Բորիս Ստուկալին
Բորիս Իվանովիչ Ստուկալին (մայիսի 4, 1923[1], Կիրսանովյան վարչաշրջան, Տամբովի նահանգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 28, 2004, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային պետական և կուսակցական գործիչ, ԽՄԿԿ անդամ (1943)։
Բորիս Ստուկալին | |
---|---|
Ծնվել է | մայիսի 4, 1923[1] |
Ծննդավայր | Կիրսանովյան վարչաշրջան, Տամբովի նահանգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 28, 2004 (81 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Պրեոբռաժենսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Voronezh State Pedagogical University? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե |
Ավարտել է Վորոնեժի մանկավարժական ինստիտուտը (1950 թ.)։ 1941-1945 թվականներին մասնակցել է Երկրորդ աշխարհամարտին։ 1946 թվականից կուսակցական և լրագրողի աշխատանք է տարել, 1960 թվականից աշխատել է ԽՄԿԿ ապարատում։ 1963 թվականից ՌԽՖՍՀ Մինիստրների խորհրդի մամուլի պետական կոմիտեի նախագահն էր, 1965 թվականից՝ «Պրավդա» թերթի գլխավոր խմբագրի տեղակալը, ապա՝ առաջին տեղակալը։
1970 թվականից ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր մամուլի կոմիտեի, 1972 թվականից՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի պետական կոմիտեի, 1979 թվականից՝ ԽՍՀՄ հրատարակչությունների, պոլիգրաֆիայի և գրքի սուետրի գործերի պետական կոմիտեի նախագահն էր։ 1983 թվականից՝ ԽՄԿԿ բաժնի վարիչ։ Եղել է նաև ԽՍՀՄ VIII—XI գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։
Պարգևատրվել է Լենինի, 2 այլ շքանշաններով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Стукалин Борис Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 162)։ |