Բողոքի ցույցեր Հայաստանում (2003-2004)
Բողոքի ցույցեր Հայաստանում (2003-2004), 2003 թվականի նախագահական ընտրություններից և նույն թվականի խորհրդարանական ընտրություններից հետո բողոքի զանգվածային ցույցեր, երթեր Հայաստանում, որոնք հիմնականում գլխավորում էր նախագահական ընտրությունների նախկին թեկնածու Ստեփան Դեմիրճյանը։ Այդ շրջանում քաղաքական վիճակն առավել բարդ էր, և ընտրական գործընթացի նկատմամբ լուրջ դժգոհություններ կային, ինչն էլ պատճառ հանդիսացավ զանգվածային բողոքների և ցույցերի[1]:
Բողոքի ցույցեր Հայաստանում (2003-2004) | |||
---|---|---|---|
Ամսաթիվ | մարտ 2003 - ապրիլ 2004 | ||
Վայր | Երևան, Հայաստան | ||
Պատճառ |
| ||
Նպատակ |
| ||
Մեթոդ |
| ||
Արդյունք |
| ||
Հակամարտող կողմեր | |||
Ղեկավարներ | |||
|
Նախապատմություն
խմբագրել2003 թվականի նախագահական ընտրություններն ու խորհրդարանական ընտրություններն անցկացվեցել են համեմատաբար կասկածելի մթնոլորտում: Հայաստանի ընտրական գործընթացը և արդյունքները մեծապես քննադատվում էին ընդդիմության, միջազգային դիտորդների և շատ քաղաքացիների կողմից, որոնք պնդում էին, թե ընտրությունները կեղծվել են: Միջազգային դիտորդների եզրակացությունն այն էր, որ ընտրությունները մի քանի էական առումներով չեն համապատասխանել ժողովրդավարական չափանիշներին՝ ներառյալ ձայների հաշվարկի կեղծումները, դիտորդների և վստահված անձանց նկատմամբ սպառնալիքները, ինչպես նաև զինվորականների քվեարկության գաղտնիության խախտումները[2]:
Ցույցեր
խմբագրել2004 թվականի ապրիլի 12
խմբագրելԸնդդիմության թեկնածու Ստեփան Դեմիրճյանը, երկրորդ փուլում պարտվեց գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ընտրություններում պաշտոնապես զբաղեցնելով երկրորդ տեղը։ Ընդդիմությունը չճանաչեց ընտրությունների արդյունքները, ձևավորեց միասնական շտաբ, համախմբվեցին 16 կուսակցություններ ու հանրահավաքներով շարունակեցին պայքարը[3]: Բողոքի գործողությունների առաջնորդ Դեմիրճյանը Ազատության հրապարակում հանրահավաք սկսեց՝ պահանջելով իշխանությունների հրաժարականը։ Ավելի ուշ նա երթ կազմակերպեց դեպի նախագահի նստավայր, սակայն Ազգային ժողովի շենքի առջև ոստիկանությունը փակեց ճանապարհը։ Դրանից հետո ցուցարարները նստացույց հայտարարեցին, բայց ավելի ուշ ոստիկանությունը հարձակվեց նրանց վրա՝ ուժով ցրելով նստացույցը[4][5][6]։
Զարգացումներ և հետևանքներ
խմբագրելԲողոքի ցույցերը 2004 թվականին ավելացան, սակայն իշխանությունն արդյունավետ կերպով զսպում էր դրանք։ Որոշ ժամանակ անց ընդդիմության կողմից բողոքի ուժգնությունը նվազեց, բայց այդ տարիների ցույցերը դարձան նախադրյալ հետագա քաղաքացիական հասարակության ձևավորման և ապագա քաղաքական շարժումների համար:
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Peyotto.com. «ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՀԱՆԴԵ՞Պ». www.aravot.am (անգլերեն). Վերցված է 2024-10-07-ին.
- ↑ «Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելություն». 25 մայիսի 2003թ.
- ↑ «Բաղրամյանի արյունալի դեպքերից 17 տարի անց. ինչպես 2004-ի ապրիլի 13-ին ցրվեց ընդդիմության ցույցը». www.1lurer.am. 2021-04-13. Վերցված է 2024-09-12-ին.
- ↑ «2004 –ի ապրիլի 12 –ը մարտի 1 ի նախերգանքն էր» (տեսանյութ)
- ↑ PARTICIPANTS OF OPPOSITION MEETING IN YEREVAN MADE FOR STATE HEAD'S RESIDENCE TO DEMAND AUTHORITY RETIREMENT
- ↑ Ազատություն (2023-04-15), 2004-ի ապրիլ․ հայաստանյան ևս մի չհաջողված հեղափոխություն | Նորագույն պատմություն, Վերցված է 2024-09-12-ին