Բյուզանդա-արաբական պատերազմներ
Բյուզանդա-արաբական պատերազմներ, մի շարք պատերազմներ արաբական խալիֆայությունների և Բյուզանդական կայսրության միջև 7-12-րդ դարերում։ Այդ պատերազմները սկիզբ առան Իսլամական նվաճումների հետևանքով և տևեցին մինչև Խաչակրաց արշավանքները։ Պատերազմների առաջին փուլը տևեց 634-718 թվականներին և ավարտվեց արաբների կողմից Կոստանդնուպոլսի երկրորդ անհաջող պաշարմամբ։ Իսկ պատերազմների երկրորդ փուլը տևեց 9-րդ դարից մինչև 1169 թվականը։ 9-10-րդ դարերում արաբներին հաջողվեց գրավել Սիցիլիան և տարածքներ հարավային Իտալիայում։ Չնայած դրան, Բյուզանդիան Հայկական հարստության օրոք կարողացավ վերանվաճել մի շարք տարածքներ Սիրիայում և նույնիսկ պատրաստվում էր վերագրավել Երուսաղեմը։ Սակայն սելջուկ-թուրքերի ի հայտ գալով, Բյուզանդիան կորցրեց իր բոլոր նվաճումները և Փոքր Ասիայի միեծագույն մասը։ Այդ նվաճումներն առիթ հանդիսացան Խաչակրաց արշավանքներին։ Աբբասյան ու Ֆաթիմյան խալիֆայությունների միջև Իրաքում, Պաղեստինում, Սիրիայում, Փոքր Ասիայում և հարավային Իտալիայում` արևելյան Միջերկրական ծովում գերիշխելու նպատակով տեղի ունեցան մի շարք պատերազմներ։ Պատերազմի սկզբնական, անվճռորոշ և դանդաղ ընթացող փուլին 10-11-րդ դարերում փոխարինելու եկավ բյուզանդացիների անընդհատ հաղթանակները, որոնք էլ թույլ տվեցին երեք բյուզանդական կայսրի` Նիկեփոր Փոկասին, Հովհաննես Չմշկիկին և Բարսեղ Բ Բուլղարասպանին վերանվաճելու՝ մուսուլման արաբներին 7-րդ դարում Բյուզանդա-արաբական պատերազմների հետևանքով կորցրած տարածքները։ Արդեն 11-րդ դարում Բյուզանդիան վերանվաճեց Սիրիայի մեծ մասը՝ այդ թվում Դամասկոսը, Եդեսիան և քրիստոնյաների համար սուրբ քաղաք հանդիսացող Անտիոքը[1]։
Բյուզանդա-արաբական պատերազմներ | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Իսլամական նվաճումներ | |||||||||||
Հունական կրակը; առաջին անգամ օգտագործվել է բյուզանդացիների կողմից արաբների դեմ պատերազմելիս | |||||||||||
| |||||||||||
Հակառակորդներ | |||||||||||
Բյուզանդական կայսրություն Բուլղարական Առաջին Կայսրություն Խաչակրաց պետություններ Ղասանիների պետություն Իտալական քաղաք-պետություններ |
Ռաշիդուն խալիֆայություն, Օմայյան խալիֆայություն, Աբբասյան խալիֆայություն, Աղլաբիների պետություն, Բարիի ամիրայություն, Կրետեի ամիրայություն, Հալեպի ամիրայություն, Ֆաթիմիդներ | ||||||||||
Հրամանատարներ | |||||||||||
Հերակլիոս Ա, Հերակլիոս Կոստանդին Գ, Կոստանդ Բ, Կոստանդին Դ, Հուստինիանոս Բ Ռինոտմետոս, Լևոն Գ Իսավրացի |
Խալիդ իբն Վալիդ, Մուավիա |
Չնայած դրան արաբները մնում էին հզոր հակառակորդ։ Բյուզանդացիները նաև նվաճելով Պաղեստինը անկարող գտնվեցին ազատագրել Երուսաղեմը։ Սակայն Մանազկերտի ճակատամարտումկրած ջախջախիչ պարտության հետևանքով բյուզանդացիները կորցրեցին բոլոր նվաճումները։ Արդեն 1084 թ-ին Անտիոքը նվաճվեց սելջուկ-թուրքերի կողմից։ Չնայած խաչակիրները 1097 թ-ին դարձյալ ազատագրեցին Անտիոքը, այն այլևս երբեք չընդգրկվեց Բյուզանդիայի կազմի մեջ։ Մանուել Ա Կոմնենոսի մահհով 1180 թ-ին, բյուզանդացիները հարձակումից անցան պաշտպանության։ Փոքր ընդհարումները բյուզանդացիների և արաբների միջև շարունակվեցին մինչև երկուսի նվաճումը օսմանյան թուրքերի կողմից 15 և 16-րդ դարերում համապատասխանաբար։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Norwich 1997, էջ. 192 (անգլ.)