Բոսնիա և Հերցեգովինայի ազգային թանգարան
Բոսնիա և Հերցեգովինայի ազգային թանգարան (բոս․՝ Zemaljski muzej Bosne i Hercegovine), թանգարան Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյի կենտրոնում։
Բոսնիա և Հերցեգովինայի ազգային թանգարան | |
---|---|
Տեսակ | ազգային թանգարան և թանգարան |
Երկիր | Բոսնիա և Հերցեգովինա[1] |
Տեղագրություն | Ցենտար |
Հասցե | Ulica Zmaja od Bosne 3 |
Հիմնադրվել է | 1850 |
Կայք | zemaljskimuzej.ba(բոսն.) |
Հիմնադրվել է 1888 թվականին, իսկ ստեղծման գաղափարը ծագել է 1850-ական թվականներին։ 1913 թվականին չեխ ճարտարապետ Կարել Պարժիկի նախագծով կառուցվել է թանգարանի ներկայիս շենքը։ Այն սիմետրիկ չորս տաղավարներից բաղկացած շինություն է, որի ճակատամասը իտալական վերածննդի ոճով է։ Չորս տաղավարներում տեղակայված են հնագիտական, ժողովրդագրական, բնագիտական բաժիններ ու գրադարան։
Բոսնիական պատերազմի ժամանակ խիստ ավերածությունների պատճառով թանգարանը մի քանի տարով փակվել էր, այնուհետև վերաբացվել։
Թանգարանը մշակութային ու գիտական հաստատություն է, որն ընդգրկում է բազմազան ոլորտներ` հնագիտություն, արվեստագիտություն, ժողովրդագրություն, աշխարհագրություն, պատմություն և բնական գիտություններ։ Թանգարանում պահվում է Սարաևոյի Ագադան, որը նկարազարդ ձեռագիր է` սեֆարդյան հրեաների հնագույն փաստաթուղթը։ Այն հրեական ագադա (աղոթագիրք) է, հրատարակվել է 1350 թվականին։
Թանգարանն ունի գրադարան, որում պահվում է մոտ 162.000 գիրք[2]։
2012 թվականի հոկտեմբերի 4-ին թանգարանը փակվել է ֆինանսական խնդիրների պատճառով[3]։ 2015 թվականին վերաբացվել է։
Պատմություն
խմբագրելԹանգարանի ստեղծում
խմբագրելԹանգարանը մշակութային, գիտական հաստատություն է։ Չնայած այն նախատեսված է եղել ստեղծել դեռևս 1850 թվականին օսմանցիների կողմից, որոնք այդ ժամանակ իշխել են Սարաևոյում, նախագիծն իրականություն է դարձել միայն Ավստրո-Հունգարիայի տիրապետության շրջանում, որը 1878 թվականին թուրքերից գրավել էր ներկայիս Բեսնիայի և Հերցեգովինայի տարածքները[4]։
1888-1913
խմբագրելԱվստրո-Հունգարիայի վարած քաղաքականության նպատակներից մեկը գրագիտության մակարդակի բարձրացումն ու եվրոպական կրթական ստանդարտին համապատասխանելն էր։ Նրանց ղեկավարությամբ 1888 թվականի փետրվարի 1-ին ձևավորվել է Թանգարանային միությունը, որը հետագայում վերածվել է թանգարանի։ Թանգարանի առաջին տնօրենը եղել է Կոստա Հյորմանը` Ավստրո-Հունգարիայի կառավարության խորհրդականը։ Նրա ղեկավարությամբ թանգարանային հավաքածուն, հատկապես բնագիտության ու հնագիտության բաժինը հարստացել է։ 20-ական թվականների սկզբին թանգարանի հավաքածուն արդեն դժվարությամբ էր տեղավորվում նախկին շինության մեջ։ 1908 թվականին սկսվել է նոր շենքի շինարարությունը հավաքածուն ամբողջությամբ տեղավորելու համար։ Նոր շենքի կառուցումն ավարտվել է 1913 թվականին, և թանգարանը պաշտոնապես բացվել է նույն թվականի հոկտեմբերի 4-ին։ Այդ ընթացքում թանգարանը ֆինանսավորվել է կրթության ու մշակույթի բաժանմունքի կողմից, ինչպես նաև անհատական նվիրատվությունների, բարեգործական միջոցառումների շնորհիվ, որոնք կազմակերպել է Թանգարանային միությունը[4]։
1913-1991
