Բնակարանի անձեռնմխելիություն

Բնակարանի անձեռնմխելիություն մարդու հիմնական և անօտարե­լի անձնական իրավունքներից։ Նշանա­կում է, որ մարդու կամքին հակառակ ոչ ոք չպետք է մուտք գործի նրա բնակարան։ Այն կարող է խուզարկվել միայն դա­տարանի որոշման հիման վրա։ Մնացած դեպքերում ինքնակամ ներխուժում բնա­կարան թույլատրվում է միայն հասարակության անվտանգությանը, ինչպես նաև մարդկանց կյանքին ու առողջությանը սպառնացող լուրջ և ակնհայտ վտանգը կանխելու համար։ Բնակարանի ան­ձեռնմխելիության երաշխիքները կարող են սահմանափակվել արտակարգ կամ ռազմական դրության գործողության ժա­մանակահատվածում։ Հայաստանի Հանրապետությունում բնակարանի ան­ձեռնմխելիությունը երաշխավորվում Լ ՀՀ Սահմանադրությամբ։

Աղբյուրներ

խմբագրել
  • Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
  • Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
  • А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва