Բորիս Մեհրաբյան
Բորիս Հակոբի Մեհրաբյան (Մեհրաբով), (1870, Մանգլիս - 1936, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ։
Բորիս Մեհրաբյան | |
---|---|
Ի ծնե | Բորիս Մեհրաբյան |
Ծնվել է | 1870 |
Ծննդավայր | Մանգլիս |
Մահացել է | 1936 |
Վախճանի վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Ճյուղ(եր) | ճարտարապետություն |
Գործունեություն | ճարտարապետ |
Կենսագրություն
խմբագրելԲորիս Մեհրաբյանը ծնվել է 1870 թվականի մայիսի 29-ին հոգևորականի ընտանիքում[1]։
Ծննդավայրի վերաբերյալ կա երկու տարբերակ․ դա եղել է կամ Ղուշչի գյուղը՝ այժմ Վրաստանի Ծալկայի շրջանում[2] կամ Մանգլիս հանգստավայրը՝ Թիֆլիսից 60 կմ հեռու[1]։
Նախնական կրթությունը ստացել է Թիֆլիսում։ Այնուհետև կա վարկած, որ մեկնել է Պետերբուրգ բարձրագույն կրթություն ստանալու, սակայն ոչ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի, ոչ Քաղաքացիական ճարտարագետների ինստիտուտի արխիվներում նրա անունը չկա։ Էդմոն Տիգրանյանը եզրակացնում է, որ հավանական է՝ նա ուսումը ստացել է Ռիգայի պոլիտեխնիկական ինստիտուտում[1]։ 1890 թվականին ավարտել է Թիֆլիսի հաղորդակցման ուղիների տեխնիկական ուսումնարանը[3]։
1905 թվականին տեղափոխվել է Երևան ու Քաղաքային վարչության շինարարական բաժնում անցել է աշխատանքի՝ որպես քաղաքային տեխնիկ, որը ըստ էության Երևանի գլխավոր ճարտարապետի նախատիպն է։ 1906-1911 թվականներին գծել է Երևանի մինչ այդ գոյություն ունեցած ամենամանրամասն քարտեզը։
Մեհրաբյանը իր գործունեության ընթացքում բազմաթիվ շենքերի հեղինակ է դարձել։ Ոճով ավելի շատ ձգտել է ռուսական կլասսիցիզմին[1]։
Նախագծեր
խմբագրել- 1906-1911 - Երևանի գլխավոր հատակագիծ
- 19-20 դդ. - Բաբաևների բնակելի տուն (այժմ՝ Ագաթանգեղոսի փողոց 3)
- 20 դ․ սկիզբ - Հովհաննես Գրիգորյան բնակելի տուն (Փավստոս Բուզանդի 2)[4]
- 1908 - Ոստիկանության բաժանմունք (Խորենացու 22)
- 1909-1911 - Լիմոնադի գործարանի շենք (Նալբանդյան փող. 20ա)
- 1909-1914 - Գաբրիել Գաբրիելյանցի բնակելի տուն (Աբովյան 1/4)
- 1915 - Բժիշկ Հովհաննիսյանի տուն և հիվանդանոց (Աբովյան 3)
- 1920 - Թիֆլիսի առևտրական բանկ (Նալբանդյան փող. 2)
- Տաճարային հրապարակ (չի պահպանվել, այժմ՝ Շահումյան հրապարակ)
- Քաղաքային դումա (Խորենացու 16)
- Տեր-Իսահակյանի բնակելի տուն (Պուշկինի 23)
- Անդրեասյանի բնակելի տուն (Արամի 23)
- Ենգիբարյանի բնակելի տուն (Փավստոս Բուզանդի 4)
Վերակառուցել է
խմբագրել- Քաղաքային ակումբը (Ջանփոլադյանի թատրոն, այժմ՝ «Սպայի տուն»)
Պատկերասրահ
խմբագրել-
Բաբաևների բնակելի տուն (այժմ՝ Ագաթանգեղոսի փողոց 3)
-
Բժիշկ Հովհաննիսյանի տուն և հիվանդանոց (այժմ՝ ԱՕԿՍ-ի շենք)
Տես նաև
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- ՄեդիաՄաքս, «ԱՕԿՍ-ի շենք»` կենդանի պատմություն։ 11 Հունիս 2012
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Տիգրանյան, Էդմոնդ (2000). Հայ ճարտարապետների գործունեությունը Անդրկովկասում. Երևան: Ոսկան Երևանցի. էջեր 242–243. ISBN 99930-0-001-2.
{{cite book}}
: Check|isbn=
value: checksum (օգնություն) - ↑ «Մեհրաբյան Բորիս | armeniaculture.am». www.armin.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին.
- ↑ ««ԱՕԿՍ-ի շենք»` կենդանի պատմություն». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր (armenianmonuments.org), Շրջայց Երևանով, Բեհբութովսկայա (Փավստոս Բուզանդի փողոց(չաշխատող հղում)