խմբագրել1913 թվականին նոր շենքում թանգարանի գործելուց հետո պատմությանը, աշխարհագրությանը, հնագիտությանը (ախապատմական, անտիկ, միջնադարյան), ազգագրությանը, արվեստի պատմությանը, ինչ-որ չափով նաև լեզվին, գրականությանը, վիճակագրությանը և գրադարանավարությանը նվիրված հավաքածուները տեղաբաշխվել են չորս մասնաբաժիններում` հնագիտություն, ազգագրություն, բնագիտություն և գրադարան։
1914 թվականին սկսվել է Առաջին համաշխարհային պատերազմը, և թանգարանը դադարեցրել է իր գործունեությունը։ Պատերազմի ավարտից հետո` 1918 թվականին, որին հաջորդել է հարավային սլավոնների առաջին միությունը, թանգարանը վերսկսել է իր գործունեությունը սերբերի, խորվաթների ու սլովենների թագավորության վարչակարգի ներքո, որը հետագայում հայտնի դարձավ Հարավսլավիա անունով։ Երկու պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում Բոսնիայում ու Հերցեգովինայում մշակույթին քիչ ուշադրություն է հատկացվել, և Ազգային թանգարանի ֆինանսավորումը պակասել է[5]։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սոցիալիստական Հարավսլավիայում Ազգային թանգարանը դանդաղոերն զարգացել է մինչև 1960-ական թվականների սկիզբը, ինչից հետո սոցիալիստական կառավարությունը հայտարարել է, որ մշակույթը առանձնահատուկ դեր ունի հասարակության համար։ Դրանից հետո Ազգային թանգարանի համար բարենպաստ ժամանակներ են սկսվել. կազմակերպվել են բազմաթիվ ցուցահանդեսներ, սկզբնավորվել է հրատարակչական գործունեություն[6]։
Այս շրջանում թանգարանի բնագիտական բաժանմունքը էական ներդրում է ունեցել «Գիտությունը երիտասարդների համար» շարժման գործում, որը Բոսնիա և Հերցեգովինայի երիտասարդ հետազոտողների միավորումն էր։
1992-1995
խմբագրելԲոսնիական պատերազմի սկսվելուց հետո 1992-1995 թվականներին թանգարանի գործունեության ակտիվ շրջանն ավարտվում է. թանգարանի շինությունը վնասվում է։ Հրետանային արկերը ընկնում են տանիքին, մոտ 300 պատուհան ջարդվում է, թանգարանի շատ պատեր գրեթե ոչնչացվում են։ Թանգարանային նմուշները և արխիվները, որոնք հնարավոր չէին թաքցնել, ենթարկվում են վնասաբեր տարրերի ազդեցությանը։ Թանգարանի այդ ժամանակվա տնօրեն Ռիզո Սիյարին մահացել է հերթական արկի պայթյունից 1993 թվականի դեկտեմբերի 10-ին, երբ փորձել է պլաստիկե թաղանթով փակել թանգարանի պատերի անցքերը[7]։
1995 թվականից հետո
խմբագրելՊատերազմի ավարտից հետո թանգարանը բազմաթիվ նվիրատվությունների, ներդրումների շնորհիվ վերսկսել է իր գործունեությունը։ Դրամական միջոցներ են տրամադրել Մշակույթի պահպանության ինստիտուտը, Բոսնիա և Հերցեգովինայի պատմական ու բնության ժառանգության ֆոնդը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, կրթության դաշնային նախարարությունը, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունները, Սարաևոյի պլանավորման ու կառուցման ինստիտուտը, Սարաևոյի խաղաղության միջազգային կենտրոնը, շվեյցարական թանգարանները, Շվեյցարիայի ազգային թանգարանը (Ցյուրիխ), Օսլոյի Norks Folkesmuseum թանգարանը, Շվեդական մշակույթի ֆոնդը, Պատմության թանգարանը, Ազգագրության թանգարանը, Իսլամական արվեստի թանգարանը և բազում այլ թանգարաններ[8][9][10]։
2012 թվականի հոկտեմբերի 4-ին Բոսնիա և Հերցեգովինայի ազգային թանգարանը փակվել է[11]։ Որպես հիմնական պատճառ մատնանշվել են ֆինանսական խնդիրները, չնայած դրան նպաստել են քաղաքական ու մշակութային խնդիրները[12]։ Թանգարանի փակման դեմ ուղղված ցույցեր ու բողոքի գործողություններ են տեղի ունեցել, ակտիվիստները պահանջել են գործարկել թանգարանը[11]։
