Բորգունդի ստավկիրկա
Բորգունդի ստավկիրկա (նորվ.՝ Borgund stavkirke), ամենահին պահպանված հիմնակմախքային եկեղեցիներից մեկը Նորվեգիայում, որն իրենից ներկայացնում է ստավկիրկա։ Եկեղեցին գտնվում է Սոգն օգ Ֆյուրանե կոմսությունում։ Ամբողջ Նորվեգիայի տարածքում կառուցվել են թվով 1500 ստավկիրկաներ, սակայն մինչև մեր օրերը հասել են դրանցից ընդամենը քսանութը։
Բորգունդի ստավկիրկա նորվ.՝ Borgund stavkirke | |
---|---|
Բորգունդի ստավկիրկան հունիսին | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | մշակութային արժեք և հիմնակմախքային եկեղեցի |
Երկիր | Նորվեգիա |
Տեղագրություն | Լերդալ |
Դավանանք | Նորվեգիայի եկեղեցի |
Թեմ | Diocese of Bjørgvin? |
Հիմնական ամսաթվերը | 12-րդ դար |
Ներկա վիճակ | թանգարան |
Ժառանգության կարգավիճակ | Նորվեգիայի պատմական ժառանգության վայր |
Անվանված | Անդրեաս առաքյալ |
Ճարտարապետական տիպ | Հիմնակմախքային միանավ եկեղեցի |
Ճարտարապետական ոճ | ստավկիրկա |
Հիմնադրված | 1150 |
Առաջին հիշատակում | 1180 |
Շինանյութ | հացենու փայտ |
Borgund stavkirke Վիքիպահեստում | |
stavechurch.com/en/borgund/ |
Շինարարության տեխնոլոգիան և կրոնական տեսանկյուն
խմբագրելԲորգունդի ստավկիրկան կառուցվել է 1150-1180 թվականներն ընկած ժամանակահատվածում[1][2]։ Եկեղեցին նվիրված է Անդրեաս առաքյալին։ Որպես շինանյութ օգտագործվել է մասնավորապես հացենու փայտ, որը, ըստ գերմանասկանդինավյան դիցաբանության, համարվում է սրբազան ծառ։ Ըստ լեգենդի այդ ծառը Իգգդրասիլ է, որը միմյանց հետ է կապել Ասգրադը՝ երկինքը և մեռյալների թագավորությունը՝ Հելը։ Եկեղեցու խորալի՝ վերին ճեմասրահի ինտերիերը կառուցված է անդրեասյան խաչի տեսքով, այն է, անկյունագծային խաչ։ Եկեղեցու ամենակարևոր տարրերից է համարվում է վիշապների պատկեաքանդակները տանիքի անկյուններում։ Այդպիսով հին շինարարները համատեղել են հեթանոսական տարրերը և նոր քրիստոնեությունը։ Ուշադիր դիտելու դեպքում, եկեղեցու արևմտյան դռների վրա, երկաթյա բռնակների շուրջը պատկերված են օձերի գլուխներ, որոնք ունեն չարխափան ազդեցություն և միտված են պահպանելու եկեղեցին թշնամիներից։
Հետաքրքիր ճարտարապետական լուծումներ հայտնաբերվեցին, երբ հետազոտական աշխատանքներ էին տարվում Բորգունդի ստավկիրկայում։ Կիսակամարները, որոնք խորալների վրա են ձևավորվել, կառուցվել են ծառերի արմատային հատվածներից, որպեսզի դիմակայեն հսկայական ծանրությունը։ Մետաղական ոչ մի դետալներ եկեղեցու շինարարության ժամանակ չեն օգտագործվել։ Ընդհանուր առմամբ, Բորգունդի եկեղեցու վրա օգտագործվել են 2 հազարից ավելի փայտյա դետալներ։ Ամուր հիմնակմախքը հավաքվել է գետնի վրա և հետո նոր է վերև բարձրացվել ուղղահայաց դիրքով ամուր ու երկար ձողանների միջոցով։
Նախկինում եկեղեցու ինտերիերի և ճակատի դեկորները շատ պայծառ երանգավորում ունեին։ Դրանք ներկապատ էին, որոնց մնացորդները դեռևս այսօր պահպանվել են։ 20-րդ դարի կեսերին Բորգունդի ստավկիրկան ենթարկվել է կոնսերվացման, որի հետևանքով խիստ կերպով սևացել է։
Բորգունդի ստավկիրկայի յուրօրինակությունն այն է, որ այն պահպանվել է ցայսօր առանց որևէ մի փոփոխությունների՝ ո՛չ տեխնիկական բնույթի, ո՛չ ինտերիերային (բացառություն են կազմում թերևս միայն գույները, որոնք խամրել են տարիների ու դարերի ընթացքում)։
Բորգունդի ճարտարապետական համալիր
խմբագրելԲացի 12-րդ դարի հիմնակմախքային եկեղեցուց, համալիրի մեջ ներառված են նաև.
