Բորիս Ստեչկին
Բորիս Սերգեևիչ Ստեչկին (հուլիսի 24 (օգոստոսի 5), 1891, Trufanovo, Aleksinsky Uyezd, Տուլայի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 2, 1969[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), հիդրոաերոմեխանիկայի և ջերմատեխնիկայի բնագավառի խորհրդային գիտնական, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1953), սոցիալիստական աշխատանքի հերոս (1961), Նիկոլայ Ժուկովսկու աշակերտը։
Բորիս Ստեչկին ռուս.՝ Борис Сергеевич Стечкин | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 24 (օգոստոսի 5), 1891 Trufanovo, Aleksinsky Uyezd, Տուլայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | ապրիլի 2, 1969[1] (77 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | ճարտարագետ |
Հաստատություն(ներ) | Պրոֆեսոր Ն․ Ժուկովսկու անվան կենտրոնական աերոհիդրոդինամիկական ինստիտուտ, Մոսկվայի պետական ավտոմոբիլային և ճանապարհային տեխնիկական համալսարան, Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան և Մոսկվայի ավիացիոն ինստիտուտ |
Անդամակցություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան |
Կոչում | ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Գիտական ղեկավար | Նիկոլայ Ժուկովսկի |
Պարգևներ | |
Երեխա(ներ) | Սերգեյ Ստեչկին |
Boris Stechkin Վիքիպահեստում |
Ավարտել է Մոսկվայի բարձրագույն տեխնիկական ուսումնարանը (1918)։ Նիկոլայ Ժուկովսկու հետ մասնակցել է Աերոհիդրոդինամիկայի կենտրոնական ինստիտուտի ստեղծմանը, Ն․ Ե․ Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիայի (1921-1953 թվականին՝ այդ ակադեմիայի պրոֆեսոր) կազմակերպիչներից է։ 1918-1927 թվականին դասավանդել է Մոսկվայի բարձրագույն տեխնիկական ուսումնարանում, 1933-1937 թվականին՝ Մոսկվայի ավիացիոն ինստիտուտումում, 1954-1961 թվականին՝ ԽՍՀՄ ԳԱ շարժիչների լաբորատորիայի վարիչ։ 1961 թվականին լաբորատորիան վերակազմվել է նույնանուն ինստիտուտի, և Ստեչկինը եղել է այդ ինստիտուտի առաջին տնօրենը (1961-1962)։ 1954 թվականից՝ Մոսկվայի ավտոմոբիլա-ճանապարհային ինստիտուտի պրոֆեսոր։ Ստեղծել է ավիացիոն շարժիչների ջերմային հաշվարկի, ռեակտիվ օդային շարժիչների տեսությունները։ ԽՍՀՄ պետական (1946) և լենինյան (1957) մրցանակների դափնեկիր է։
Պարգեատրվել է Լենինի շքանշանով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Стечкин Борис Сергеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 120)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորիս Ստեչկին» հոդվածին։ |