Թանգարանը վերաբացվել է 2015 թվականի սեպտեմբերին` մեծ մասամբ շնորհիվ ԱՄՆ-ի դեսպանության նվիրատվության։
Բաժիններ
խմբագրելՀնագիտության բաժին
խմբագրելՀնագիտության բաժինը ներառում է նախնադարյան հասարակության, հին պատմության, միջնադարյան պատմության, փաստաթղթերի ու լաբորատորիայի բաժանմունքները։ Հնագիտական հավաքածուի նմուշները արձանագրում են Բոսնիա և Հերցեգովինայի տարածքում մարդկային կյանքի գործունեության բոլոր կողմերը վաղ քարե դարից մինչև ուշ միջնադար։ Ցուցանմուշները հավաքվել են պեղումների ժամանակ, որոշ նմուշներ էլ ձեռք են բերվել փոխանակման, նվիրատվության ու գնման միջոցով[13]։
Բնագիտության բաժին
խմբագրելԲնագիտության բաժինը ներկայացնում է երկրի աշխարհագրությունը, կենդանական ու բուսական աշխարհը։ Այն ներառում է մոտ երկու միլիոն տարբեր նմուշներ, որոնք ձեռք են բերվել դաշտային հետազոտությունների, պեղումների, ինչպես նաև փոխանակման, նվիրատվության ու գնման միջոցով։ Բաժինը բաղկացած է աշխարհագրության, կենդանաբանության ու բուսաբանության ենթաբաժանմունքներից[14]։
Ազգագրության բաժին
խմբագրելԱզգագրության բաժինը պատասխանատու է Բոսնիայի ու Հերցեգովինայի ժողովուրդների մշակույթների սոցիալական, հոգևոր, նյութական արժեքների պահպանության, ցուցադրության ու ուսումնասիրության համար։ Ազգագրական հավաքածուի նմուշների հավաքագրումը սկսվել է թանգարանի հիմնումից հետո ազգագրական արժեքավոր մի քանի նմուշների գնման միջոցով, ինչպիսիք էին որոշ տարազներ։ Բաժինը զբաղվում է թանգարանագիտական աշխատանքներով, գիտահետազոտական ու դաստիարակչական գործունեությամբ[15]։
Գրադարան
խմբագրելԱզգային թանգարանի գրադարանը հիմնադրվել է 1888 թվականին որպես Բոսնիա և Հերցեգովինայի գիտական առաջին գրադարան։ Այն ներառում է շուրջ 250.00 հրատարակություն (գիրք, թերթ, ամսագիր), որոնք առնչվում են հնագիտությանը, պատմությանը, բանահյուսությանը, բուսաբանությանը, կենդանաբանությանը, թանգարանագիտությանը։ Գրադարանը իրականացնում է հրատարակումների փոխանակում շուրջ 341 հաստատությունների հետ[16]։
Թանգարանի «Բանբեր»
խմբագրել«Բոսնիա և Հերցեգովինայի ազգային թանգարանի բանբերը» (անգլ.՝ Glasnik Zemaljskog Muzeja Bosne i Hercegovine) երկրի գիտամեթոդական հնագույն ամսագիրն է։ Նրա առաջին համարը լույս է տեսել 1889 թվականի հունվարին։ «Բանբերը» լույս է տեսնում եռամսյակը մեկ։ Նրա առաջին խմբագիրը եղել է Կոստա Հյորմանը։
Հատուկ ցուցանմուշներ
խմբագրելՍարաևոյի Ագադան (աղոթագիրք) հրեական 600-ամյա հնություն ունեցող ձեռագիր է, Բոսնիայի ամենից արժեքավոր ցուցանմուշներից մեկը։ Այն պահվում է լավ պաշտպանված ցուցապակու տակ[17]։ Ձեռագիրը հորթի սպիտակ կաշվից է, այն պատրաստվել է Իսպանիայի երբեմնի ծաղկուն հրեական համայնքի ջանքերով։ Ձեռագրում ներկայացված են աշխարհի արարման իրադարձություններից մինչև հրեաների դուրսբերումը Եգիպտոսից ու Մովսեսի մահը։ Ձեռագիրը գնահատվում է 700 միլիոն դոլար[18]. Он оценивается в сумму более 700 миллионов долларов[17]:
Պատկերասրահ
խմբագրել-
Ծխամորճ Պրնյավորի սեպիոլիտից
-
Բյուրեղներ
-
Թիթեռների հավաքածու
-
Բոսնիայի արքաների զինանշան
-
Թանգարանի ինտերիեր
-
Կաշվի մշակման ավանդական շինություն Վիսոկոյում
-
Տապանաքարեր (ստեչկի)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ GeoNames — 2005.
