Բորիս Նեմցով
Բորիս Եֆիմովիչ Նեմցով (անգլ.՝ Борис Ефимович Немцов, հոկտեմբերի 9, 1959, Սոչի, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ — փետրվարի 27, 2015[10], Մոսկվա, Ռուսաստան), ռուս քաղաքական և պետական գործիչ, Յարոսլավլի տարածքային դումայի պատգամավոր, «Սոլիդարնոստ» միավորման ղեկավարներից, «РПР-ПАРНАС» կուսակցության համանախագահ, Ռուսաստանյան ընդդիմության համակարգող խորհրդի անդամ։ 1997—1998 թթ.՝ ՌԴ կառավարության առաջին տեղակալ։ Եղել է Պետդումայի նախագահի տեղակալ, բազմիցս ընտրվել է պատգամավոր և սենատոր։
Բորիս Եֆիմի Նեմցով Борис Ефимович Немцов | |||
Բորիս Նեմցովը «Սոլիդարնոստ» շարժման մոսկովյան կոնֆերանսին, 2008 թվականի նոյեմբեր | |||
| |||
---|---|---|---|
2012 հունիսի 16 - 2015 փետրվարի 27 | |||
Կուսակցություն՝ | Ժողովրդական ազատության կուսակցություն (ռուս.՝ Партия народной свободы «За Россию без произвола и коррупции», Սոլիդարնոստ շարժում | ||
Կրթություն՝ | Faculty of Radiophysics, Nizhny Novgorod State University? | ||
Գիտական աստիճան՝ | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, ֆիզիկոս, պետական գործիչ և Պետական Դումայի անդամ | ||
Դավանանք | Ուղղափառություն[1] | ||
Ծննդյան օր | 1959 հոկտեմբերի 9 | ||
Ծննդավայր | Սոչի, Կրասնոդարի շրջան, Ռուսաստանի ԽՍՖՀ, ԽՍՀՄ | ||
Վախճանի օր | փետրվարի 28, 2015 (տարիքը 55) | ||
Վախճանի վայր | Մոսկվա, ՌԴ | ||
Թաղված | Տրոեկուրովյան գերեզմանատուն[2][3] | ||
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան | ||
Հայր | Եֆիմ Դավիդի Նեմցով (1928—1988) | ||
Մայր | Դինա Յակովի Էյդման (ծ․ 1928 մարտի 26) | ||
Ամուսին | Ռաիսա Ահմետի Նեմցովա | ||
Զավակներ | Ժաննա, Անտոն, Դինա, Սոֆյա | ||
Կայք՝ | nemtsov.ru | ||
Ինքնագիր | |||
Պարգևներ | |||
Բորիս Նեմցովի ձայնի ձայնագրություն | |
1991—1997 թթ. եղել է Նիժեգորոդյան տարածաշրջանի առաջին նահանգապետ, եղել է ՌԴ վառելիքի և էներգետիկայի նախարար։ 1997—1998 թթ.՝ ՌԴ Անվտանգության խորհրդի անդամ։
Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու։
Սպանությունը
խմբագրել2015 թվականի փետրվարի 28-ի երեկոյան 23։ 40–ին[11] Նեմցովին սպանել են Մոսկվայի կենտրոնում՝ Նոր Զամոսկվորեցի կամրջի վրա։ Նրա ուղղությամբ արձակվել է 6 կրակոց (որոշ նախնական տվյալներով առնվազն 7), որից դիպել է 4–ը, մեջքից։ Ըստ նախնական տվյալների կրակողները եղել են Ֆորդ մակնիշի[12] սպիտակ ավտոմեքենայով[13][14]։ Առանց պետհամարանիշների ավտոմեքենան դանդաղ մոտեցել է Նեմցովին, ով այդ ժամանակ զբոսնելիս է եղել ընկերուհու՝ ուկրաինական մոդել Աննա Դուրիցկայայի հետ։ Զույգը Վասիլի Երանելու տաճարի կողմից քայլելով հասել է Մոսկվա գետի կամրջի մոտ։ Մեքենայից դուրս եկած անհայտ տղամարդը մոտեցել է զույգին ու կրակ արձակել, այնուհետև հեռացել նույն ավտոմեքենայով[12]։
Սպանությունը տեղի է ունեցել «Գարուն» խորագիրը կրող ցույցի նախօրեին։ Դրա փոխարեն քաղաքային իշխանությունները թույլատրել են անցկացնել սգո երթ[11]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Немцов Борис Ефимович». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ Немцова похоронили на Троекуровском кладбище Москвы (ֆր.) — 2015.
- ↑ Сообщество Викимедиа Борис Немцов похоронен на Троекуровском кладбище (ռուս.) // Russian Wikinews — 2005.
- ↑ http://graph.document.kremlin.ru/page.aspx?1142383
- ↑ http://severleg.cwx.ru/?tag=boris-nemcov
- ↑ https://web.archive.org/web/20140808044054/http://www.president.gov.ua/ru/documents/4873.html
- ↑ http://graph.document.kremlin.ru/page.aspx?1129443
- ↑ http://www.kommersant.ru/doc.aspx?DocsID=169440
- ↑ http://web.archive.org/web/20150309054451/http://www.president.gov.ua/documents/19017.html
- ↑ «В МВД подтвердили факт убийства Немцова (ՆԳՆ հաստատել է Նեմցովի սպանության փաստը)». Ինտերֆաքս.
- ↑ 11,0 11,1 Власти Москвы разрешили проведение траурного шествия в память Немцова
- ↑ 12,0 12,1 Убийство Бориса Немцова: как это было
- ↑ «В Москве убит Борис Немцов». RBC. 2015 թ․ փետրվարի 28. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ «В Москве убит Борис Немцов». Ինտերֆաքս. 2015 թ․ փետրվարի 28. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Բորիս Նեմցով. մարդ, ով համարձակվեց քննադատել Վլադիմիր Պուտինին. Dolce Welle
- Խռովարարարի խոստովանությունը | Բորիս Նեմցով
- Բորիս Նեմցով. Մեդիա սպանությու՞ն, թե՞ մեդիայի սպանություն
- Նեմցովի հայ համախոհները՝ ռուս ընդդիմադիր գործչի սպանության մասին
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորիս Նեմցով» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորիս Նեմցով» հոդվածին։ |