Բլինդաժ
Բլինդաժ (ֆր.՝ blindage), պաշտպանական կառույց՝ անձնակազմը գնդացրային, հրետանային, ականանետային կրակից, նապալմից և զանգվածային ոչնչացման զենքից պաշտպանելու համար։ Բլինդաժ պատրաստում են երկաթբետոնից, փայտից, քարից, հողով լի պարկերից, արդյունաբերական արտադրության կոնստրուկցիաներից (ալեձև պողպատ և ալն)։ Բլինդաժներ առաջին անգամ օգտագործվել են Սևաստոպոլի պաշտպանության (1854–1855) ժամանակ։
![](http://up.wiki.x.io/wikipedia/commons/thumb/1/15/%D0%91%D0%BB%D0%B8%D0%BD%D0%B4%D0%B0%D0%B6.jpg/220px-%D0%91%D0%BB%D0%B8%D0%BD%D0%B4%D0%B0%D0%B6.jpg)
Նյութեր
խմբագրելԿախված առկա նյութերից՝ բլինդաժը կարող է կառուցվել հողից, փայտից, երկաթբետոնից, քարից, մետաղական կառուցվածքներից։
Հրաձգային զինափորձարաններում բլինդաժ է կոչվում հրետակոծության գոտում գտնվող անձնակազմի համար պաշտպանված տարածքը, որն իրականացնում է թիրախների սարքավորումների սպասարկումը։ Կառուցվում է փայտից, կարող է թաղված լինել գետնին միայն կիսով և չունի քողարկում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 453)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բլինդաժ» հոդվածին։ |