- ↑ Bosnia and Herzegovina — Libraries and museums
- ↑ Bosnia’s National Museum Shuts Down
- ↑ 4,0 4,1 «Establishment of the Museum». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «Development of the Museum». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ «Publishing Activity: National Museum of Bosnia and Herzegovina». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 30-ին.
- ↑ Riedlmayer, András (1995 թ․ հուլիս). «Erasing the Past: The Destruction of Libraries and Archives in Bosnia - Herzegovina» (PDF). Middle East Studies Association: Bulletin. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 17-ին.
- ↑ «Federal Ministry of Education, Science, Culture and Sport of Bosnia and Herzegovina». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «International Peace Center in Sarajevo». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «The Swedish Foundation: Cultural Heritage without Borders».
- ↑ 11,0 11,1 «Bosnia's National Museum closes after 124 years». Yahoo! Finance. 2012 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2013 թ․ մարտի 12-ին.
- ↑ «Bosnia's National Museum is latest victim of political funding crisis». The Guardian. 2012 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2013 թ․ մարտի 12-ին.
- ↑ «Archaeology Department». National Museum of Bosnia and Herzegovina. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 12-ին.
- ↑ «Natural History Department». National Museum of Bosnia and Herzegovina. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 12-ին.
- ↑ «Ethnology Department». The National Museum of Bosnia and Herzegovinia. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 12-ին.
- ↑ «Library of the National Museum of BiH». The National Museum of Bosnia and Herzegovinia. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 12-ին.
- ↑ 17,0 17,1 «Bosnia's National Museum Shuts Its Doors, A Victim Of Dayton's Legacy». Radio Free Europe. 2012 թ․ մարտի 10. Վերցված է 2013 թ․ մարտի 13-ին.
- ↑ Cerkez, Aida (2013 թ․ փետրվարի 13). «Sarajevo Haggadah: Bosnia's Prized Jewish Manuscript Won't Show In NYC». Huffington Post. Վերցված է 2013 թ․ մարտի 13-ին.
Հրապարակումներ
խմբագրել- «Zbornik srednjovjekovnih natpisa Bosne i Hercegovine» I (1962), II (1964), III (1964), IV (1970)
- Sergejevski, D.: «Bazilika u Dabravini» (1956)
- Benac, A. & Čović, B.: «Glasinac» I (1956), II (1957)
- Pašalić, E.: «Antička naselja i komunikacije u BiH» (1960)
- Čulić, Z. : «Narodne nošnje u BiH» (1963)
- Buturović, Đ.: «Narodne pjesme Muslimana u BiH» (1966)
- Vuković, T. & Ivanović, B.: «Slatkovodne ribe Jugoslavije» (1971)
- Đurović, E, Vuković, T. & Pocrnjić, Z. : «Vodozemci BiH» (1979)
- Šilić, Č.: «Monografija rodova Satureja L, Calamintha Miller, Micromeria Bentham, Acinos Miller i Clinopodium L. u flori Jugoslavije» (1979)
- Trubelja, F. & Barić, LJ. : «Minerali BiH» Vol. I, Silikati (1979)
- Čović, B.: «Pod kod BugojnA. Naselje bronzanog i željeznog doba u centralnoj Bosni» I: Rano bronzano dobA. (1991)
- Mediaeval tombstones of Bosnia and Herzegovina,
- «Radimlja», (1950) Benac, A.
- «Široki Brijeg», (1952) Benac A.
- Sergejevski, D. «Ludmer», (1952)
- Vego, M. «Ljubuški», (1954)
- «Anali Zemaljskog Muzeja Bosne i Hercegovine u Sarajevu» (1961, 1938—1962, 1963, 1964, 1966)
- «Spomenica stogodišnjice rada Zemaljskog muzeja BiH 1888—1988» (1988)
- Proceedings of the Scientific Conference «Minerali, stijene, izumrli i živi svijet BiH» (1988)
- International Symposium «Bosna i Hercegovina u tokovima istorijskih i kulturnih kretanja u jugoistočnoj Evropi» (1988).
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոսնիա և Հերցեգովինայի ազգային թանգարան» հոդվածին։ |