Բյուրակն (Շիրակի մարզ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բյուրակն (այլ կիրառումներ)
Բյուրակն (նախկին անվանումը՝ Գյուլլիբուլաղ), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից 8 կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի աջ կողմում։
Գյուղ | ||
---|---|---|
Բյուրակն | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ և Ամասիայի շրջան | |
Այլ անվանումներ | Գյուլլիբուլաղ | |
Մակերես | 24 կմ² | |
ԲԾՄ | 1730 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 921[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Գյուղը մոտ 200 տարի առաջ հիմնադրել են հայերն ու ազերիները։ 1988 թվականից հետո վերաբնակեցվել է Վրաստանից և Ադրբեջանից գաղթած, ինչպես նաև Գյումրիից և մոտակա համայնքներից տեղափոխված հայերով։ Գյուղի նախկին անվանումը եղել է Գյուլլիբուլաղ, որը թարգմանաբար նշանակում է «Վարդաղբյուր»։ Բյուրակն է վերանվանվել 04.07.2006 թ.-ի հուլիսի 4-ին[2]։
Պատմություն
խմբագրել1998 թվականին ՄԱԿ-ի գրասենյակի կողմից հաստատվել է ծրագիր, ըստ որի հիմնական վերակառուցման ենթարկվեցին գյուղի միջնակարգ դպրոցի շենքը և ամբուլատորիան։ 2002 թվականին IFAT և ՀՍՆՀ կազմակերպությունների հովանավորությամբ գյուղում շահագործման հանձնվեց մոտ 5,5 կմ երկարությամբ խմելու ջրի ջրագիծը, որը համայնքի բնակչության մոտ 40%-ը ապահովվեց շուրջօրյա խմելու ջրով, հետագայում 2006 թ.-ին OXFAM բրիտանական հասարակական կազմակերպության և ՇՀԿՄ այակցությամբ վերանորոգման ենթարկվեց ջրագծի 5,5 կմ հատվածը և կառուցվեց նոր 2,5 կմ երկարությամբ ջրագիծ։ Դրա շնորհիվ համայնքի բնակիչների 70% -ը ապահովվեց շուրջօրյա ջրամատակարարմամբ։ Համայնքի մշակութային, կրթական կյանքի աշխուժացման նպատակով համայնքում հիմնադրվեց և գործում է Քաղաքացիական կենտրոնը (հիմնադրվել է OXFAM ՀԿ-ի և ՇՀԿՄ աջակցությամբ)։
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Բյուրակնի մշտական բնակչությունը կազմել է 739, առկա բնակչությունը՝ 559 մարդ[3], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[2].
Տարի | 1886 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 673 | 958 | 1142 | 1388 | 1529 | 2459 | 2580 | 305 | 781 | 739[3] |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությամբ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԲյուրակնի տարածքում կան եկեղեցու և հայկական հին բնակավայրի ավերակներ։
Հասարակական կառույցներ
խմբագրելՍովետական տարիներին գյուղն ունեցել է կոլտնտեսություն, ակումբ, կարի արտադրամաս, կենցաղի տուն, գրադարան, միջնակարգ ու գիշերօթիկ դպրոցներ, ճաշարան, բաղնիք, հացի փուռ և բուժկետ։ 1989 թվականի օգոստոս ամսին բացվեց 1-ին միջնակարգ դպրոցը՝ 120 աշակերտներով։ Մինչև 1997 թվականը նկատվել է բնակչության աճ, դպրոցում աշակերտների թիվը հասել է 250-ի։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ 2,0 2,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 48» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 26-ին.
- ↑ 3,0 3,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները