Բոննի Բեդելիա (անգլ.՝ Bonnie Bedelia, մարտի 25, 1948(1948-03-25)[1] կամ մարտի 25, 1946(1946-03-25)[2], Նյու Յորք շրջան, Նյու Յորք), ամերիկացի դերասանուհի, երկու անգամ ներկայացվել է «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների[4]։

Բոննի Բեդելիա
անգլ.՝ Bonnie Bedelia
Ծնվել էմարտի 25, 1948(1948-03-25)[1] (76 տարեկան) կամ մարտի 25, 1946(1946-03-25)[2] (78 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք
ԿրթությունՊրոֆեսիոնալ երեխաների դպրոց և HB Studio
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Ծնողներհայր՝ Philip Harley Culkin?
Ամուսին(ներ)Michael MacRae?
Պարգևներ և մրցանակներ

Կյանք և կարիերա

խմբագրել

Բոննի Բեդելիան ծնվել է Նյու Յորքում, սցենարիստ և գրող Մերիան Էտել Վագների և հասարակական գործիչ Ֆիլիպ Հարլի Կալկինի ընտանիքում[5]։ Բոննին ունի քույր՝ Կենդիսը և երկու եղբայր, որոնցից մեկը նախկին դերասան Քրիստոֆեր Կալկինն էր։ Քրիստոֆերի կողմից Բոննին դերասաններ Մաքոլեյ, Կիրան և Ռորի Կալկինների հորաքույրն է։

Բոննին ծնվել է իր ընտանիքի համար շատ ծանր ժամանակաշրջանում, երբ նրա հայրը սնանկացել էր։ Երբ նա 14 տարեկան էր, մահանում է նրա մայրը, իսկ դրանից կարճ ժամանակ անց՝ հայրը։

1961 թվականին նա կատարել է նորամուտը «Սեր կյանքի հանդեպ» սերիալում, որտեղ նա նկարահանվել է հետագա վեց տարիների ընթացքում։ 1967 թվականին նա արժանացել է Theatre World Award մրցանակի «Իմ թանկագին Չառլի» բրոդվեյյան բեմադրության մեջ կատարած դերի համար։ 1969 թվականիմ կատարել է նորամուտը մեծ էկրանին «Ուժասպառ ձիերին գնդակահարում են, այդպես չէ՞» ֆիլմով և հետագա տասը տարիների ընթացքում հայտնվել է ավելի քան յոթանասում ֆիլմերում և հեռուստատեսային շոուներում։ 1983 թվականին Բեդելիան արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի կնոջ լավագույն դերակատարում անվանակարգում «Սիրտն ինչպես անիվ» ֆիլմում կատարած դերի համար։ Նա խաղացել է Ջոն Մայքլի (Բրյուս Ուիլիս) կնոջ դերը «Պինդ ընկույզ» ֆիլմում և «Պինդ ընկույզ 2» սիքվելում։ Բացի դրանից, նա 1990 թվականին նկարահանվել է Հարիսոն Ֆորդի հետ «Անմեղության կանխավարկած» ֆիլմում։ «Փենսիլվանիայի արքայազնը» ֆիլմում կատարած դերի համար նա արժանացել է «Անկախ ոգի» մրցանակի։ Ինչպես նաև նկարահանվել է Սթիվեն Քինգի երկու ֆիլմերում՝ «Սալեմական վամպիր» 1979 թվականին և «Պետքական իրեր» 1993 թվականին։

2001-2004 թվականներին Բեդելինան խաղացել է գլխավոր դեր «Կանանց բրիգադ» սերիալում։ 2010-2015 թվականներին Բեդելիան կատարել է մեծ ընտանիքի գլխավոր կնոջ դերը «Ծնողներ» սերիալում։

Ֆիլմագրություն

խմբագրել
  • 1969 – Թիթեռները քամու դեմ / The Gypsy Moths
  • 1969 – Ուժասպառ ձիերին գնդակահարում են, ճիշտ չէ՞ /' 'They Shoot Horses, Don’t They?
  • 1970 – Սիրեկանը և այլ անծանոթներ / Lovers and other strangers
  • 1978 – Մեծ դավադրություն / The Big Fix
  • 1979 – Սալեմական վամպիրներ / Salem’s Lot
  • 1983 – Սիրտ ինչպես անիվ / Heart Like a Wheel
  • 1986 – Կապույտ մանուշակներ / Violets Are Blue
  • 1986 – Տղան, որը կարողանում էր թռչել / The Boy Who Could Fly
  • 1988 – Փենսիլվանիայի արքայազնը / The Prince Of Pennsylvania
  • 1988 – Պինդ ընկույզ / Die Hard
  • 1989 – Հաստլիկը և փոքրիկը / Fat Man And Little Boy
  • 1990 – Պինդ ընկույզ 2 / Die Hard 2
  • 1990 – Անմեղության կանխավարկած / Presumed Innocent
  • 1993 – Պետքական իրեր / Needful Things
  • 1994 – Լռություն / Speechless
  • 1996 – Նրա շքեղ սիրավեպը / Her Costly Affair
  • 1999 – Որտեղ պատահի, միայն ոչ այստեղ / Anywhere but Here
  • 1999 – Գլորիա / Gloria
  • 2001–2004 – Կանանց բրիգադ / The Division
  • 2010–2015 – Ծնողները/ Parenthood

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  3. http://www.theatreworldawards.org/past-recipients.html
  4. «Awards for Bonnie Bedelia». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 10-ին.
  5. «Bonnie Bedelia Biography (1952?-)». FilmReference.com. NetIndustries, LLC. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 11-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոննի Բեդելիա» հոդվածին։