Բնապատկեր Օվերում անձրևին
«Բնապատկեր Օվերում անձրևին» (ֆր.՝ Paysage d'Auvers sous la pluie), հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ Վինսենթ վան Գոգի[2] նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1890 թվականին[3]։ Յուղաներկով կտավի չափերն են 50,3 × 100,2 սմ։
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վինսենթ վան Գոգ[1] |
տարի | հուլիս 1890 |
բարձրություն | 50,3 սանտիմետր |
լայնություն | 100,2 սանտիմետր |
ստեղծման վայր | Օվեր Սյուր Ուազ |
ժանր | բնանկար |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Քարդիֆի ազգային թանգարան[1] |
հավաքածու | Ուելսի ազգային թանգարան |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
Այսօր «Բնապատկեր Օվերում անձրևին» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Քարդիֆի ազգային պատկերասրահում (Քարդիֆ, Միացյալ Թագավորություն)։
Պատմություն
խմբագրել1890 թվականի մայիսին Վինսենթ վան Գոգը Սեն Ռեմի դը Պրովանսից տեղափոխվում է Փարիզից հյուսիս գտնվող Օվեր սյուր Ուազ բնակավայր։ Այստեղ նկարիչը գտնվում էր բժիշկ և մեկենաս[4] Պոլ Գաշեի հսկողության ներքո[5]։
Հունիսի 17-ից 27-ն ընկած ժամանակահատվածում նկարիչը վրձնել է շուրջ տասներեք նկար՝ 50 × 100 սմ կտավների վրա, որտեղ պատկերել էր Օվերի շրջակայքի դաշտերն ու այգիները[6]։
1920 թվականին Փարիզում «Բնապատկեր Օվերում անձրևին» ստեղծագործությունը ձեռք է բերում Գվենդոլին Դեյվիսը, իսկ 1952 թվականին նա վաճառում է նկարը Քարդիֆի ազգային պատկերասրահին։
Նկարագիր
խմբագրել«Բնապատկեր Օվերում անձրևին» ստեղծագործությունում հեղինակը վրձնել է սաստիկ քամուց առաջացած անձրևի շերտեր՝ հիմնականում ուղղահայաց ուղղությամբ։ Կտավի հիմնական գույները մանուշակագույնը, դեղինն ու կանաչն են։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Art UK — Art UK.
- ↑ Cat . No: F 811, JH 2096
- ↑ «Винсент Ван Гог – Пейзаж в Овере в дождь». Gallerix.ru. Картинная галерея. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին. (ռուս.)
- ↑ Strieter, T. Nineteenth-Century European Art: A Topical Dictionary. — Westport: Greenwood Press, 1999. — С. 17. — ISBN 0-313-29898-X
- ↑ Wallace, R. The World of Van Gogh (1853-1890). — Alexandria, VA, USA: Time-Life Books, 1969. — С. 162–163.
- ↑ «GOGH, Vincent van (1853 - 1890), Rain - Auvers». National Museum Wales - National Museum Cardiff. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին. (անգլ.)
Գրականություն
խմբագրել- Jacob Baart de la Faille, L'Œuvre de Vincent van Gogh, catalogue raisonné, ouvrage accompagné de la reproduction de plus de 1600 tableaux, dessins, aquarelles et gravures du maître, 6 volumes, éditions G. van Oest, Paris & Bruxelles, 1928.
Արտաքին հղումներ
խմբագրել- «GOGH, Vincent van (1853 - 1890), Rain - Auvers». National Museum Wales - National Museum Cardiff. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին. (անգլ.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բնապատկեր Օվերում անձրևին կատեգորիայում։ |