Բոգդան Ստուպկա
Բոգդան Սիլվեստրովիչ Ստուպկա (ուկրաիներեն՝ Богдан Сильвестрович Ступка, օգոստոսի 27, 1941[1][2], Kulykiv, Լվովի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 22, 2012[3][2], Կիև, Ուկրաինա), սովետական Ուկրաինայի կինոյի ու թատրոնի դերասան։ Ուկրաինայի ԽՍՀ ժողովրդական արտիստ (1980 թ.), Ուկրաինայի ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1991 թ.), Ուկրաինայի հերոս (2011)։ ԽՍՀՄ ազգային մրցանակի դափնեկիր։
Բոգդան Ստուպկա (ուկրաիներեն՝ Богдан Сильвестрович Ступка) | |
---|---|
Ի ծնե | Բոգդան Սիլվեստրովիչ Ստուպկա |
Ծնվել է | օգոստոսի 27, 1941[1][2] |
Ծննդավայր | Ժոլկվայի շրջան, Լվովի մարզ, Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 22, 2012[3][2] (70 տարեկան) |
Մահվան վայր | Ուկրաինա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, թատրոնի դերասան, կինոդերասան, դերասան և մանկավարժ |
Քաղաքացիություն | Ուկրաինա |
Կրթություն | Լվովի համալսարան (1965) և Կիևի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ազգային համալսարան |
Ակտիվ տարիներ | 1961—2012 |
Պարգևներ | |
IMDb | ID 0836273 |
Bohdan Stupka Վիքիպահեստ |
Կենսագրություն
խմբագրելԲոգդան Ստուպկան ծնվել է 1941 թվականի օգոստոսի 27-ին Կուլիկովո գյուղում։
1948 թվականին ընտանիքը տեղափոխվել է Լվով։
Չընդունվելով պոլիտեխնիկական ինստիտուտ, որոշ ժամանակ եղել է փականագործի աշակերտ, ապա՝ աստղագիտական լաբորատորիայի լուսանկարիչ։ Եղել է Մեդիկուս ջազ-համույթի առաջատարներից։
1963-1965 թվականներին սովորել է Լվովի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։
1961-1978 թվականներին եղել է Մարիա Զանկովեցկայայի անվան թատրոնի դերասան։
Ընտանիք
խմբագրել- Կին (1967 թվականից) - Լարիսա Սեմյոնովնա Ստուպկա (աղջիկ ժամանակներում՝ Կորնիենկո) (ծնվել է 1967 թվականին), բալետի պարուհի, Բաքվի պարարվեստի ուսումնարանի շրջանավարտ։
- Որդի՝ Օստապ Բոգդանվիչ Ստուպկա (ծնվել է 1967 թվականին), Իվան Ֆրանկոյի անվան թատրոնի դերասան Ուկրաինայի ժողովրդական արտիստ (2009)
- Թոռ՝ Դմիտրի Ստուպկա, (ծնվել է 1985 թվականին), դերասան՝ Իվան Ֆրանկոյի անվան թատրոնում
- Թոռնուհի- Բոգդանա Դմիտրիեվնա Ստուպկա, (անվանվել է ի պատիվ մեծ պապի)
- Թոռնուհի- Ուստինա
- Թոռ՝ Բոգդան
Ստեղծագործական կյանք
խմբագրելԲոգդան Ստուպկան մեծ մասամբ եղել է դրամատիկական թատրոնի դերասան և ներկայացել է տարբեր դերերում։ Խաղալով ավելի քան 100 դեր կինոէկրաններին ու 50 դեր թատրոնի բեմում՝ դարձել է ուկրաինական ժողովրդի խորհրդանիշը։ Բոգդան Սիլվեստրիվիչը հետխորհրդային տարիների վերջին տասնամյակի գլխավոր դերասաններից մեկն է եղել[5]։
Բոգդան Ստուպկան իր կինոկարիերայի ընթացքում պարգևատրվել է շուրջ 15 մրցանակներով, այդ թվում՝ «Նիկա» և երեք «Ոսկե արծիվ» մրցանակներով։ Խաղալով Իրենց ռազմական դրամայում՝ ծերունի Բլինովայի կերպարը, նա մեծ հաջողությունների է հասել ամբողջ աշխարհում, իսկ Եվրոպական կինոակադեմիան նույնիսկ ցանկացել է արժանացնել Բոգդանին իր նշանավոր մրցանակին, սակայն 2004 թվականին՝ մրցանակաբաշխության ժամանակ պարտվել է իսպանացի դերասան Խավյել Անխել Էնսինաս Բարդեմին։ Վերջնականապես համաշխարհային ճանաչման հասավ խաղալով լեհ սցենարիստ Կշիշտեֆ Զանուսսիի «Սիրտը ափի մեջ » ժապավենում ՝ Կոնստանտի կերպարը։
