Բյուզանդական մշակույթի թանգարան
Բյուզանդական մշակույթի թանգարան (հուն․՝ Μουσείο Βυζαντινού Πολιτισμού), թանգարան Հունաստանի Սալոնիկ քաղաքում (Մակեդոնիա)։ Գտնվում է Սալոնիկի Մարսյան դաշտի դիմաց՝ Բանակի պողոտայում։ Թանգարանը Հունաստանի մշակույթի նախարարության առանձին ինքնուրույն հաստատություն է[1]։ Նրա հիմնադրման թվականից (1994) թանգարանը հրատարակում է ամսագիր․ դա առաջին դեպքն է, որ հունական պետական թանգարանն է հրատարակիչը[2]։
Բյուզանդական մշակույթի թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Հունաստան |
Տեղագրություն | Սալոնիկի մունիցիպալիտետ |
Վայր | Սալոնիկ |
Հասցե | Λεωφόρος Στρατού |
Հիմնադրվել է | 1994 |
Կայք | mbp.gr/en(անգլ.) |
Թանգարանի ստեղծման պատմություն
խմբագրելԹանգարանի ստեղծման որոշումը կայացվել է դեռևս 1913 թվականին՝ մեկ տարի անց այն բանից հետո, ինչ հունական բանակն ազատագրել է Սալոնիկը՝ ներկայիս Հունաստանի «ամենաբյուզանդական քաղաքը»։ Կենտրոնական Մակեդոնիայի նահանգի ղեկավար Ստեփանոս Դրագումիսի համապատասխան որոշման մեջ նշվում է «Կենտրոնական բյուզանդական թանգարան» հիմնելու մասին։ Սկզբում միտրոպոլ Գենադիի պատկերացմամբ թանգարանը պետք է տեղակայվեր Ախորոպիտոս վանքում, սակայն այս որոշումը չի իրագործվել, և 1917 թվականին Մակեդոնական թանգարանը տեղակայվել է հռոմեական ժամանակաշրջանի Ռոտոնդոյում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին անվտանգության նկատառումներով (ճակատագիծն անցնում էր քաղաքից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա) միտրոպոլ Գենադիի առաջարկով Սալոնիկի բյուզանդական հնությունները տեղափոխվել են Աթենքի Բյուզանդական թանգարան։ Արդյունքում, հնություններն ընդգրկվել են Աթենքի թանգարանի հավաքածուում։
Մի քանի տանամյակ անց «Հունաստանի երկրորդ մայրաքաղաքում» բյուզանդական թանգարան ունենալու թեման դարձյալ բարձրացվել է և դարձել օրակարգային հարց։ Ճարտարապետական մրցույթում հաղթող է ճանաչվել ճարտարապետ Կիրիակոս Կրոկոսի նախագիծը։ Թանգարանի շենքի հիմնարկեքը կայացել է 1989 թվականին, իսկ 1994 թվականի սեպտեմբերի 11-ին շենքը բացվել է։ Թանգարանը բացելուց մի քանի ամիս առաջ Աթենքից Սալոնիկ են բերվել ցուցանմուշներ, որոնք այնտեղ էին գտնվում 1916 թվականից։ Դրանց մի մասը ներկայացվել է «Սալոնիկի բյուզանդական գանձեր․ վերադարձի ճանապարհ» ցուցահանդեսում[3]։ 2005 թվականին Եվրոպայի Խորհուրդը Սալոնիկի Բյուզանդական թանգարանին պարգևատրել է «Տարվա եվրոպական թանգարան» պարգևով[4][5]։
Ցուցասրահներ
խմբագրելԹանգարանի ցուցանմուշները բաժանված են թեմատիկ միավորմամբ, որպեսզի այցելուն ամբողջական պատկերացում կազմի Բյուզանդիայի մշակույթի մասին։ Առաջին սրահի թեման պալեոքրիստոնեական եկեղեցին է, քրիստոնեության առաջին դարերի եկեղեցական զարդարանքն ու ճարտարապետությունը։ Երկրորդ սրահում «Պալեոքրիստոնեական քաղաք և կացարան» թեման է։ Ներկայացված են կացարանների տնտեսական կյանքը, նրա հարդարանքը, կենցաղային իրեր, տեղեկություններ այդ դարաշրջանի հագուստի, սնունդի մասին։ Երրորդ հավաքածուն «Ելիսեյան դաշտերից քրիստոնեկան դրախտ» թեման է ներկայացված։ Այստեղ շեշտը դրվել է պալեոքրիստոնեական դամբարանների վրա, ներկայացված են թաղման ծիսակարգը, ճարտարապետությունն ու նկարչությունը[6]։ Այցելուները կարող են տեսնել պեղումների արդյունքում հայտնաբերված թաղման ծիսակարգի անոթներ, սրվակներ, զարդարանքներ։ Հաջորդ սրահում ներկայացված են վանականության, պատկերամարտության վերաբերյալ տեղեկություններ, Կյուրեղի և Մեթոդիոսի գործունեությունը և այլն։ Հաջորդ երկու սրահները նվիրված են բյուզանդական կայսրերին, բյուզանդական ամրոցների առօրյա կենցաղին։ Վերջին երկու սրահներում ներկայացված են Դ․ Իկոնոմոպուլոսի հավաքածուն (14-18-րդ դարեր) և Դ․ Պապաստրատուի՝ կրոնական թեմայով փորագրություններն ու խաչերը[7]։
Պատկերասրահ
խմբագրել-
Խճանկան կացարանի մուտքին
-
Եգիպտական տունիկա, 7-ևդ դաև
-
Տպագրություն, ձեռագրեր
-
Մակեդոնական արքայատոհմի մետաղադրամներ
-
Սուրբ Դիմիտրիի վանքի կամար, 5-6-րդ դարեր
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Υπουργείο Πολιτισμού — Μουσείο Βυζαντινού Πολιτισμού Θεσσαλονίκης<!—Αυτόματα δημιουργημένος τίτλος -->». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 24-ին.
- ↑ http://www.mbp.gr/html/gr/mu_mouseio.htm Արխիվացված 2013-04-28 Wayback Machine Ιστοσελίδα του Μουσείου
- ↑ > «Museum of Byzantine Culture». euromuse.net. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 1-ին.(չաշխատող հղում)
- ↑ «2005 Council of Europe's Museum Prize goes to the Museum of Byzantine Culture». Museum of Byzantine culture. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ «Μουσείο Βυζαντινού Πολιτισμού». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ «Museum of Byzantine culture, Thessaloniki». The Museums of Macedonia. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ «Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού — Μουσείο Βυζαντινού Πολιτισμού Θεσσαλονίκης». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 24-ին.
Գրականություն
խմբագրել- Κουρκουτίδου — Νικολαΐδου Ε. (επιμ.), Από τα Ηλύσια Πεδία στο χριστιανικό Παράδεισο (κατάλογος έκθεσης), Θεσσαλονίκη, 1997.
- Παπανικόλα Μπακιρτζή Δ., Ιακώβου Μ. (επιμ.), Βυζαντινή Μεσαιωνική Κύπρος, Βασίλισσα στην Ανατολή και Ρήγαινα στη Δύση (κατάλογος έκθεσης), Λευκωσία, 1997.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք Արխիվացված 2020-03-01 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բյուզանդական մշակույթի թանգարան» հոդվածին։ |