Halliday, E. E. (1967). Cultural History of England. London: Thames & Hudson.
- Harlin, Robert (1969). Historic Houses. London: Condé Nast Publications.
- Pevsner, Nikolaus; Sherwood, Jennifer (1974). The Buildings of England: Oxfordshire. Harmondsworth: Penguin Books. էջեր 459–475. ISBN 0-14-071045-0.
- Spencer-Churchill, The Lady Henrietta (2013). Blenheim and the Churchill Family – A personal portrait of one of the most important buildings in Europe. CICO Books. ISBN 978-1782490593.
- Tintner, Adeline R. (2015). Edith Wharton in Context: Essays on Intertextuality. University of Alabama Press. ISBN 978-0-8173-5840-2.
- Turner, Roger (1999). Capability Brown and the Eighteenth century English Landscape (2nd ed.). Chichester: Phillimore.
- Vanderbilt, Arthur II (1989). Fortune's Children: The fall of the house of Vanderbilt. London: Michael Joseph.
- Watkin, David (1979). English Architecture. London: Thames & Hudson.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք
- Blenheim Art Foundation
- Blenheim Palace information
- Historical Images of Blenheim Palace Արխիվացված 2012-02-24 Wayback Machine
- Blenheim Palace entry from The DiCamillo Companion to British & Irish Country Houses Արխիվացված 2014-07-25 Wayback Machine
- Article about Blenheim Palace from the Smithsonian]
- Consuelo Vanderbilt's dowry Արխիվացված 2008-07-24 Wayback Machine
- Blenheim Palace Արխիվացված 2014-07-28 Wayback Machine entry from British History Online
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Blenheim». Collins Dictionary. n.d. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ Voltaire wrote of Blenheim: "If only the apartments were as large as the walls are thick, this mansion would be convenient enough." Joseph Addison, Alexander Pope, and Robert Adam (normally an admirer of Vanbrugh's) also all criticised the design.
- ↑ «Blenheim Palace». World Heritage sites. UNESCO. Վերցված է 2010 թ․ մայիսի 8-ին.
- ↑ Walpole to George Montagu, 19 July 1760. Walpole was not pleased with "Vanbrugh's quarries", with the inscriptions glorifying Marlborough "and all the old flock chairs, wainscot tables, and gowns and petticoats of queen Anne, that old Sarah could crowd among blocks of marble. It looks like the palace of an auctioneer, that has been chosen king of Poland."
- ↑ «Rubens, His Wife Helena Fourment (1614–1673), and Their Son Frans (1633–1678)». Metropolitan Museum of Art. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
- ↑ [1] Compare with figures on Tomb of Giuliano de Medici, New Sacristy, San Lorenzo, Florence (Category:Tomb of Giuliano de' Medici); figures above Moses and the Brazen Serpent, Sistine Chapel ceiling (File:Michelangelo Buonarroti 024.jpg); Monument of the Four Moors, of Ferdinando I de Medici, Leghorn by Pietro Tacco (File:Livorno, Monumento dei quattro mori a Ferdinando II (1626) - Foto Giovanni Dall'Orto, 13-4-2006 01.jpg); Coin of Marcus Aurelius, RIC III 1188, White Mountain Collection (File:Marcus Aurelius Dupondius 177 2020304.jpg)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բլենիմյան պալատ» հոդվածին։ |