- Նոր եկեղեցին՝ կառուցված 1868 թվականին նույն ճարտարապետական լուծումներով, ինչպես որ հինը։ Դրա վրա պահպանվում է հին եկեղեցու միջնադարյան զանգերից մեկը։
- Զանգակատուն՝ կառուցվել է 12-րդ դարում (հին շինությունից պահպանվել է միայն վերին ճաղաշարը, մնացած բոլորը վերականգնվել է նույնությամբ 20-րդ դարում։
- Գյուղական գերեզմանատուն
Բորգունդի ստավկիրկա և Նորվեգիայի պատմություն
խմբագրելՀիմնակմախքային կառուցվածք ունոցող շատ եկեղեցիներ Նորվեգիայում կառուցվել են հընթացս 1130 թվականից մինչև 1350 թվականների։ Այդ ժամանակ Եվրոպայում մոլեգնում էր սև մահը՝ ժանտախտը։ Այն գրեթե ամբողջությամբ դադարեցնում էր շինարարական աշխատանքները։ Բորգունդի ստավկիրկան կառուցվել է առավել հին եկեղեցու տեղում։ Այդ հին եկեղեցու որոշ հատվածներ հայտնաբերվել են եկեղեցու հատակի տակից դեռևս 12-րդ դարում։ Բորգունդի ստավկիրկայի շինարարությունն ընթացել է այն ժամանակ, երբ կաթոլիկ Նորվեգիան դարձավ ինքնուրույն եկեղեցով տարածաշրջան, որը ենթարկվում էր Վատիկանին։ Այս եկեղեցու ճակատագիրը կապված է միջնադարյան հեղհեղուկ դարաշրջանի հետ։ Բորգունդով էր անցնում կոնունգի ճանապարհը։ Այդ ժամանակ եկեղեցին ամենայն հավանականությամբ արդեն կառուցված էր, քանի որ կից գերեզմանատանը գտնվել են թաղված զինվորների մնացորդներ, որոնք զոհ էին գնացել 1177-1184 թվականներին տեղի ունեցող քաղաքացիական պատերազմի ժամանակ։ 1877 թվականին Բորգունդի ստավկիրկան գնվեց Նորվեգիայի հին հուշարձանների պաշտպանության վարչությունը։
Գրականություն
խմբագրել- Поляков Е. Н., Рачковский П. Ю. Дом с драконами: история и мифы // Сибирская старина: Краеведческий альманах. — Томск: ТРФ им. П. И. Макушина, 1999. — № 16 (21).
- Прайс У. Архитектура в дереве / Пер. с англ. — М.: БММ, 2006.
- Сага о Сверрире. — М.: Наука, 1988. — (Литературные памятники.)
- Ставкирка Боргунд: Церковь, которая выжила. — Экскурсионный буклет / Текст Мари Колландсруд / Fortidsminneforeningen, 2009.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Sivilarkitekt, Dr. ing. Ola Storsletten – «En arv i tre», s. 182, ISBN 82-03-22006-1.
- ↑ Sivilarkitekt, Dr. ing. Jørgen H. Jensenius – Borgund stavkirke (stavkirke.org) Արխիվացված 2007-09-26 Wayback Machine
Արտաքին հղումներ
խմբագրել- Borgund stavkirke i Stavkirke.info
- Borgund stavkirke i Fortidsminneforeningen Արխիվացված 2006-08-23 Wayback Machine
- Miljøstatus i Norge: Borgund stavkyrkje(չաշխատող հղում)
- Nrk.no. Fylkesleksikon
- Fortidsminneforeningas stavkirkesider (det er også engelske og tyske sider)
- Dendrochronology
- stavborgund Արխիվացված 2006-01-06 Wayback Machine
- Replica in Rapid City
- Borgund stavkirke Kirkesøk
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորգունդի ստավկիրկա» հոդվածին։ |