Բլրի արքան
«Բլրի արքան» (անգլ.՝ King of the Hill), ամերիկյան անիմացիոն սիթքոմ, ստեղծված Մայք Ջադջի և Գրեգ Դենիելսի կողմից։ Հեռարձակվել է 1997 թվականի հունվարի 12-ից մինչև 2010 թվականի մայիսի 6-ը՝ ունենալով 13 եթերաշրջան։ Միացյալ Նահանգների հեռուստածածկույթում ցուցադրվել է «Fox» հեռուստաալիքով։
Մուլտսերիալի գործողությունները տեղի են ունենում Առլեն կոչվող գեղարվեստական բնակավայրում՝ կենտրոնանալով տեխասցի միջնախավի ներկայացուցիչ Հենք Հիլի և նրա ընտանիքի անդամների ամենօրյա կյանքի վրա։
Մուլտսերիալի գաղափարը Ջադջի և Դենիելսի առաջացավ «MTV»-ի եթերում «Բիվիս և Բատհեդ» մուլտսերիալի հեռարձակման ավարտից հետո։ «Բլրի արքան» իր հեռուստատեսային դեպյուտը կատարեց «Fox»-ի եթերում՝ 1997 թվականի հունվարի 12-ին, արագորեն վերածվելով հիթային հեռուստաշոուի։ Ներկայումս համարվում է «Fox»-ի եթերում հեռարձակված երրորդ ամենաերկար մուլտսերիալը՝ «Սիմփսոններից» և «Գրիֆինների ընտանիքից» հետո։ 2007 թվականին ընդգրկվել է «Թայմ» ամսագրի «Բոլոր ժամանակների 100 լավագույն հեռուստաշոուների» ցանկում[2]։
Առաջադրվել է 7 Էմմի մրցանակի, շահելով 2-ը։
Հնչյունավորում
խմբագրելԳլխավոր
խմբագրել- Մայք Ջաջ - Հենք Հիլ
- Քեթի Նաջիմի - Փեգի Հիլ
- Պամելա Էդլոն - Բոբի Հիլ
- Ջոնի Հարդվիք - Դեյլ Գրիբլ
- Սթիվեն Ռութ - Բիլ Դոուտրիվ
- Բրիտանի Մերֆի - Լուեն Պլատեր
- Թոբի Հասս - Քոթոն Հիլ
- Վիկտոր Աարոն (1-ին եթերաշրջան), Ջոնաթան Ջոսս - Ջոն Ռեդկորն
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Fernsehserien.de (գերմ.)
- ↑ Պոնիվոզիկ, Ջեյմս (2007 թ․ սեպտեմբերի 6). «Բոլոր ժամանակների 100 լավագույն հեռուստաշոուները». Թայմ. «Time Inc.». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 26-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Էջը TV.com կայքում Արխիվացված 2015-04-28 Wayback Machine (անգլ.)