Բոնապարտների տուն-թանգարան
Բոնապարտների տուն-թանգարան (ֆր.՝ Maison Bonaparte, կորսիկերեն՝ Casa Buonaparte), Բոնապարտների ընտանիքի հայրենի տունը, Այաչչոյում, Սեն-Շարլ փողոցում, Կորսիկա կղզի[3]։ Տունը գրեթե անընդհատ պատկանել է ընտանիքի անդամներին՝ 1682-1923-ական թվականներին։
Բոնապարտների տուն-թանգարան | |
---|---|
Տեսակ | ազգային թանգարան և թանգարան |
Երկիր | Ֆրանսիա[1] |
Տեղագրություն | Այաչչո[1] |
Վայր | Bonaparte house? |
Հասցե | rue Saint Charles20000 |
Հիմնադրվել է | 1967 |
Այցելուներ | 93 965 մարդ (2019)[2] |
Կայք | musee-maisonbonaparte.fr(ֆր.) |
Պատմություն
խմբագրելՆամոլեոն Բոնապարտի նախապապը՝ Ջուզեպե Բոնապարտը Casa Buonaparte-ում բնակություն է հաստատել 1682 թվականին։
Ի սկզբանե տունը բաժանված էր տարբեր ընտանիքների միջև. երբ Ջուզեպպեն ամուսնացավ Մարի Կոլոննա դի Բոցիի հետ, որին պատկանում էր տան մի մասը, Ջուզեպպեն գնեց տան մնացյալ մասերը։ Տունը ընդարձակվել և վերակառուցվել էր Կարլո Բոնապարտի կողմից, Լենիցիա Ռամոլինոյի հետ ամուսնանալուց հետո։ Ժոզեֆ Բոնապարտից հետո նրանց մնացած երեխաները ծնվել են այս տանը[4]։
Կարլո Բոնապարտի վախճանից հետո՝ 1785 թվականին, ընտանիքը կոնֆլիկտի մեջ մտավ Կորսիկայի ազգայնական ղեկավար Պասկուալ Պաուլիի հետ և ստիպված էր փախչել Ֆրանսիայի մայրցամաքային մասը[5]։ Պաուլիի հետևորդները կողոպտել և այրել են տան մեծ մասը։ Ծովակալ Սամուել Հուդի ժամանումից հետո, բրիտանացի սպաները տեղակայվել են այստեղ որպես պահակա։ Համաձայն լեգենդի, այստեղ կարճատև ժամանակով ապրել է Լոու Հադսոնը, հսկելով Նապոլեոնին Սուրբ Հեղինեի կղզում, սակայն այս մասին հավաստի փաստեր չկան[4]։
1797 թվականին Կորսիկայից բրիտանական զորքի տարհանումից հետո, Բոնապարտների ընտանիքը վերադարձել են Casa Buonaparte և սկսել տան նորոգումը, ֆրանսիական դիրեկտորիայի հատկացրած միջոցներով։
1799 թվականին, Բոնապարտի նորից իշխանության գալու պատճառով, Բոնապարտների ընտանիքը լքում է Կորսիկան, տունը թողնելով Նապոլեոնի ծծմորը՝ Կամիլա Իլարիին (կորսիկերեն՝ Camilla Ilari): Նապոլեոնը ավելի ուշ տունը կտակել է մոր հորեղբորորդուն՝ Անդրե Ռամոլինոյին, ով փոխարենը իր տունն է տվել Կամիլային։ Ավելի ուշ տանը տիրացել են՝ Մարիա-Լուիզա Ավստրիացին, այնուհետև Ժոզեֆ Բոնապարտը։ 1852 թվականին Ժոզեֆի դուստրը՝ Զենաիդան տունը փոխանցել է Նապոլեոն 3-րդին և Եվգենիային: Եվգենյան ընդարձակել և թարմացրել է տունը, Նապոլեոն 1-ի 100-ամյակը նշելու համար։ Հետագայում նա տունը փոխանցել է Վիկտոր Նապոլեոնին, ով իր հերթին տունը նվիրաբերել է Իտալիայի կառավարությանը։ 1967 թվականին տունը վերածվել է ազգային թանգարանի[6]։
Պատկերասրահ
խմբագրել-
Բոնապարտների ընտանեկան տոհմածառը
-
Նապոլեոն Բոնապարտի մահվան դիմակը
-
Կառլո Բուոնապարտի գլուխը
-
Վիկտոր Նապոլեոն Բոնապարտի կիսանդրին, մոտ 1890 թվական
-
Մարիա-Լուիզա Ավստրիացու դիմանկարը
-
Ժոզեֆ Բոնապարտի դիմանկարը
-
Լետիցիա Բոնապարտի կիսանդրին
-
Կարդինալ Ժոզեֆ Ֆեշի դիմանկարը
-
Լետիցիա Բոնապարտի ձեռնոցը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 base Mérimée (ֆր.) — ministère de la Culture, 1978.
- ↑ Ministry of Culture of France Fréquentation des Musées de France — Ministry of Culture of France.
- ↑ «Musées Nationaux Napoléoniens:» (French). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 1-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 4,0 4,1 «The Imperial Route». Fondation Napoléon. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ Schom, Alan (1998). Napoleon Bonaparte: A Life. Harper Perennial. էջեր 11–12. ISBN 0-06-092958-8.
- ↑ «National Museum of the Bonaparte Residence in Corsica». Fondation Napoléon. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոնապարտների տուն-թանգարան» հոդվածին։ |