Ստուպկան խաղալով «Սև նշանով սպիտակ թռչուն» ֆիլմում մարմնավորել է ուկրաինացի ազգայնական Օրեստայի կերպարն ու զարմացրել է սովետական հանդիսատեսին[5]։ Հիացրել է ոչ միայն ֆիլմը, որը Մոսկվայի կինոփառատոնում արժանացել է Ոսկե մրցանակի, այլև երիտասարդ դերասանի խաղը, որտեղ ստեղծել է մարդկային բնության բարդությունը[5]։ Հայտնի կինոքննադատ Անդրեյ Պլախովը հիշել է. «Ես լավ եմ հիշում Ստուպկային այդ տեսարանում»[6]։ Ստեղծած իր կերպարը բացարձակապես նոր էր խորհոդային ֆիլմում։ Նա ցույց տվեց մի մարդու, ով կապված է Ուկրաինայի ընդհատակյա ազգայնական շարժման հետ։ Ֆիլմը ցույց է տալիս Ուկրաինայի պառակտումը, որն այդ ժամանակ շատ հեղափոխական էր։
Ռուսական կինոյում հայտնվել է շնորհիվ Միխայիլ Ալեկսանդրովիչ Ուլյանովի, տեսնելով երիտասարդ դերասանի խաղը «Սև նշանով սպիտակ թռչուն ֆիլմում», ավելի ուշ նկարահանում է նրան իր «Ամենավերջին օրը» ֆիլմում[7]։
Կիրա Գեոգրիևնա Մուրատովի «Երկուսը մեկում» ֆիլմի նյու-յորքյան պրեմիերայում Ստուպկային կանգնեցրել էին Ռոբերտ Դե Նիրոյի, Ալ Պաչինոյի և Ֆիլիպ Էնտոնի Հոպկինսոմի հետ՝ ընդգծելով հմտությունն ու բազմազանությունը նրա դերասանական խաղի[8]։
Կյանքի վերջին տարիներին, նրանից հետո, երբ Ստուպկան նկարահանվել է մի շարք ռուսական ֆիլմերում, նույնիսկ արտասհամանյան՝ քննադատները, ովքեր թերահավատորեն էին մոտենում Ստուպկային, ընդունեցին այն, որ Ստուպկան մեծ ներդրում ունի կինեմատոգրաֆիայի աշխարհում[5]։ Վերջին շրջանում դերասանի խաղացած դերերից ամենահիշարժանը դարձել է Վլադիմիր Վլադիմիրովիչ Բորտկոյի «Տարաս Բուլբա» ֆիլմի համանուն դերը, որի շնորհիվ նա ստացավ նախավերջին «Ոսկե արծիվ» մրցանակը։ Օլեգ Պոգոդինայի «Տուն» գեղարվեստական ֆիլմը, ցուցադրվել է Ստուպկայի մահվանից կես տարի առաջ, այդ ֆիլմում խաղալով նա ցույց է տվել, որ կարող է խաղալ բոլորից լավ։ Քննադատների մեծամասնության կարծիքով նա ցույց է տվել շատ լավ դերասանական խաղ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Interview: Bohdan Stupka on Gogol's "Madman," theater and film in Ukraine // The Ukrainian Weekly — 1995. — Iss. 10. — P. 10—11. — ISSN 0273-9348
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Помер Богдан Ступка // Ukrainian Independent Information Agency — 2012.
- ↑ Про присвоєння Б. Ступці звання Герой України — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Тримбач: Ступка був головним актором десятиліття
- ↑ «Богдан Ступка похоронен на Байковом кладбище». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ Лилиана Фесенко (2010 թ․ հունվարի 19). «Богдан Ступка: Жена Лариса — мое самое большое достижение». Собеседник. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 17-ին.
- ↑ Кохан: В Нью-Йорке Ступку ставили в один ряд с Де Ниро, Аль Пачино и Хопкинсом
Արտաքին հղումներ
խմբագրել- Բոգդան Ստուպկա kino-teatr.ru կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոգդան Ստուպկա» հոդվածին։ |