Բյորն Անդերսեն
Բյորն Յուհան Անդերսոն (շվեդ.՝ Björn Johan Andrésen, հունվարի 26, 1955[1] կամ 1955[2], Ստոկհոլմ, Շվեդիա), շվեդ դերասան։
Բյորն Անդերսեն | |
---|---|
Ծնվել է | հունվարի 26, 1955[1] (69 տարեկան) կամ 1955[2] |
Ծննդավայր | Ստոկհոլմ, Շվեդիա |
Կրթություն | Շվեդիայի մնջախաղի և դերասանական գործի ազգային ակադեմիա |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Մասնագիտություն | կինոդերասան, կոմպոզիտոր և երաժիշտ |
Ամուսին(ներ) | Susanna Román?[3] |
Կարիերա
խմբագրելԱվարտել է Ստոկհոլմի Ադոլֆ Ֆրեդերիկի երաժշտական վարժարանը։ Առաջին անգամ կինոյում խաղացել է 15 տարեկանում՝ նկարահանվելով «Սիրային պատմություն» (En kärlekshistoria) ֆիլմում (1970, ռեժիսոր՝ Ռոյ Անդերսոն)։
Համաշխարհային ճանաչում է ձեռք բերել Թոմաս Մաննի «Մահ Վենեցիայում» ֆիլմում Տաձիոյի դերը խաղալուց հետո (1971, ռեժիսոր՝ Լուկինո Վիսկոնտի)։ Հետագայում Անդերսոնը բացասաբար է խոսել այդ դերի մասին՝ բացատրելով, որ հասուն մարդու տարվածությունը դեռահասով իր համար բացարձակապես անընդունելի է, իսկ դերն ավելի լավ հասկանալու համար ռեժիսորի հետ գեյ-ակումբներ այցելելն իր վրա շատ տհաճ տպավորություններ է թողել։ 2003 թվականին նա կտրականապես դեմ է արտահայտվել իր լուսանկարի (Տաձիոյի դերում) հայտնվելուն Ժերմեն Գրիրի «Գեղեցիկ պատանի» գրքի կազմին, քանի որ այդտեղ նա ներկայացված էր որպես էրոտիկ օբյեկտ (հրատարակողները պարտավոր չէին Անդերսենից թույլտվություն հարցնել, քանի որ լուսանկարի հեղինակային իրավունքները պատկանում էին լուսանկարիչ Դեյվիդ Բեյլիին)[4]։ 2002 թվականի իր հարցազրույցում Անդերսոնը ասել է, թե Տաձիոյի դերն իր համար տրավմատիկ չի եղել, բայց ստվերի պես հետևում է իրեն. «Իմ կյանքը առանց դրա ավելի հեշտ կլիներ, բայց ոչ այնքան հետաքրքիր»[5]։
Հետագայում Անդերսոնը նկարահանվել է ֆիլմերում և հեռուստասերիալներում, մի քանի տարի աշխատել է Ճապոնիայում։ 1983 թվականին ամուսնացել է, ունի մեկ դուստր։
Ֆիլմագրություն
խմբագրելԹվական | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
1970 | Շվեդական սիրո պատմություն | En kärlekshistoria ... | Պերի ընկերը |
1971 | Մահ Վենետիկում | Morte a Venezia | Տաձիո |
1977 | Bluff Stop | Bluff Stop | Ստեֆան |
1981 | Աննենգամիտ սպանություն | Den enfaldige mördaren | Հրեշտակ |
1982 | Պատժիչ | Gräsänklingar | Ասա |
1985 | Smugglarkungen | Smugglarkungen | թենիսիստ |
1986 | Morrhår & ärtor | Morrhår & ärtor | դաշնակահար |
1987 | Lysande landning | Lysande landning | Ալեքս Լենկե |
1989 | Maskrosbarn | Maskrosbarn | Ֆրեդրիկ |
1990 | Lucifer Sensommer - gult og sort | Lucifer Sensommer - gult og sort | Մաննեն |
1982 | Հյուղակ | Kojan | |
2004 | Մարդ-հավալուսն | Pelikaanimies | դաշնակահար |
2005 | Վալլանդեր | Wallander | Անդրեաս Մարնել |
2005 | Lasermannen | Lasermannen | Նիլսոն |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ https://tvdb.cz/search/demo/person.php?mid=0001909
- ↑ I’m not Germaine’s toy, says cover boy // «The Sydney Morning Herald», October 18, 2003. (անգլ.)
- ↑ Bianca Lang. Interview mit Björn Andrésen: Tadzio war ein lästiger Schatten // «Stern», 13. März 2002. (գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բյորն Անդերսեն» հոդվածին։ |