Բոբի Ջոնս
Ռոբերտ Քլայդ «Բոբի» Ջոնս (անգլ.՝ Robert Clyde "Bobby" Jones, դեկտեմբերի 18, 1951, Շառլոթ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։
![]() Bobby Jones | ||
Կարիերան ավարտել է
| ||
---|---|---|
Ակումբ | Կարիերան ավարտել է | |
Դիրքը | Ծանր հարձակվող | |
Ի ծնե տրված անունը | Ռոբերտ Քլայդ «Բոբի» Ջոնս Robert Clyde "Bobby" Jones | |
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 18, 1951 (73 տարեկան) | |
Ծննդավայր | ![]() | |
Ազգություն | ![]() | |
Հասակ | 2,06 մ | |
Քաշ | 95 կգ | |
Դպրոց | Հարավային Մեկլենբուրգ (Շառլոթ, Հյուսիսային Կարոլինա) | |
համալսարան | Հյուսիսային Կարոլինա (1971-1974) | |
Դրաֆթի տարի | 1974 / ռաունդ` 1 / ընտր.` 5-րդ | |
Դրաֆթ ակումբ | Հյուստոն Ռոքեթս | |
Կարիերա սկիզբ | 1974 թվական | |
Կարիերա ավարտ | 1986 թվական | |
Կարիերայի պատմություն
| ||
| ||
Մրցանակներ
| ||
| ||
Կարիերայի ցուցանիշներ
| ||
|
Խաղացողի կարիերա
խմբագրելԽաղացել է ծանր հարձակվողի դիրքում։ Սովորել է Չափել Հիլի Հյուսիսային Կարոլինայի համալսարանում։ 1974 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Հյուստոն Ռոքեթս» ակումբի կողմից՝ 5-րդ համարի ներքո։ Հետագայում հանդես է եկել «Դենվեր Նագեթս» և «Ֆիլադելֆիա-76» ակումբների կազմում։ NBA-ում ընդհանուր առմամբ անցկացրել է 10 մրցաշրջան։ 1982/1983 թվականների մրցաշրջանի ժամանակ Ջոնսը «Ֆիլադելֆիա»-ի կազմում դարձել է NBA չեմպիոն։ Չորս անգամ մասնակցել է NBA բոլոր աստղերի խաղին (1977, 1978, 1981 և 1982)։ Ութ անգամ ընդգրկվել է NBA բոլոր աստղերի պաշտպանության առաջին հավաքականի մեջ (1977-1984), ինչպես նաև մեկ անգամ NBA բոլոր աստղերի պաշտպանության երկրորդ հավաքականի մեջ (1985)։ 1983 թվականին ճանաչվել է NBA լավագույն վեցերորդ խաղացող։ 1974 թվականին ընդգրկվել է NCAA երկրորդ համաամերիկյան հավաքականի մեջ։ «Սևնթի Սիքսերս»-ը նրանից հետո անմահացրել է 24-րդ համարը։ NBA կարիերայի ընթացքում ընդհանուր առմամբ խաղացել է 774 խաղ, որոնցում հավաքել է 8911 միավոր (11,5 մ/խ), կատարել է 4256 անդրադարձ, 1888 փոխանցում, 1050 խլում և 982 բլոկշոտ[1]։
Բասկետբոլիստի իր կարիերայի առաջին երկու մրցաշրջանը Ջոնսը անցկացրել է ABA-ում՝ «Դենվեր Նագեթս» ակումբի կազմում։ 1975 թվականին ընդգրկվել է ABA մրցաշրջանի սկսնակների հավաքականի մեջ։ 1976 թվականին մասնակցել է ABA բոլոր աստղերի խաղին։ Երկու անգամ ընդգրկվել է ABA բոլոր աստղերի պաշտպանության երկրորդ հավաքականի մեջ (1975, 1976)։ ABA կարիերայի ընթացքում ընդհանուր առմամբ խաղացել է 167 խաղ, որոնցում հավաքել է 2480 միավոր (14,9 մ/խ), կատարել է 1483 անդրադարձ, 634 փոխանցում, 337 խլում և 337 բլոկշոտ։
1972 թվականին ԱՄՆ-ի հավաքականի կազմում Մյունխենում անկացվող Ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ գրավել է արծաթե մեդալներ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Վիճակագրությունը Basketball-Reference.com կայքում Արխիվացված 2010-05-15 Wayback Machine(անգլ.)
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոբի Ջոնս» հոդվածին։ |